Մամուլի տեսություն 24--01-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i131656-Մամուլի_տեսություն_24_01_2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներից մեկն ասել է, որ վերջին անկարգությունների պատճառով երկիրը նմանվել է Սոմալիին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 24, 2021 12:45 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24--01-2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներից մեկն ասել է, որ վերջին անկարգությունների պատճառով երկիրը նմանվել է Սոմալիին:

Ջավան օրաթերթ

Իրանում սկսել է կորոնավիրուսի ընդհանուր պատվաստումը

Իրանի առողջապահության նախարարության խոսնակը տեղեկացնում է, որ անցած շաբաթվանից նկատվել է կորոնավիրուսային հիվանդության նվազում: Որոշ նահանգներում, հանգամանքների բերումով, ավելանում է Covid 19-ի ամենօրյա հոսպիտալացումների թիվը: Երկրում հիվանդության նոր ալիքը բերում է խիստ սահմանափակումների կիրառման  և որոշ աշխատատեղերի փակման: Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի խոսնակի խոսքերով, որոշ նահանգներում կորոնավիրուսի հիվանդությամբ տառապող հիվանդների թիվն աճում է, ինչը կհանգեցնի հոսպիտալացման և մահվան թվի աճին: Բայց իրավիճակն ավելի մտահոգիչ է, քանի որ նոր վիրուսը վարակում է երիտասարդներին:

Մտահոգություն հայտնելով բրիտանական վիրուսի բռնկման և կորոնավիրուսի նոր ալիքի կապակցությամբ ՝ ԻԻՀ նախագահն անդրադարձել է որոշ նահանգներում երիտասարդների շրջանում վարակվածության տագնապալի վիճակագրությանը և հայտարարել կորոնավիրուսիի պատվաստման մեկնարկի մասին:

 

Էբթեքար օրաթերթ

Ինչպե՞ս Ամերիկան ​​նմանվեց Սոմալիին

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Իլհան Օմարը Ատլանտիկո պարբերականում հրապարակված  հոդվածում «ցնցող» է որակել ԱՄՆ-ի վերջին ճգնաժամերը  և ասել, որ Թրամփի  ներկայությունը իշխանությունան ղեկին, ամերիկյան քաղաքական և սոցիալական կառուցվածքում անարդարությունների և անարդյունավետության կուտակման արդյունքն էր: Նշելով, որ եթե ​​այս խնդիրը չվերահսկվի, այն կհանգեցնի ամերիկյան քաղաքական իշխանության մեջ նոր Թրամփի ի հայտ գալուն, Իլհան Օմարը գրել է «Երբ ես երկու շաբաթ առաջ նստած էի ԱՄՆ Կապիտոլիումի իմ աշխատասենյակում և հանկարծ Թրամփի ծայրահեղական կողմնակիցները հարձակվեցին ԱՄՆ Կոնգրեսի վրա, ԱՄՆ-ում ես մի բան տեսա, որը ես տեսել ել էի տարիներ առաջ իմ հայրենիք Սոմալիում»:

 

Ջամէ Ջամ օրաթերթ

Պատժամիջոցների վերացման առաջին պայմանը

Ինչ վերաբերում է ՀԳՀԾ-ին և դրա նկատմամբ վերաբերմունքին, տարբեր լուծումներ են նկատի առնվել, որոնց հիման վրա, Իսլամական Խորհրդարանը հաստատեց պատժամիջոցները չեղարկեու ռազմավարական գործողությունների մասին օրենքը: Այն հաստատվել է Պահապաների խորհրդի կողմից և ՀԳՀԾ-ի  հետ վարվելու ձևը պետք է համապատասխանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի դրույթներին: Փաստն այն է, որ Իրանը դեմ չէ քաղաքական և միջազգային բանակցություններին և հանդիպումներին: Բայց երկխոսությունը պետք է համապատասխանի խորհրդարանի օրենքներին և համակարգի ընդհանուր քաղաքականությանը:

Ակնհայտ է, որ Իրանի իսլամական հանրապետության ազգային շահերի ապահովումը և այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ներքին համախմբում:

 

Իրան օրաթերթ

«Մոսադի» ղեկավարը գնում է ԱՄՆ`Բայդենին ներկայացնելու Իսրայելի նախապայմանները

Channel12 ալիքը հայտնել է, որ Բենիամին Նեթանյահուն «Մոսադի» ղեկավար Յոսի Քոհենին ուղարկում է Վաշինգտոն՝   Իրանի հետ միջուկային գործարքին միանալու  Իսրայելի կողմից ներկայացված պայմանները ներկայացնելու Բայդենին:

Հղում անելով Սպուտնիկին այս ալիքը հաղորդել է, որ սպասվում է, որ Քոենը ԱՄՆ կմեկնի փետրվարին Իսրայելի վարչապետի խնդրանքով և կլինի առաջին պաշտոնյան, ով կհանդիպի ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի հետ: Ակնկալվում է, որ նա կհանդիպի նաեխև ԿՀՎ-ի տնօրենի հետ: Զեկուցում նշված չէին հատուկ աղբյուրներ, այլ վերաբերում էին Բայդենի կառավարության և Սիոնիստական ​​ռեժիմի անանուն պաշտոնյաների միջև ուղարկված հաղորդագրություններին: Զեկույցում նշվում է, որ Քոենը և նրա թիմը Բայդենի վարչակազմին կտրամադրեն Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հավաքված բոլոր տեղեկատվությունները:

 

1in.am

Բայդենը մտադիր է փոխել Թրամփի՝ ներգաղթի քաղաքականությունը

ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենը մեքսիկացի իր գործընկեր Անդրեաս Մանուել Լոպես Օբրադորին ասաց, որ մտադիր է փոխել պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմի «դրակոնյան» ներգաղթային քաղաքականությունը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում:

ԱՄՆ նախագահը նախորդ օրը հեռախոսով զրուցել է Մեքսիկայի նախագահի հետ: Պետությունների ղեկավարները պայմանավորվել են սերտ համագործակցության մասին՝ ապօրինի միգրացիայի հոսքը Մեքսիկա և Միացյալ Նահանգներ կրճատելու, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկայի Հյուսիսային եռանկյունու զարգացման (Գվատեմալա, Սալվադոր, Հոնդուրաս) և կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար:

«Նախագահը նշեց միգրացիան կրճատելու իր ծրագիրը՝ անդրադառնալով դրա հիմնական պատճառներին, վերաբնակեցման հնարավորությունների և ներգաղթի օրինական այլընտրանքային ուղիների ավելացմանը և սահմանին ապաստանի հայցերի վերամշակման մակարդակի բարձրացմանը»,- ասվում է տեքստում:

 

orakarg.com

Ծովահենները առգրավել են թուրքական նավ. սպանվել է նավի վրա աշխատող Ադրբեջանի քաղաքացի

Նիգերիայի ափերի մոտ ծովահենները հարձակվել են Լիբերիայի դրոշի տակ նավարկող թուրքական «Մոցարտ» նավի վրա: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Ծովահենները ապամոնտաժել են նավի սարքավորումները և պատանդ վերցրել 15 նավաստու: Նշվում է, որ նավը ներկայումս շարժվում է ծովահենների երթուղով:

Հաղորդվում է, որ հարձակման արդյունքում սպանվել է Ադրբեջանի քաղաքացի Ֆարման Իսմայիլովը, ով նավի վրա աշխատում էր որպես մեխանիկ: Մի քանի նավաստիներ էլ վիրավորվել են:

 

news.am

Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց անհետ կորած զինծառայողի եղբայր, որոնողական աշխատանքների մասնակից Արսեն Ղուկասյանը:

«Այսօր գտնվե է 30 զոհի մարմին, վաղը կփորձենք իմանալ, թե դրանք ում մարմիններն են։ Ընդ որում դրանք տարբեր տեղերից չեն տրված, այլ ադրբեջանական կողմից հանձնված մարմիններ են, ինչ-որ պայմանավորվածություն է եղել, ասել են եկեք իքս տեղից վերցրեք այսքան մարմին, տարեք։ Երեւի արդեն գործընթաց է սկսվել, որ իրենց մոտ պահված մարմիները տան մեզ, բայց թիվը ոչ մեկ չի իմանում»,- ասաց նա։

 

araratnews.am

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 2000-ից ավելի մասնակցի

Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքաներում ձերբակալել են 2000-ից ավելի մարդու, ովքեր մասնակցել են չարտոնված բողոքի ակցիաների` ի աջակցություն  ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը:

 

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:

 

araratnews.am

ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտարարել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով կրթության ոլորտին հասցված վնասի մասին

Կրթության ոլորտը պետք է արժանանա մեծ ուշադրության եւ ներդրումների կորոնավիրուսի համավարակից հետո վերականգնման դեպքում, սակայն դեռեւս նկատվում է ֆինանսավորումը կրճատելու միտում, կիրակի հայտարարել է ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով գործակալության (ՅՈՒՆԵՍԿՕ) ղեկավար Օդրե Ազուլեն, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Այսօր ես կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն՝ ի շահ համընդհանուր բարօրության՝ որպես վերականգնման մաս,-կոչ է արել նա:-Մեզ պետք է բավարար ֆինանսավորմամբ ծրագիր դպրոցների անվտանգ բացման համար, որն ուղղված կլինի բնակչության առավել խոցելի շերտերին եւ որը թույլ կտա կրթությունը վերադարձրել ճիշտ ուղու վրա COVID-19 սերնդի համար»:

Հայտարարության մեջ ընդգծված է, որ կրթությունը բնավ առաջին տեղում չէ վերականգնման ցուցակում. կազմակերպության կանխատեսմամբ՝ այդ ոլորտը կստանա աշխարհում ընդհանուր օգնության ընդամենը 0,78 տոկոսը: Բացի այդ, համավարակի պատճառով կրթության ֆինանսական աջակցությունը կրճատվել է 12 տոկոսով:

«Դասարաններ անվտանգ վերադարձն ապահովելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել ամբողջ աշխարհում 100 միլիոն ուսուցիչներին եւ դասավանդողներին պատվաստման արշավներին առաջնահերթ ուշադրություն հատկացնել»,-ասվում է հաղորդագրության մեջ: