Մեկնաբանություն. Իրանի էներգետիկ կարողության ցուցադրումը՝ ամենախիստ պատժամիջոցների պայմաններում
Պարսից ծոցի Բիդ Բոլանդ գործարանը, որն Արևմտյան Ասիայի խոշորագույն գազի վերամշակման գործարաններից մեկն է, կառուցվել է ամենախիստ ամերիկյան պատժամիջոցների պայմաններում, իրանցի մասնագետների կողմից:
Հինգշաբթի օրն Իրանի Խուզեստան նահանգում շահագործման հանձնվեց Պարսից ծոցի Բիդ Բոլանդ գազի նավթավերամշակման գործարանը, որը տարածաշրջանում ամենամեծ գազի վերամշակման գործարանն է: Այստեղ վերամշակվելու է Իրանի Խուզեստան, Բուշեր, Կոհգիլուե և Բոյեր-Ահմադ նահանգների և հարակից տարածքների նավթային գազը:
Բիդ Բոլանդ գործարանը, որն Արևմտյան Ասիայի խոշորագույն գազի վերամշակման գործարաններից մեկն է, 2020 թվականին ընտրվել է որպես աշխարհի երրորդ խոշորագույն նախագիծ և պահպանում է երկրի նավթարդյունաբերության պատմության մեջ առանց վթարների աշխատանքի ռեկորդը: Գործարանն ունի 56 միլիոն խորանարդ մետր գազի վերամշակման հզորություն և գործարկվել է 3 միլիարդ 400 միլիոն դոլար ներդրմամբ:
Բիդ Բոլանդ նավթավերամշակման գործարանն ունի ռազմավարական կարևոր նշանակություն: Այն կարևոր է ոչ միայն երկրի նավթաքիմիական ոլորտի կարիքների բավարարման, այլ նաև շրջակա միջավայրի պահպանության տեսակետից: Այս գերհզոր նախագծի գործադրումը կարևոր նշանակություն ունի նաև Իրանի քաղաքացիների առողջության համար:
ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգյանեն, կարևորելով գործարանի շահագործումն ասել է. «Այս գործարանը նավթաքիմիական հումքի մատակարարման խոշորագրուն նախագծերից է: Ինչ վերաբերում է բնապահպանությանը, մինչև 2022 թ ավարտն այստեղ գազի այրում տեղի չի ունենալու»:
Բիդ Բոլանդ գործարանը, չնայած ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցներին, իրականություն դարձրեց Իրանի նավթի արդյունաբերության ոլորտի 110-ամյա երազանքը: Այս հզոր գործարանում վերամշակվելու են Իրանի Խուզեստան, Բուշեր, Կոհգիլուե և Բոյեր-Ահմադ նահանգների և հարակից տարածքների նավթային գազերը:
Պատժամիջոցների պայմաններում աշխարհի ամենախոշոր երրորդ նախագիծը համարվող այս գործարանի գործարկումը, վկայում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անզոր էին Իրանի գիտելիքի ու կամքի դիմաց և որ Իրանի՝ «Մենք կարող ենք» կարգախոսը շարունակում է լինել երկրի հզորության կարևոր բաղադրիչը:
Էներգիան, մյուս կարևոր հարստությունների կողքին, յուրաքանչյուր երկրի ուժի աղբյուրն է: Այսօր Իրանը տարածաշրւջանի և աշխարհի ամենախոշոր էներգետիկ տերություններից մեկն է: Իրանն ունի գազաի ամենախոշոր պաշարները՝ 32 հազար միլիարդ խմ: Նախագահ Հասան Ռոհանիի խոսքով, աշխարհին իրանական նավթ ու գազ է պետք: Նա ասել է. «Իրանը կարող է դառնալ տարածաշրջանի հանգույցը՝ էլեկտրաէներգիայի և գազի արտադրության և արտահանման հարցում»:
ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում Պարսից ծոցի Բիդ Բոլանդ նավթավերամշակման գործարանի գործարկումը ցույց տվեց ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության և պատժամիջոցների անարդյունավետությունը, ինչպես նաև դրա դիմաց Իրանի ազգային ուժն ու դիմացկունությունը: Իրանը, հենվելով իր ներքին ուժի վրա, բոլոր կարևորագույն ոլորտներում հպարտությամբ հաղթահարել է բոլոր ճնշումները: