Մեկնաբանություն. Աֆղանստանում ամերիկյան զորուժի թվի նվազեցման ետնաբեմում
Ուրբաթ օրն ԱՄՆ-ի բանակը հայտարարեց, որ Աֆղանստանում այդ երկրի զորուժի թիվը, չնայած Կոնգրեսի ընդդիմությանը, նվազել է, հասնելով 2500-ի:
Պենտագոնի ղեկավար Քրիստոֆեր Միլլերը հայյտարարել է, որ Դոնալդ Թրամփի վերջին հրամանով, ԱՖղնաստանում ամերիկյան զորուժի թիվը նվազել է, հասնելով 2500-ի: Նա նշել է, որ այս թիվը, 2001թվականից հետո, ամենփոքրն է:
Աֆղանստանում տեղակայված զորուժի թիվը նվազեցնելու Դոնալդ Թրամփի որոշումը կայացվել է այն պայմաններում, երբ Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թալիբան խմբավորման հետ կնքված խաղաղության պայմանագրից հետո, ամերիկացի զինծառայողների նկատմամբ սպառնալիքները նվազել են և Վաշինգտոնը շարժվում է աֆղանական խաղաղության գործընթացի ուղղությամբ:
Աֆղանստանում ամերիկյան զորուժի թիվը նվազել է Դոնալդ Թրամփի հրամանով, որն առաջիկայում լքելու է Սպիտակ տունը, որպեսզի Ջո Բայդենը մուտք գործի այնտեղ: Բնական է, որ Բայդենի՝ Սպիտակ տուն մուտք գործելուց հետո, Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը կարող է ենթարկվել փոփոխության: Եվ Աֆղանստանի հարցը բացառություն չէ:
Այժմ հարց է ծագում, թե ինչ երախիք կա, որ ԱՖղանստանում ամերիկյան զորուժի թվի նվազման արդյունքում, այդ երկրում բռնությունները նորից չեն տարածվի՞:
Աֆղանացի որոշ փորձագետներ կարծում են, որ թալիբները փորձում են իշխանության գալ «և՛ բանակցություններ, և՛ բռնություններ» սկզբունքի միջոցով: Աֆղանստանի վերլուծաբանների ցանցի անդամ Իբրահիմ Բահիսը ասում է. «Թալիբանի նպատակը իշխանություն գալն է՝ կառավարման հատուկ համակարգով: Բանակցությունների կամ պատերազմի միջոցով այդ նպատակին հասնելու ճանապարհներից յուրաքանչյուրն ունի իր սեփական ծախսերը, որոնք նրանք պատրաստ են վճարել: Փաստորեն, Թալիբանը հետևում է «և՛ բանակցություններ, և՛ բռնություններ» սկզբունքին»:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը, բացի ԱՄՆ կառավարության քաղաքական և ռազմական թիմերի միջև պառակտում առաջացնելուց, զայրացրել է նաև ՆԱՏՕ-ի պաշտոնյաներին: ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրներ հայտարարել են, որ դեմ են Աֆղանստանից ամերիկյան զորուժի չհամաձայնեցված դուրսբերմանը, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը կմնան Աֆղանստանում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
Եթե չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգներում իշխանության փոխանցման հարցում որևէ խնդիր չառաջանա, Թրամփն իշխանությունը կփոխանցի Բայդենին: Իսկ վերջինիս կառավարությունը որոշում կկայացնի արտաքին քաղաքականության հարցերի, այդ թվում՝ Աֆղանստանի խաղաղ բանակցությունների վերաբերյալ:
Դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացնի Բայդենի կառավարությունը: Սակայն նորընտիր նախագահ Բայդենը, նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ամերիկյան փոքրաթիվ զորուժը կմնա Աֆղանստանում, որպեսզի հնարավոր լինի կանխել Ալ Ղաիդայի կամ այլ ահաբեկչական խմբավորումների հարձակումն ԱՄՆ-ի դեմ:
Բայդենի կառավարությունում պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինկենը վերջերս Կատարի համաձայնագրին հակասող հայտըարարություն է արել, նշելով, որ իր ցանկությունն է Աֆղանստանում պահպանել մի ամերիկյան փոքրաթիվ զորուժ՝ «ահաբեկչության վերածնունդը կանխելու» և «ԱՄՆ ազգային շահերն ու անվտանգությունը» պաշտպանելու նպատակով: Սակայն Թալիբան խմբավորումն ավելի վաղ հայտարարել է, որ դա կհանգեցնի ամբողջ համաձայնագրի չեղարկմանը: