Մեկնաբանություն - Բայդենի կառավարության արտաքին քաղաքականությունը. Անպատասխան հարցեր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i131528-Մեկնաբանություն_Բայդենի_կառավարության_արտաքին_քաղաքականությունը._Անպատասխան_հարցեր
ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո, կառավարության աշխատանքի մեկնարկով, ակնկալվում է, որ այդ երկրի արտաքին քաղաքականությունը փոփոխություն կկրի: Բայդենի պաշտոնավարչման շրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ առկա են բազմաթիվ հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2021 15:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բայդենի կառավարության արտաքին քաղաքականությունը. Անպատասխան հարցեր

ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո, կառավարության աշխատանքի մեկնարկով, ակնկալվում է, որ այդ երկրի արտաքին քաղաքականությունը փոփոխություն կկրի: Բայդենի պաշտոնավարչման շրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ առկա են բազմաթիվ հարցեր:

Չորեքշաբթի՝ իր պաշտոնավարման առաջին օրը, Ջո Բայդենը 17 գործադիր հրամանագիր է ստորագրել, որոնցով չեղարկվել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումները: Արտաքին քաղաքականության ոլորտում ամենակարևոր որոշումներից մեկը ԱՄՆ-ի վերադարձն է Փարիզի կլիմայական համաձայնագրին և Առողջապահության համաշխարհային կազմակերպություն: Բայդենի այս որոշումը ողջունել են ողջ աշխարհում, հատկապես Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները:

Բայդենի արտաքին քաղաքական ջանքերն ուղղված են Թրամփի որոշումների չեղարկմանը: Միակողմանիության քաղաքականության և «Նախ՝ Ամերիկան» կարգախոսի համատեքստում, Թրամփի վարչակազմը ոչնչացրեց բազմակողմանիության բոլոր գործիքներն ու չափանիշերը՝ դուրս գալով բազմաթիվ միջազգային պայմանագրերից և՛ միջազգային կառույցներից: Այս քայլերը քննադատության արժանացան  միջազգային շրջանակների և նույնիսկ Եվրոպայի կողմից, ավելի մեկուսացնելով ԱՄՆ-ին և նվազեցնելով այդ երկրի հեղինակությունն ու դիրքը: 

Բայդենը ձգտում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը և դիրքը՝ որպես ազդեցիկ համաշխարհային տերություն: Այնուամենայնիվ, այս առումով շատ հարցեր ու կասկածներ կան: Արդյոք Բայդենի վարչակազմը կկարողանա՞ փոխել ԱՄՆ-ի քաղաքականությունը որոշ կարևոր միջազգային հարցերի վերաբերյալ, և արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ Իրանի և ՀԳՀԾ-ի, Վենեսուելայի և Հյուսիսային Կորեայի վերաբերյալ: Հաշվի առնելով Բայդենի և  նրա պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունները, այս հարցի պատասխանը ոչ է: Շատ փորձագետներ և վերլուծաբաններ կարծում են, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմքերն անփոփոխ են և նախագահները տարբերվում են միայն իրենց վարած արտաքին քաղաքականության ռազմավարությամբ: Դա ակնհայտ է Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Բայդենի վարչակազմի վերաբերմունքում:

Բայդենի կառավարությունը, Իրանին մեղադրանքներ ներկայացնելով, ցանկանում է հետագա բանակցություններում ընդլայնել միջուկային սահմանափակումները և բանակցություններում ներառել հրթիռային ծրագրի, ինչպես նաև Իրանի տարածաշրջանային քաղաքականության հարցը: ԱՄՆ արտաքին քաղաքականության մյուս անփոփոխ կետն աջակցությունն է Իսրայելին: Բայդենը ցանկանում է շարունակել Սիոնիստական ​​ռեժիմի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Միացյալ Նահանգներում առկա միտումները, ինչպիսիք են տնտեսական հզորության անկումը,   բյուջեի դեֆիցիտը և արտաքին պարտքի աննախադեպ աճը, ազգայնական հոսանքների ուժեղացումը և տնտեսական աջակցուության հետ կապված խնդիրները, կասկածներ  են հարուցել Վաշինգտոնի ստանձնած պարտավորությունների կատարման և  դաշնակիցներին աջակցելու վերաբերյալ: Այն  գործոնների շարունակությունը, որոնք հանգեցրին  2016 թ.-ին Թրամփի իշխանության գալուն և արտաքին քաղաքականության փոփոխության, ավելացնում են  կասկածները, որ Բայդենը կկարողանա լուրջ փոփոխություններ մտցնել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը 2020-ի հուլիսին շեշտելով, որ ԱՄՆ արտաքին և անվտանգության քաղաքականությունը փոխվել է, Թրամփի ընտրվելուց հետո: Նա հավելել է, որ նախագահական ընտրություններում Թրամփի պարտության դեպքում, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չի փոխվի: