Մամուլի տեսություն 01-02-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i132370-Մամուլի_տեսություն_01_02_2021
Ամերիկացի զինծառայողը խոստովանել է, որ Աֆղանստանում երեխաներին օգտագործել են՝ պայթուցիկ ծուղակները հայտնաբերելու համար:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 01, 2021 14:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01-02-2021

Ամերիկացի զինծառայողը խոստովանել է, որ Աֆղանստանում երեխաներին օգտագործել են՝ պայթուցիկ ծուղակները հայտնաբերելու համար:

Քեյհան օրաթերթ

Աֆղանստանում երեխաներին օգտագործում էին՝ պայթուցիկ ծուղակները հայտնաբերելու համար:

ԻԼԻՊ-ի կողմից իրականացված սարսափելի ոճրագործություններից հետո, բոլորը կարծում էին, որ այս խմբավորումից ավելի սարսափելի հանցագործ չկա: Սակայն ԻԼԻՊ-ի ձևավորումից  տարիներ առաջ, «ժամանակակից» աշխարհում, կար ԻԼԻՊ-ից ավելի սարսափելի երևույթ: Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի խոսքերով  «փողկապ հագած»-ները կատարում են նման սարսափելի հանցագործություն:

վերջերս հրապարակված հաղորդումների համաձայն, Աֆղանստանում ծառայած ամերիկացի զինվորը,  թերևս սեփական խղճի ճնշման տակ, ցնցող խոստովանություններ է կատարել Աֆղանստանում երեխաների նկատմամբ ամերիկացիների կողմից կատարված հանցագործությունների մասին:

Հարկ է նշել, որ ԱՄՆ կառավարությունը վերջերս պատժամիջոցներ սահմանեց  Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ Աֆղանստանում ամերիկյան զորուժի կողմից իրականացված  ռազմական հանցագործությունների հարցով հետաքննություն անցկացնելու որոշման պատճառով: 

Ամերիկացի զինծառայողը խոստովանել է, որ այդ երկրի զինվորներն Աֆղանստանում իրականացվող  գործողությունների ժամանակ, աֆղան երեխաներին օգտագործել են ականբապատ փողոցներն ու նրբանցքներն ականազերծելու համար:

 

Շահրվանդ օրաթերթ

Եվրամիությունը ցանկացել  է նաև ռուսական պատվաստանյութ գնել

Բրազիլիան, Արգենտինան, Ալժիրը և Եվրամիությունը ցանկանում են գնել  ռուսական պատվաստանյութ: 

Իրանի սննդի և դեղորայքի վարչության ղեկավարը հայտարարել է. «Մենք չենք կիրառի  պատվաստանյութը, քանի դեռ այն չի օգտագործվել արտադրող երկրում: Իրանի առողջապահության նախարարության սննդի և դեղորայքի վարչությունը երկրի բարձրագույն գիտական ​​մարմինն է, որը 10 տարի առաջ պատվաստանյութերի արտադրության համար ստացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատումը: Եթե ​​մենք հաստատենք պատվաստանյութը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլ կտա դրա օգտագործումը Իրանում և նույնիսկ այլ երկրներում»:

 

Շարղ օրաթերթ

Տարածաշրջանի երկրները միշտ ու ամենուր անհանգստացած են

Եթե Իրանի և աշխարհի բոլոր երկրների միջև հարաբերությունները բարելավվեն, նույնիսկ եթե Իրանի և ԱՄՆ-ի միջև անվստահությունը նվազի, նույնիսկ եթե ՀԳՀԾ-ն գործադրվի, Իրանը չի կարող  անտեսել իր հարևաններին: Այդ պատճառով, հարևանների հետ հարաբերությունները գերակա են ցանկացած երկրի համար: Հակառակ դեպքում, պատերազմը, ռազմական բախումներն ու ագրեսիան անխուսափելի են: Իրանի հարևաններից յուրաքանչյուրը գտնվում է հատուկ իրավիճակում և ունի հատուկ քաղաքական կառուցվածք: Ոմանք շահում են Մերձավոր Արևելքում տիրող իրարանցումներից, ոմանք էլ այրվում են պատերազմի և բախումների կրակներում: Բայց ինչպիսին էլ որ դրանք լինեն, հնարավոր չէ  նրանց հեռացնել կամ փոխել: Աշխարհագրական դետերմինիզմն ավելի է բարդացնում իրավիճակը  շատ երկրների համար, իսկ ոմանց համար էլ նպաստավոր պայմաններ ստեղծում:

 

Խորասան օրաթերթ

Ռուսաստանի քաղաքներրում իրավիճակը կրկին անկայուն է

Ի տարբերություն Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի, որը ապաստան է գտել Լիտվայում և հեռվից միայն կրքոտ հայտարարություններ է անում, Կրեմլի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին վերադարձել է  երկիր՝ իր բողոքը հայտնելու Պուտինին: Նրա վերադարձը և ձերբակալությունը Ռուսաստանում   բողոքի լայն ալիք է բարձրացրել: Ընդդիմության առաջնորդի կողմնակիցները դուրս են եկել փողոց՝ պահանջելով ազատ արձակել նրան, չնայած բողոքներն անօրինական էին ճանաչվել և առկա էր բողոքարարների նկատմամբ  ճնշումների և ձերբակալությունների հավանականություն: Ռուսաստանի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը ձերբակալել են Նավալնիի ավելի քան 1600 կողմնակիցների, որոնք մասնակցել են տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերին:

 

orakarg.com

Ամռանը 3 անգամ շատ մոտ էինք Թուրքիայի հետ ռազմական բախմանը. Հունաստանի պաշտպանության նախարար

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը հայտնել է, որ 2020թ. ամռանը երկիրը 3 անգամ գտնվել է Թուրքիայի հետ զինված բախման եզրին: Այս մասին հայտնում է Sputnik լրատվական գործակալությունը:

«Մենք ամռանն անընդհատ զգոն էինք: Մեր բանակին 3 անգամ տրվել է ընդհանուր մոբիլիզացիայի հրաման: Հունական նավատորմը տեղակայված էր Արևելյան Միջերկրական ծովի ափին և շատ դեպքերում մոտենում էր թուրքական նավատորմին: Մեր բոլոր զինված ուժերը՝ սկսած ռազմական ինքնաթիռներից մինչև սահմանապահ զորքեր, պատրաստ էին ցանկացած զարգացման»,- ասել է Հունաստանի պաշտպանության նախարարը: Նա նշել է նաև, որ իրենք փոփոխություններ են կատարելու ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրում: Ըստ Պանագիոտոպուլոսի՝ Հունաստանը քննարկում է համագործակցության ընդլայնման և պայմանագրի երկարացման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները և շուտով դրա վերաբերյալ նոր որոշումներ կկայացնի:

Հունաստանի 2021-ի պաշտպանական բյուջեն նախորդ տարվա համեմատ 5 անգամ ավելացել է՝ կազմելով 2,5 միլիարդ եվրո: Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միչոտակիսը պնդում է, որ երկիրը պետք է ավելացնի իր ռազմական ծախսերը ՝ չնայած բոլոր դժվարություններին: Միչոտակիսը նաեւ հայտարարել է, որ Rafale կործանիչների հետ մեկտեղ նախատեսում է գնել  նոր ֆրեգատներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և արդիականացնել առկա նավատորմը, ինչպես նաև ինքնաթիռները:

 

168.am

Իսրայելական անօդաչու է խոցվել Լիբանանի հարավում

Լիբանանի հարավային շրջաննեում Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող ապարատ է խոցվել դիմադրության մարտիկների կողմից: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով շիաների «Հըզբոլլահ» կուսակցության ռազմա-տեղեկատվական ծառայությունը։

Ռազմա-տեղեկատվական ծառայության տվյալներով՝ անօդաչուն ընկել է Բլեյդայի շրջանում եւ գտնվում է «Հըզբոլլահի» մարտիկների մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

news.am

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը

Գիտնականներն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ, Գիտությունների ակադեմիան ժամանակին հայտարարությամբ էր հանդես եկել: Այս մասին փետրվարի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա շեշտեց, որ մարդկանց քանակը փողոցում երեւույթների ցուցիչ չէ` համոզմունք հայտնելով, որ շատերը, ովքեր փողոց դուրս չեն գալիս, իրենց կարծիքին են մնում, իսկ դիրքորոշումը կարող է արտահայտվել, օրինակ, քվեարկության ձեւով ընտրությունների ժամանակ:

Ըստ նրա` նոր իշխանությունները պետք է զբաղվեն գիտության, կրթության, մշակույթի զարգացման խնդիրներով: «Նրանք պետք է ճշմարտությունն ասեն: Ամոթ է, երբ մի երկրի ղեկավարը ստում է: Անհրաժեշտ է վերլուծել վերջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում տեղ գտած իրադարձությունները: Դա պետք է արվի մասնագետների կողմից` հասկանալու համար, թե ինչ էր պետք անել պատերազմի ժամանակ, ինչը չի արվել, այդ թվում` Շուշիում»,- նշեց Մարտիրոսյանը:

ԳԱԱ-ի նախագահը հայտնեց, որ շուտով Գիտությունների ակադեմիան հայտարարությամբ հանդես կգա Ղարաբաղում մնացած հայկական ժառանգության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահության նիստին հայտարարություն ընդունվեց` վարչապետի գլխավորությամբ կառավարության կաբինետի հրաժարականի պահանջով:

 

news.am

Le Monde. Ալիեւը կարողացավ օգտվել հայկական իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից

Նոյեմբերի 9-ի հաղթանակից հետո, որով պսակվեցին 44-օրյա մարտերը, Իլհամ Ալիեւի շուրթերից ժպիտը չի հեռանում: Վաղուց ժողովրդի սերը չվայելելով, 2003-ին իշխանությունը իր հորից ժառանգելով եւ շքեղության մեջ ապրելով՝ նա վայելում է այս անձնական, համբերատար նվաճած հաղթանակը: 2005 թվականից սկսած՝ նա ադրբեջանական նավթադոլարները վերածում էր ռուսական, իսրայելական եւ թուրքական զենքի՝ անօդաչու թռչող սարքերի, զրահամեքենաների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի մեծածավալ մատակարարումների՝ շատ ավելի ժամանակակից, քան ուներ Հայաստանը, ասվում է Le Monde-ի հոդվածում, որի թարգմանությունը ներկայացնում է է «Ինոսմին»։:

«Ալիեւը կարողացավ օգտվել հայկական իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից. մասնավորապես, 2020-ի հուլիսին, երբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուշիում ասաց. «Ղաբաղը Հայաստան է, եւ վե՛րջ»՝ առաջացնելով ադրբեջանական հասարակության զայրույթը: Ալիեւը նաեւ հմտորեն օգտվեց այն հանգամանքից, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր ամերիկյան նախագահական քարոզարշավին։

Միեւնույն ժամանակ Թուրքիան, հաղթահարելով Ռուսաստանի հանդեպ վախը նախկին ԽՍՀՄ տարածքում, առաջին անգամ իր ռազմական օգնությունն առաջարկեց Ադրբեջանին, որի շնորհիվ ձեռք բերվեց առավելություն օդում: Գետնին, իր հերթին, որպես թնդանոթի միս, Անկարայի կողմից վարձված սիրիացի վարձկանների օգտագործումը հայկական ճակատը ճեղքելու համար Բաքվին ծառայության մատուցում էր: Սակայն հիմնական խնդիրը Ալիեւը կատարեց: Հայաստանի ռազմական գերազանցության առասպելին վերջ դրվեց: