Մեկնաբանություն. Բայդենի նախագահության մեկնարկը ճգնաժամերի ստվերի ներքո
Սկանդալային ու քաոսային ընտրություններից հետո, տեղի ունեցավ ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը:
Իր նախագահական առաջին ելույթում ԱՄՆ-ի նորընտիր նախագահը շեշտը դրեց երկու կարևոր խնդիրների՝ ամերիկյան ժողովրդավարության և ամերիկացիների ազգային միասնության վրա: Բայդենը ընտրությունները արդյունքը համարեց ԱՄՆ-ում ժողովրդավարության հաղթանակը և ժողովրդին ու քաղաքական հոսանքներին կոչ արեց մի կողմ դնել տարաձայնությունները: Նախագահի ելույթից մի քանի ժամ հետո Սպիտակ Տան հրապարակած հաղորդագրության մեջ, Բայդենը հունվարի 20-ը՝ նախագահի երդմնակալության օրը անվանեց «Ազգային միասնության» օր:
Այդուհանդերձ, վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած դեպքերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի ժողովրդավարության անկումը և հասարակական ճեղքվածքները շատ ավելի լուրջ են և դժվար թե նախագահի ելույթով ու Սպիտակ Տան հաղորդագրությամբ հաղթահարվեն: Իհարկե ակնկալվում էր, որ բացառությամբ Թրամփի կառավարության ավագ պաշտոնյաների, բարձակարգ դիվանագետների ու քաղաքական գործիչների, մյուսները նոր նախագահի երդմնակալության արարողության օրը կկարևորեն ԱՄՆ-ի ազգային միասնության պահպանումն ու ժողովրդավարության թուլացած հիմքերի ամրապնդումը:
Սակայն չորեքշաբթի օրը Թրամփի իշխանությունից հեռանալու պահին Սպիտակ տնից և Բայդենի իշխանության գալու պահին Կոնգրեսից հրապարակված պատկերները ցույց էին տալիս թե ԱՄՆ-ում որքան են խորացել ճեղքվածքն ու տարաձակնությունները: Թրամփը պատրաստ չեղավ մասնակցել իրեն փոխարինող նախագահի երդմնակալության արարողությանը: Իսկ Բայդենն իր առաջին ելույթում չխոսեց նախորդ նախագահի մասին: Երդմնակալության արարողության անվտանգությունն ապահովում էին Ազգային գվարդիայի 25 հազար զինծառայողներ, որոնց թիվն ավելի շատ էր, քան արարողությանը ներկա հյուրերի թիվը:
Վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ում ժողովրդավարության ու դրա պահապան կառույցների արդյունավետության մասին ակսկածներն աճել են: Նոյեմբերին կայացած ընտրություններում անկախ Թրամփի կողմից ընտրակեղծիքների մասին հնչող շարունակական հայտարությունները, որոնք լրջորեն կասկածի տակ են առել ԱՄՆ-ում արդար ընտրությունները, ընտրական գործընթացքի վրա կապիտալի ու հարստության ազդեցությունը, համարվում են այս երկրում ժողովրդավարության հիմքերի խարխլող պատճառներից: Մյուս կողմից, մշտապես խոսվում է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թերությունների ու ընտրական կոլեգիայի ձայների մասին և շատերը համոզված են, որ ԱՄՆ-ն ձևավորվել է ոչ թե ժողվրդավար ընտրության, այլև ֆինանսական օլիգարխիայի համակարգի շնորհիվ:
ԱՄՆ-ում քաղաքական ու հասարակական ճեղքվածքները օրըստօրե խորանում են: Սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ երիտասարդի ապնությունը ամիսներ շարունակ ԱՄՆ-ին ներքաշեց բռնությունների, թալանի ու ծայրահեղականության ճգնաժամի մեջ: Վերջին ամիսների ու շաբաթների ընթացքում բազմաթիվ նախազգուշացումներ են հնչել ԱՄՆ-ում աջակողմյան ծայրահեղականների ու ներքին ահաբեկիչների սպառնալիքի կապակցությամբ: Խմբեր, որոնց անդամների թիվն ու ազդեցության ոլորտը օրեցօր աճում է և որոնք ԱՄՆ-ի հասարակությանը տանում են դեպի պառակտում ու ռադիկալիզմ:
Հաշվի առնելով այս իրավիճակը, ԱՄՆ-ի ժողովրդավարության ամրապդման ու ազգային միասնության ստեղծման հարցում Բայդենի տված խոստումների իրագործոմը ինչ-որ տեղ անհար են կամ առնվազն մեծ դժվարությամբ են իրականացվելու: