Մամուլի տեսություն 08-02-2021
Իրանական թերթերն այսօր անդրադարձել են Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությանն այն մասին, որ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին վերադառնալու Թեհրանի պայմանն ԱՄՆ-ի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները չեղարկումն է և Իրանի կողմից այդ փաստի հաստատումը:
Քեյհան օրաթերթ
Բոլոր պատժամիջոցների չեղարկումը և Իրանի կողմից այդ փաստի հաստատումը ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին վերադառնալու Թեհրանի պայմանն է
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին աղմկահարույց իրադարձությունները և Թրամփի անկումը անվանել է ԱՄՆ-ի հեղինակության, իշխանության և սոցիալական ու քաղաքական կարգի անկում: Անդրադառնալով ՀԳՀԾ-ի և պատժամիջոցների վերաբերյալ ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններին, մեծարգո առաջնորդն ասել է.«Ամերիկացիներն ու եվրոպացիները իրավունք չունեն նախապայմաններ ճշտել, քանի որ նրանք խախտել են իրենց պարտավորությունները: Սակայն Իրանը կարող է նախապայմաններ ճշտել, քանի որ կատարել է իր ստանձնած պարտավորությունները»:
Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունների կատարումը կվերսկսի միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը չեղարկի պատժամիջոցները և դա հաստատվի Իրանի կողմից: Սա Իսլամական Հանրապետության վերջնական քաղաքականությունն է, որն ընդունվել է բոլոր պաշտոնատարների կողմից և ոչ ոք դրանից չի շեղվի:
Խորասան օրաթերթ
Քովո Փարս. առաջինն աշխարհում
Իրանում տասը օր հետո կմեկնարկի կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկման հերթական փուլը, որն ունի եզակի առանձնահատկություն: Կորոնավիրուսի նոր պատվաստանյութը հնարավոր է ստանալ և ներարկման ճանապարհով և շնչառական համակարգի միջոցով: Առանձնահատկություն, որը մինչ այժմ չի ունեցել Covid 19 պատվաստանյութերից ոչ մեկը: Պատվաստանյութերի արտադրողն ունի գիտական և հետազոտական գործունեության 100 տարվա պատմություն և նրա անունն ու հեղինակությունը հայտնի են բոլորին: Եթե աշխարհում նման նվաճում լիներ, դա կդառնար միջազգային լրատվամիջոցների վերնագիրը: Բայց այն, որ իրանցի հետազոտողները ձեռք են բերել այս տեխնոլոգիան, անկասկած, շատերի համար հաճելի չէ և նրանք նախընտրում են աչքերը և ականջները փակել այս նորության վրա:
Իրան օրաթերթ
Իսրայելական ինքնաթիռը 10 տարի անց վայրէջք է կատարել Թուրքիայում
Եդիութ Ահարոնոթ օրաթերթը հաղորդել է, որ երկու տասնամյակ տևած լարվածությունից հետո, իսրայելական ինքնաթիռը շաբաթ օրը վայրէջք է կատարել Թուրքիայում; Սա առաջին իսրայելական ինքնաթիռն է, որը վայրէջք է կատարում Թուրքիայում վերջին 10 տարվա ընթացքում:
Հինգշաբթի օրը, վկայակոչելով Թուրքիայի պաշտոնյաներին, թերթը գրել է, որ վերջիններս վրդովված են Իսրայելի կողմից ներկայացված՝ հարաբերությունների կարգավորման պայմաններից: Դրանց համաձայն, Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի գործունեությունը պետք է դադարեցվի ևկազմակերպության գրասենյակները պետք է փակվեն:
Քեյհան օրաթերթ
25 երկիր սպասում են ռուսական Սպուտնիկ պատվաստանյութին
Պատվաստանյութերի պատերազմները մոլեգնում են ամբողջ աշխարհում: Ամերիկյան Pfizer պատվաստանյութի դանդաղ բաշխումն ու կողմնակի ազդեցությունները շատ երկրներին դրդել են գնել կորոնավիրուսի ռուսական Սպուտնիկ պատվաստանյութը: Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը հայտարարել է, որ նախատեսվում է հաջորդ շաբաթ Սպուտնիկ պատվաստանյութը գրանցել 25 երկրներում: Հեղինակավոր The Lancet բժշկական ամսագրի կողմից ռուսականՍպուտնիկ պատվաստանյութը հաստատելուց հետո, շատ երկրներ այժմ հերթ են կանգնել պատվաստանյութը ստանալու համար, այս մասին հաղորդում է Bloomberg News- ը: Պատվաստանյութը Ռուսաստանի ամենամեծ գիտական նվաճումն է խորհրդային ժամանակներից ի վեր:
orakarg.com
ԱՄՆ-ի բնակիչների մեծ մասը՝ 56 տոկոսը, աջակցել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի իրականացմանն ու նրա կողմից որևէ պետական պաշտոն զբաղեցնելու արգելքին։ Այս մասին են վկայում Ipsos/ABC News-ի համատեղ անցկացված հարցման արդյունքները։
Միևնույն ժամանակ բնակիչների 43 տոկոսը դեմ է հանդես եկել այդ նախաձեռնությանը։
Հարցման մասնակիցները պատասխանել են հարցին այն մասին, թե որ կուսակցությունում են ավելի շատ արմատական տրամադրման ծայրահեղականները։ 42 տոկոսը պատասխանել է՝ Հանրապետական կուսակցությունում, 25 տոկոսի կարծիքով՝ այդպիսիք կան Դեմոկրատական կուսակցությունում։
Պատասխանողներին նաև խնդրել են ասել՝ համարո՞ւմ են արդյոք, որ երկրում պատվաստանյութերը բնակչության շրջանում բաշխվում են արդար։ Դրական է պատասխանել 67 տոկոսը, բացասական՝ 33 տոկոսը։
Հարցումն անցկացվել է փետրվարի 5-6-ը։ Դրան մասնակցել է 508 չափահաս բնակիչ։
news.am
Ղարաբաղյան հակամարտությունում թուրք զինվորականների ներգրավումը նշանավորել է Էրդողանի պանթյուրքական քաղաքականությունը
Անկարան ձգտում է օգտագործել Բաքվի հետ կապը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար Օսմանյան կայսրությունը վերականգնելու եւ Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունները միավորելու նպատակով՝ որպես ընդհանուր զինված ուժեր ունեցող միասնական տարածք թիկունքում: Այդ մասին գրում է լիբիացի լրագրող Ալաէդին Սալեխը Modern Diplomacy պարբերականի համար:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանի կողմից թուրք զինվորականների եւ Սիրիայից վարձկանների ուղղակի մասնակցությունը նշանավորել է պանթյուրքական քաղաքականության գագաթնակետը, որն ագրեսիվորեն իրագործվում է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի եւ նրա Արդարություն եւ զարգացում իշխող կուսակցության կողմից՝ նպատակ ունենալով տարածել Անկարայի ազդեցությունը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի թյուրքական պետությունների վրա:
araratnews.am
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կայցելի Հայաստան
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կայցելի տարածաշրջան: Այս մասին Imedi-ի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նշելով, որ տարածաշրջանային այցը մեկնարկելու է Վրաստանից:
Միշելը Վրաստան կժամանի մարտի 1-ին, որից հետո կայցելի նաեւ Հայաստան ու Ադրբեջան:
Այցի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
1in.am
Էկվադորում տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլը
Էկվադորի նախագահի թեկնածումներից ոչ մեկը կանխապես չի ստացել ընտրողների բավականաչափ պաշտպանությունն առաջին փուլում հաղթելու համար: Այդ մասին են վկայում Ազգային ընտրական խորհրդի տվյալները, որոնք փետրվարի 7-ին ստացվել են ձայների արագ հաշվումից հետո։
Այսպես, Անդրես Արաուսը, որը ներկայացնում է «Դաշինք հանուն հույսի» ձախ կենտրոնամետ կոալիցիան, հավաքել Է ձայների 31,5 տոկոսը: Երկրորդ տեղում է գտնվում Յակու Պերեսը ձախ «Շարժում հանուն Պաչակուտիկ բազմազգ միասնության» (20,04 տոկոս), երրորդում՝ աջ կենտրոնմետ «ԿՌԵՕ շարժման թեկնածմու նախկին բանկիր Գիլիերմո Լասսոն (19,97 տոկոս): Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը կամ 40 տոկոսից ավելի՝ պայմանով, որ նրա տարբերությունն ամենամոտ մցակցից կազմի 10 տոկոսից ոչ պակաս: Ինչպես սպասվում է, ապրիլի 11-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն առավել թվով ձաներ հավաքած երկու թեկնածուները։
araratnews.am
Իտալիան Ադրբեջանին չի հրավիրել G20-ին մասնակցելու
Ադրբեջանական «Report» լրատվական գործակալությունը հերթական կեղծիքն է տարածել, այս անգամ` Իտալիայի անունից, նշելով, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու G20 գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին հայտնեց, որ լուրն անհիմն է:
«Լուրերը՝ թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է ներկա գտնվելու G20 գագաթնաժողովին, անհիմն են, և որևէ այլ կերպ այդ տեղեկությունները չեն տարածվել կամ հաստատվել»,- հայտնեցին դեսպանությունից:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Իտալիայի դիրքորոշմանը՝ դեսպանությունից հայտնեցին, որ այն հստակ է և կշռադատված ու ներկայացված է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության 2020 թ. նոյեմբերի 11-ի պաշտոնական հայտարարությունում: