Մամուլի տեսություն 07-02-2021
Փորձագետները ասում են, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հարցում Բայդենը կհետևի Թրամփի օրինակին և չի չեղարկի պատժամիջոցները:
Քեյհան օրաթերթ
Բայդենը չի չեղարկելու պատժամիջոցները
Քեյհան օրաթերթը՝ «ԱՄՆ-ի և Եվրոպայի խաղը դիվանագիտության հետ առանց չեղարկելու պատժամիջոցները» խորագրով հոդվածում գրել է, որ ըս ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներ հայտարարությունների, եվրոպական երկրները կատարել են ՀԳՀԾ-ի շրջանակներում իրենց ստանձնած բոլոր պարտավորությունները և Իրանն է խախտել միջուկային պայմանագիրն ու հիմա ստիպված է դիվանագիտական ճանապարհով վերադառնալ իր պարտավորությունների լիարժեք կատարմանը: Մինչդեռ Իրանը ՀԳՀԾ-ում պարտատեր է, իսկ ԱՄՆ-ն ու եվրոպական եռյակը պարտք են Իրանին:
Ջավան օրաթերթ
Շոկոլադ՝ պատժամիջոցները չեղարելու փոխարեն
Ամերիկացիները դեռ չեն հայտարարել միջուկային գործարքին վերադառնալու իրենց մեխանիզմի մասին, բայց փաստերը վկայում են, որ նրանք պատժամիջոցները չեղյալ հայտարարելու փոխարեն ցանկանում են օգտագործել ՀԳՀԾ-ի վերականգնման այլընտրանքային մեթոդ: Մի կողմից, ԱՄՆ նախկին 41 պաշտոնյաներ նամակով դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ ՀԳՀԾ-ն Վաշինգտոնի վերադարձի և Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսմաննկապակցությամբ, մյուս կողմից Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսակին, մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե Բայդենը երբ է ցանկանում վերադառնալ բանակցություններին և համաձայնության գալ ՀԳՀԾ-ի շուրջ ասել է. «Դա, իրոք, կախված է Իրանից: Եթե Իրանը վերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը, ԱՄՆ-ը կանի նույնը»:
Նա հստակեցրել է. «ԱՄՆ-ն այնուհետև կօգտագործի այս հնարավորությունը որպես հարթակ` ավելի երկար և ամուր համաձայնության հասնելու համար, որը վերաբերում է այլ մտահոգիչ ոլորտներին, բայց դա արվելու է 5 + 1 խմբի մեր գործընկերների մասնակցությամբ և Կոնգրեսի հետ խորհրդակցելով»:
Էըթեմադ օրաթերթ
Իրանի նավթաքիմիական արտադրանքի տարեկան հասույթը հասնում է 35 միլիարդ դոլարի
Իրանի նավթի նախարարն ասել է. «2025 թվականին Իրանի նավթաքիմիական արտադրության հզորությունը կհասնի 133 միլիոն տոննայի, իսկ տարեկան եկամուտը՝ 35 միլիարդ դոլարի»:
Իրան Պլաստ 14-րդ ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ, Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է. «Այս տարի նավթաքիմիական արդյունաբերության ոսկե տարին է: Տարեսկզբից մինչ այժմ 10 նավթաքիմիական նախագծերի պաշտոնական շահագործումը պատժամիջոցների դժվար ժամանակաշրջանում պայծառ ու խոստումնալից կետերից մեկն է»:
Նա հավելել է. «Իրանի նավթաքիմիական արտադրանքի արտադրական հզորությունը այս արդյունաբերության երկրորդ թռիչքի ավարտով կհասնի 100 միլիոն տոննայի, 80 տոկոսով աճել է 2013թ. համեմատ և եկամուտը կկազմի 25 միլիարդ դոլար»:
Ջամե Ջամ օրաթերթ
Թրամփը մերժեց իմպիչմենտի լսումների ժամանակ իր ապացույցները ներկայացնելու դիմումը
ԱՄՆ նախկին նախագահի փաստաբանական թիմը մերժեց Սենատում իմպիչմենտի լսումբերի ժամանակ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքների պաշտպանության համար ապացույցները ներկայացնելու դիմումը:
Կոնգրեսի որոշ անդամներ, այդ թվում ՝ Մերիլենդ նահանգի դեմոկրատ ներկայացուցիչ և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի լսումների նախագահ Ջիմի Ռասկինը, հինգշաբթի օրը պաշտոնական նամակով դիմել են Թրամփին, իմպիչմենտի լսումների ժամանակ ներկայացնել իր դեմ ներկայացված մեղադրանքները հերքող ապացույցներ:
Թրամփի իրավաբանական թիմը շտապեց մերժել հրավերը՝ ասելով, որ դա նշանակում է, որ դեմոկրատները չեն կարող ապացուցել իրենց պնդումները Թրամփի վերաբերյալ:
«ԱՄՆ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո գործընթացին»
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է հարցմանը՝ կապված ադրբեջանական պատկան մարմինների կողմից հրապարակված մի հաղորդագրության, համաձայն որի՝ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առնչությամբ և հայտնել ամերիկյան ընկերությունների պատրաստակամության մասին՝ մասնակցելու պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցմանը:
ԱՄՆ պետքարտուղարությությունը հայտարարել է է. «Մենք շարունակում ենք մնալ խորապես մտահոգված անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության ազդեցությամբ և հստակ գիտակցում ենք, որ տարածաշրջանում առկա են մարդասիրական կարիքներ: ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության վերջնական կարգավորմանը՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:
orakarg.com
Թուրքիայի բանակը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն է իրականացրել
Սիրիայի հյուսիսում շարունակվում են Թուրքիայի բանակի ռազմական գործողությունները՝ քուրդ աշխարհազորայինների դեմ պայքարի պատրվակով,
Թուրքական TRT գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի բանակը հայտարարել է, որ «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ» YPG խմբավորման դեմ Թուրքիայի բանակայինների վերջին գործողության ընթացքում սպանել են այդ խմբի երեք անդամներ:
Չորս ամիս առաջ, քուրդ աշխարհազորայիններին հետ մղելու պատրվակով, Թուրքիայի բանակն առանց Սիրիայի կառավարության թույլտվության, Սիրիայի հյուսիսային շրջաններում սկսեց «Խաղաղության աղբյուր» գործողությունը:
Անկարան YPG-ն համարում է ՔԲԿ-ի թևը և ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Սիրիայի ժողովրդավարական ուժերին իր դեմ ուղղված սպառնալիք է համարում:
Քրդական խմբավորումների հալածելու պատրվակով, Իրաքի և Սիրիայի տարածքներում Թուրքիայի հարձակումների դեմ բողոքում է Դամասկոսը, Բաղդադն ու միջազգային հանրությունը:
scannews.am
Ռուսաստանը լազերային նոր զենք կստեղծի
Ռուսաստանում ստեղծում են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար նախատեսված լազերային համակարգեր: Այս մասին «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն:
«Ներկայում աշխատանքներ են տարվում այլ (բացի Պերեսվետ» համալիրից ) լազերային համալիրներ ստեղծելու ուղղությամբ՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև օպտիկական և օպտիկա-էլեկտրոնային միջոցների դեմ պայքարի համար: Դրանք համալրվում են նաև զրահատանկային տեխնիկայի կրակային միջոցներով՝ բարձր ճշգրտության հարձակողական միջոցների դեմ պայքարելու համար»,-ասել է նա:
Կրիվորուչկոյի խոսքով ՝ ռադիոհաճախականության համալիր է մշակվում նաև ԱԹՍ-ների ռադիոէլեկտրոնային սարքավորումների ֆունկցիոնալ ոչնչացման համար: Փոխնախարարը հիշեցրել է, որ «Պերեսվետ» լազերային համալիրները մարտական հերթապահության են անցել 2019-ի վերջից:
orakarg.com
Ի՞նչ է նշանակում 30000 զինվորներ կընկնեին շրջափակման մեջ։ Փաշինյանը պատկերացնու՞մ է, թե դա ինչ թիվ է | Իգոր Ստրելկով
«Նիկոլ Փաշինյանը տարբեր տեղեր նշում էր, որ պայմանագիրը փրկեց 25000-ից 30000 զինվորների կյանք, քանի որ նրանք ընկնելու էին շրջափակման մեջ։ Ի՞նչ է նշանակում 30000 զինվորներ կընկնեին շրջափակման մեջ։ Նա պատկերացնու՞մ է, թե դա ինչ թիվ է։ Ո՞նց կարող էր նման բան պատահել։ Դա անհնար էր։ Եթե ռեալ նայենք իրերի վիճակին, ապա Հայաստանը թեկուզ պարտվում էր, բայց կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրելու որևէ հիմք կամ նախադրյալ չուներ։ Ոչ մի իմաստ չկար տալու Ադրբեջանին տարածքներ, որը հայկական զինուժը պաշտպանել էր։ Չէր կարելի նաև ստորագրել մի բան, որով Ադրբեջանին միջանցք էր տրամադրվում Հայաստանի տարածքով»,-այս մասին ասել է (ФСБ) գնդապետ, ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը
1in.am
Կանայք գիշերը ավելի հաճախ են մահանում սրտի կանգից, քան տղամարդիկ. գիտնականներ
Կանայք գիշերը սրտի կանգից ավելի հաճախ են մահանում, քան տղամարդիկ, պարզել են սրտաբանները ԱՄՆ-ի Cedars-Sinai բժշկական կենտրոնում: Հետազոտությունը հրապարակվել է Heart Rhythm ամսագրում:
Սրտի հանկարծակի կանգը ռիթմի խանգարում է, որի ժամանակ սիրտը դադարում է բաբախելուց: Այն հաճախ շփոթում են սրտի կաթվածի հետ, որը տեղի է ունենում սրտանոթային զարկերակների արգելափակման ժամանակ: Ի տարբերություն դրա, սրտի կանգը կարող է չունենալ նախնական ախտանիշներ, իսկ ողջ մնալու հավանականությունը, եթե դա տեղի ունենա հիվանդանոցից դուրս, 10%-ից պակաս է: Սրտի կանգերի 17-ից 41%-ը տեղի են ունենում գիշերը կամ վաղ առավոտյան:
Հետազոտողները վերլուծել են սրտի հանկարծակի կանգի 4126 դեպքերի գրառումները: Պարզվել է, որ կանանց շրջանում դեպքերի 25.4%-ը տեղի է ունեցել գիշերը, տղամարդկանց՝ 20.6%-ը:
Անհասկանալի է, թե ինչն է կանանց ավելի խոցելի դարձնում գիշերը անսպասելի սրտի կանգից: Հետազոտողները խոստովանում են, որ պատճառը կարող է լինել դեռ չբացահայտված որոշ շնչառական առանձնահատկություններ, բայց այս հարցը դեռ ենթակա է ուսումնասիրման:
Բացի դրանից, ռիսկերն ավելի մեծ են այն մարդկանց մոտ, ովքեր գլխուղեղի շնչառական կենտրոնի վրա ազդող դեղեր են ընդունում։ Դրանցից են՝ հակադեպրեսանտները, ցավազրկողները և հանգստացնող այլ միջոցները:
Հետազոտողները ասում են, որ սա պետք է հիմք հանդիսանա դեղամիջոցների հետ ավելի զգույշ վարվելու համար: