Մեկնաբանություն - Բայդենի կառավարության արտաքին քաղաքականությունը. Անպատասխան հարցեր
ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո, կառավարության աշխատանքի մեկնարկով, ակնկալվում է, որ այդ երկրի արտաքին քաղաքականությունը փոփոխություն կկրի: Բայդենի պաշտոնավարչման շրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ առկա են բազմաթիվ հարցեր:
Չորեքշաբթի՝ իր պաշտոնավարման առաջին օրը, Ջո Բայդենը 17 գործադիր հրամանագիր է ստորագրել, որոնցով չեղարկվել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումները: Արտաքին քաղաքականության ոլորտում ամենակարևոր որոշումներից մեկը ԱՄՆ-ի վերադարձն է Փարիզի կլիմայական համաձայնագրին և Առողջապահության համաշխարհային կազմակերպություն: Բայդենի այս որոշումը ողջունել են ողջ աշխարհում, հատկապես Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները:
Բայդենի արտաքին քաղաքական ջանքերն ուղղված են Թրամփի որոշումների չեղարկմանը: Միակողմանիության քաղաքականության և «Նախ՝ Ամերիկան» կարգախոսի համատեքստում, Թրամփի վարչակազմը ոչնչացրեց բազմակողմանիության բոլոր գործիքներն ու չափանիշերը՝ դուրս գալով բազմաթիվ միջազգային պայմանագրերից և՛ միջազգային կառույցներից: Այս քայլերը քննադատության արժանացան միջազգային շրջանակների և նույնիսկ Եվրոպայի կողմից, ավելի մեկուսացնելով ԱՄՆ-ին և նվազեցնելով այդ երկրի հեղինակությունն ու դիրքը:
Բայդենը ձգտում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը և դիրքը՝ որպես ազդեցիկ համաշխարհային տերություն: Այնուամենայնիվ, այս առումով շատ հարցեր ու կասկածներ կան: Արդյոք Բայդենի վարչակազմը կկարողանա՞ փոխել ԱՄՆ-ի քաղաքականությունը որոշ կարևոր միջազգային հարցերի վերաբերյալ, և արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ Իրանի և ՀԳՀԾ-ի, Վենեսուելայի և Հյուսիսային Կորեայի վերաբերյալ: Հաշվի առնելով Բայդենի և նրա պետական բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունները, այս հարցի պատասխանը ոչ է: Շատ փորձագետներ և վերլուծաբաններ կարծում են, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմքերն անփոփոխ են և նախագահները տարբերվում են միայն իրենց վարած արտաքին քաղաքականության ռազմավարությամբ: Դա ակնհայտ է Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Բայդենի վարչակազմի վերաբերմունքում:
Բայդենի կառավարությունը, Իրանին մեղադրանքներ ներկայացնելով, ցանկանում է հետագա բանակցություններում ընդլայնել միջուկային սահմանափակումները և բանակցություններում ներառել հրթիռային ծրագրի, ինչպես նաև Իրանի տարածաշրջանային քաղաքականության հարցը: ԱՄՆ արտաքին քաղաքականության մյուս անփոփոխ կետն աջակցությունն է Իսրայելին: Բայդենը ցանկանում է շարունակել Սիոնիստական ռեժիմի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Միացյալ Նահանգներում առկա միտումները, ինչպիսիք են տնտեսական հզորության անկումը, բյուջեի դեֆիցիտը և արտաքին պարտքի աննախադեպ աճը, ազգայնական հոսանքների ուժեղացումը և տնտեսական աջակցուության հետ կապված խնդիրները, կասկածներ են հարուցել Վաշինգտոնի ստանձնած պարտավորությունների կատարման և դաշնակիցներին աջակցելու վերաբերյալ: Այն գործոնների շարունակությունը, որոնք հանգեցրին 2016 թ.-ին Թրամփի իշխանության գալուն և արտաքին քաղաքականության փոփոխության, ավելացնում են կասկածները, որ Բայդենը կկարողանա լուրջ փոփոխություններ մտցնել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը 2020-ի հուլիսին շեշտելով, որ ԱՄՆ արտաքին և անվտանգության քաղաքականությունը փոխվել է, Թրամփի ընտրվելուց հետո: Նա հավելել է, որ նախագահական ընտրություններում Թրամփի պարտության դեպքում, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չի փոխվի: