Մեկնաբանություն.Բայդենի կառավաությունը և ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունների վերանայումը
Սաուդյան Արաբիան Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցն է, և ամերիկյան զենքի խոշոր գնորդը: Չնայած Սաուդյան ռեժիմի և Թրամփի վարչակազմի ջերմ հարաբերություններին, Բայդենի վարչակազմն այժմ մտադիր է վերանայել Վաշինգտոնի և Ռիադի հարաբերությունները:
Թվում է, թե անցել է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ջերմ հարաբերությունների ժամանակաշրջանը, որը գոյություն ուներ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: ԱՄՆ դեմոկրատական նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, որը դեմոկրատների ընդհանուր սկզբունքի համաձայն՝ հավակնում է պաշտպանել այնպիսի հարցեր,ինչպիսիք են մարդու իրավունքները, այժմ ակնհայտորեն քննադատում է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների իրավիճակը: Այդ մասին է վկայում ԱՄՆ նոր պետքարտուղարի հայտարարությունը, կապված Ջամալ Խաշողջիի սպանության հետ: Խաշողջիի սպանությունից հետո Թրամփի վարչակազմը ԱՄՆ տնտեսական և ռազմավարական շահերից ելնելով դիտավորյալ փորձեց անտեսել Սաուդյան Արքայազն գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի դերը լրագրողի սպանության մեջ:
Չնայած Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի պնդումներին, որը փորձում է իրեն ներկայացնել որպես երկրում բարեփոխումների խորհրդանիշ, սակայն Սաուդյան ռեժիմն այդ երկրում իրականացնում է խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ, բռնի անհետացում, անարդար դատավարություն և իրավապաշտպանների անտեղի ձերբակալություններ:
Մեկ այլ խնդիր, որն այժմ ազդեցիկ գործոն է դարձել ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հետագա հարաբերությունների հարցում, Եմենի դեմ Սաուդյան Արաբիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից կազմված կոալիցիայի դաժան պատերազմի շարունակությունն է: 2015-ի մարտին սկսված պատերազմը խլել է հազարավոր եմենցիների կյանքեր և ոչնչացրել այդ աղքատ արաբական երկրի ենթակառուցվածքները: ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են,որ Եմենում տիրում է աշխարհի ամենամեծ հումանիտար ճգնաժամը: Թրամփի օրոք ԱՄՆ-ը լոգիստիկական և հետախուզական օգնության, ինչպես նաև զենքի վաճառքի մեծ մասը տրամադրեց Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին՝ Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի պատերազմը շարունակելու համար: Իր վերջին օրերին Թրամփի վարչակազմը Եմենի Անսարալլահ շարժումը հայտարարեց որպես ահաբեկչական կազմակերպություն և 2021 թվականի հունվարի 19-ից նրա դեմ պատժամիջոցներ կիրառեց, Սաուդյան ռեժիմին և Էմիրություններին ավելի մեծ օգնություն ցուցաբերելու համար:
Բայդենի վարչակազմը բացահայտորեն որդեգրել է այլ քաղաքականություն և, մեկ ամսով դադարեցնելով Եմենի Անսարալլահ շարժման նկատմամբ պատժամիջոցները, սկսել է վերանայել Եմենի Անսարալլահ շարժումը ահաբեկչական ցուցակում ընդգրկելու Թրամփի վարչակազմի որոշումը: Բայդենի վարչակազմը նաև կասեցրել է Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին զենքի վաճառքը՝ չեղյալ հայտարարելով Թրամփի վարչակազմի գործունեության վերջին պահերին ալյումինի ներկրման համար 10 տոկոս մաքսատուրք վճարելուց ԱՄԷ-ին ազատելու մասին համաձայնագիրը:
Սաուդյան ռեժիմը և ԱՄԷ-ը հույս ունեին ,որ Թրամփը կհաղթի 2020 թվականի նախագահական ընտրություններում և ևս չորս տարով կմնա Սպիտակ Տանը, և նրանց կօգնի տարածաշրջանային նախագծերի իրագործման հարցում: Բայց հօդս ցնդեցին նրանց երազանքները:
Թեև կարող է ԱՄՆ ներկա կառավարությունը Ռիադից ու Աբուդաբիից ավելի շատ արտոնություններ կորզելու համար փորձի նախկին քաղաքականությունը վարել այդ երկու երկրի նկատմամբ և հրաժարվի իր հարուստ դաշնակիցների նկատմամբ մարդու իրավունքները հարգելու և ժողովրդավարությունը պաշտպանելու վերաբերյալ սկբունքներից: