Մեկնաբանություն. Բայդենի տնտեսական ծրագրին հանրապետականների ընդդիմությունը վկայում է ներքին առճակատման մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i132538-Մեկնաբանություն._Բայդենի_տնտեսական_ծրագրին_հանրապետականների_ընդդիմությունը_վկայում_է_ներքին_առճակատման_մասին
Բայդենի իշխանության գալուց հետո, Ներկայացուցիչների պալատի և Սենատի դեմոկրատական մեծամասնությունը ենթադրում էր, որ նոր նախագահն իր ծրագրերը կիրականացնի առանց էական խոչընդոտների: Սակայն հենց սկզբից, հանրապետականներն ընդդիմացան Բայդենի տնտեսական ծրագրերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2021 08:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բայդենի տնտեսական ծրագրին հանրապետականների ընդդիմությունը վկայում է ներքին առճակատման մասին

Բայդենի իշխանության գալուց հետո, Ներկայացուցիչների պալատի և Սենատի դեմոկրատական մեծամասնությունը ենթադրում էր, որ նոր նախագահն իր ծրագրերը կիրականացնի առանց էական խոչընդոտների: Սակայն հենց սկզբից, հանրապետականներն ընդդիմացան Բայդենի տնտեսական ծրագրերին:

Տնտեսությունը վերակենդանացնելու Բայդենի 1.9 տրիլիոն դոլար արժողությամբ ծրագիրն արժանացավ սուր քննադատությունների՝ հանրապետականների կողմից: ԱՄՆ-ի պահպանողական օրենսդիրները հայտարարաել են, որ ծրագիրը «շոկային» է և դրանում ներառված են նախագծեր, որոնք ֆինանսական միջոցների վատնման պատճառ են դառնալու, այն էլ մի ժամանակ, երբ երկիրը չի կարող ավելացնել իր արտաքին պարտքը:

Սակայն հանրապետականների ընդդիմության իրական պատճառն ավելի շատ քաղաքական է, քան ֆինանսական միջոցների վատնման կամ արտաքին պարտքի ավելացման մասին մտահոգությունը, վկայելով այն մասին, որ չնայած Ներկայացուցիչների պալատում ու Սենատում ունեցած փոքրամասնությանը, հանրապետականները կարող են խոչընդոտել նախագահի ծրագրի իրագործմանը: Կոնգրեսի հանրապետականների մեծամասնությունը համոզված է, որ նախագիծը որևէ ձևով չի նպաստելու ձեռնարկություններին փրկելուն, մարդկանց՝ աշխատանքի վերադարձնելուն կամ տնտեսության ամրապնդմանը:

Հունվարի 14-ին Ջո Բայդենը ներկայացրեց 1.9 տրիլիոն դոլար արժողությամբ իր տնտեսական ծրագիրը, որի նպատակն է փոխհատուցել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառած վնասները: Տնտեսությունը վերականգնելու Բայդենի ծրագիրն անվանել են «ԱՄՆ-ի փրկության ծրագիր»: Այն ներառում է տնտեսական ու ֆինանսական աջակցության ծրագրեր, գործազրկության նպաստների, վարձավճարների վճարում, սննդի օգնություն և աջակցություն փոքր բիզնեսին: ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված վիճակը ամենավատն է աշխարհում: Այս երկրում կորոնավիարուսով վարակվածների թիվը հասել է 27 միլիոնի, մահացել է 450 հազար մարդ:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքներն ԱՄՆ-ի համար կործանարար են եղել: 2020թ գրանցված ՀՆԱ-ի անկումը 1946թ ի վեր ամենամեծ անկումն էր՝ մոտ 2.5 տոկոս: Կորոնավիրուսի պանդեմիան և մեծ թվով ձեռնարկությունների փակումն այդ երկրում գործազրկության աճի պատճառ են դարձել, գործազուրկ դարձնելով ավելի քան 40 միլիոն ամերիկացիների ու նպաստելով աղքատության ու սովի տարածմանը:

Ներկայումս, Բայդենի կառավարությունը փորձում է տնտեսական ծրագրի միջոցով հաղթահարել այս աղետալի վիճակը: Ծրագիր, որն ըստ փորձագետների, փորձ է ՝ կորոնավիորսւի պանդեմիայի հետևանքով առաջացած տնտեսական վիճակի վատթարացման և Կոնգրեսի պառակտման ֆոնին, ղեկավարել երկիրը: Ֆինանսական և սոցիալական աջակցության փաթեթի նպատակն ամերիկյան ընտանիքներին և ձեռնարկություններին ուղղակի աջակցություն տրամադրելն է, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարը:

Բայդենը նպատակ ունի ծրագրով նախատեսված 1.9 տրիլիոն դոլարն ապահովել հարկերի բարձրացումից ստացված եկամուտներից, ինչին հանրապետականների մեծ մասը դեմ է: Սակայն հաշվի առնելով Կոնգրեսում և Սենատում դեմոկրատների մեծամասնությունը, օրինագիծն ընդունվելու մեծ շանսեր ունի, եթե  հաշվի առնվեն հանրապետականների մտահոգությունները: