Մամուլի տեսություն 31-01-2021
Լիբանանում քաղաքական ճգնաժամի ֆոնին երկրում տեղի են ունեցել համատարած բողոքի ակցիաներ՝ կյանքի պայմանների պատճառով:
Pfizer պատվաստանյութը ստանալուց հետո, ԱՄՆ-ի օրենսդիրի կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Pfizer պատվաստանյութի ներարկումից հետո ԱՄՆ օրենսդիրի կորոնավիրուսի երկրորդ թեստը դրական է եղել
CBS News կայքը հայտնում է, որ Մասաչուսեթս նահանգի դեմոկրատ սենատոր Սթիվեն Լինչը Pfizer պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց հետո, նրա կորոնավիրուսի երկրոդ թեստը դրական է եղել:
Սենատոր Սթիվեն Լինչի խոսնակն ասել է, որ նա կարանտինի մեջ է: Մասաչուսեթս նահանգի օրենսդիր Լորի Տրահանն ասել է, որ իր կորոնավիրուսի թեստը նույնպես դրական է եղել: Տրահան նույնպես կարանտինի մեջ է:
Իրան օրաթերթ
Նավալնիի դաշնակիցները ձերբակալվել են
Մոսկվայում Նավալնիի երկու դաշնակիցներ ձերբակալվել են քրեական գործի շրջանակներում՝կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու համար:
Sputnik լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կրեմլի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մերձավոր դաշնակից Նիկոլայ Լիասկինի փաստաբան Սերգեյ Տելնովը տեղեկացրել է նրա ձերբակալության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն մեղադրանքով ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի խոսնակ Կրա Յարմիշը:
Նավալնիի դաշնակիցի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է ՝ կորոնավիրուսի համաճարակային օրենքները խախտելու կասկածանքով:
Ուրբաթ օրը, Մոսկվայի դատարանը, հակակորոնավիրուսային օրենքները խախտելու համար, տնային կալանքի է դատապարտել Կրեմլի ընդդիմադիրի ամենամոտ դաշնակիցներից մի քանիսին, այդ թվում ` Լյուբով Սոբոլը, Օլեգ Ստեպանովը և Ալեքսեյ Նավալնիի եղբայրը:
Էթեմադ օրաթերթ
Լիբանանը փլուզման եզրին է՞
2019-ի աշնանից Լիբանանում համատարած բողոքի ակցիաներ են իրականացնում տնտեսական ծանր վիճակի, քաղաքական համակարգի անարդյունավետության և իշխող դասի համատարած կոռուպցիայի դեմ: Բեյրութում մահացու պայթյունի պատճառով նախկին կառավարության հրաժարականից ի վեր, նոր կառավարությունը դեռ չի ձևավորվել:
Լիբանանի տնտեսական անբարենպաստ իրավիճակը սրվել է կարանտինի և կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Արդեն չորրորդ օրը ցուցարարները դուսր են եկել երկրի երկրորդ մեծ և ամենաաղքատ քաղաքի Տրիպոլիի փողոցներ: Համապետական կարանտինի վերաբերյալ Լիբանանի կառավարության հրամանով, որը կշարունակվի ևս երկու շաբաթ, ցուցարարները հինգշաբթի օրը Տրիպոլիում բախվել են ոստիկանության հետ և հրկիզ մի շարք կառավարական շենքեր, այդ թվում՝ քաղաքապետարանը: Հակառակ կորոնավիրուսի կարանտինի դեմ այլ երկրներում տեղի ունեցած բողոքներին, Լիբանանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամն է և համապետական կարանտինի հակառակորդներն ասում են, որ նրանք տանը մնալու դեպքում, տնտեսական ճգնաժամից և սովից կմահանան:
orakarg.com
Apple-ի գլխավոր տնօրենը քննադատել է սոցիալական ցանցերին
Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը քննադատել է սոցիալական ցանցերին՝ մեղադրելով նրանում, որ նրանք առաջնահերթություն են տալիս օգտվողներին եւ տվյալների հավաքագրմանը՝ վտանգավոր դավադրությունները, ծայրահեղականությունը եւ բեւեռացումը թույլ տալու եւ նույնիսկ խրախուսելու հաշվին, հաղորդում է AP-ն:
«Շատերը հարցնում են «դեռ ինչքա՞ն պետք է դա մեզ հանդուրժվի»՝ փոխանակ հարցնեն «որո՞նք են հետեւանքները»: Որոնք են հետեւանքները՝ ոչ միայն հանդուրժելու, այլեւ խրախուսելու այն բովանդակությունը, որը խաթարում է հասարակության վստահությունը կենսական կարեւոր պատվաստումների նկատմամբ: Որոնք են հետեւանքներն այն բանի, որ հազարավոր օգտվողներ կարող են միանալ ծայրահեղական խմբերին, այնուհետեւ պահել ալգորիթմը, որն ավելին է խորհուրդ տալիս»,- ասել է նա։
Ելույթ ունենալով «Համակարգիչների, գաղտնիության եւ տվյալների պաշտպանության մասին» միջազգային համաժողովում՝ Քուկը նշել է, որ «ժամանակն է դադարել ձեւացնել, թե այս մոտեցումը ծախսեր չի պահանջում»:
«Չի կարելի թույլ տալ, որ սոցիալական երկընտրանքը վերածվի սոցիալական աղետի»,- հավելել է նա՝ վկայակոչելով Netflix-ի վավերագրական ֆիլմը հասարակության վրա տեխնոլոգիայի եւ հատկապես սոցիալական լրատվամիջոցների կործանարար ազդեցության մասին:
Apple-ը պատրաստվում է գարնան սկզբին գաղտնիության վերահսկման նոր համակարգի գործարկմանը, որպեսզի iPhone-ի հավելվածները չկարողանան գաղտնի հետեւել մարդկանց: Թեեւ Apple-ը որոշակի ամսաթիվ չի նշել, ակնկալվում է, որ երկար սպասված անվտանգության միջոցը, որը հայտնի է որպես App Tracking Transparency, կլինի iPhone ծրագրակազմի թարմացման մի մասը, որը, հավանաբար, կհայտնվի մարտի վերջին կամ ապրիլին:
galatv.am
Ինչ հարցեր են քննարկել ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետները
Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են ընդունել ստեղծել փոխադրումների եւ դրանց անվտանգության ապահովման, ինչպես նաեւ այլ վերահսկողության փորձագիտական ենթախմբեր: Այս մասին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է խմբի նիստից հետո, որի կազմում են նաեւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կողմերը պայմանավորվեցին ստեղծել հետեւյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ճանապարհային եւ համակցված փոխադրումների, փոխադրումների, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական եւ վերահսկման այլ տեսակների ապահովման հարցերով», — ասված է Ռուսաստանի Դաշնության նախարարների կաբինետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
1in.am
Բրիտանիան չի կարող միաժամանակ լինել ԵՄ-ի և ԱՄՆ-ի «լավագույն» դաշնակիցը. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է կողմնորոշվի մերձ դաշնակիցների հարցում, և ընդգծել, որ Միացյալ Թագավորությունը չի կարող միաժամանակ լինել «ԱՄՆ-ի, ԵՄ-ի և նոր Սինգապուրի լավագույն դաշնակիցը»: Այս մասին գրում է The Guardian-ը:
Նրա կարծիքով՝ այդ պետությունը պետք է ընտրի մոդելը:
«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ երկրի ղեկավարությունը առաջ է մղում բոլոր այս մոդելները: Եթե նա ամբողջությամբ տրանսատլանտյան քաղաքականության վերաբերյալ որոշում ընդունի, ապա անհրաժեշտ կլինեն պարզաբանումներ, որովհետև կառաջանան շուկայի մատչելիության և կանոնների նկատմամբ անհամապատասխանություններ»,- հայտարարել է Մակրոնը:
Խոսելով Բրիտանիայի հետ ստեղծված իրավիճակի մասին՝ նա նշել է, որ չի կարելի լինել «կիսատ հղի»: Ինչպես բացատրել է քաղաքական գործիչը, նա հանդես է գալիս «հանուն ընդհանուր հավակնությունների և ընդհանուր ճակատագրի»:
Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կմնան դաշնակիցներ: «Պատմությունը և աշխարհագրությունը չեն փոխվում, ուստի ես չեմ կարծում, որ բրիտանական ժողովրդի ճակատագիրը տարբերվում է մերից»,- ասել է Մակրոնը:
news.am
Պուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում դիտորդական կենտրոնի գործունեությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում ողջունել են հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար այսօր Ադրբեջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հույս է հայտնվել, որ Կենտրոնի գործունեությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետագա կայունացմանը եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների պատշաճ պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության մի շարք արդիական հարցեր: