Իրան-Իրաք հարաբերությունների ընդլայնումը և նահատակ գեներալ Սոլեյմանիի գործի հետաքննությունը
Իրանի դատական իշխանության ղեկավար Հոջաթոլէսլամ Էբրահիմ Ռեիսիի գլխավորած դատական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Իրաք:
Չնայած ներքին ու արտաքին խոչընդոտներին, Իրան-Իրաք հարաբերություններն ընդլայնվում են: Դա տեղի է ունենում ոչ միայն հարևանության պատճառով, այլ պայմանավորված է երկու երկրի ընդհանուր կրոնով և մշակույթով:
Միջազգային հարաբերությունների տեսաբան Ալեքսանդր Ուենթն ասում է. «Անարխիան այն է, ինչը ստեղծում են կառավարությունները, և ինքնությունը կարևոր դեր է խաղում երկրների հարաբերություններում: Այն, ինչ կարելի է տեսնել հետսադամյան շրջանում Իրաքի և Իրանի իսլամական հանրապետության հարաբերություններում, նույնպես Վենթի տեսության օրինակ է: Իրանն ու Իրաքը փորձում են լարվածությունից զերծ մթնոլորտում ընդլայնել հարաբերությունները»:
Անցած չորեքշաբթի օրը, Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնը երկօրյա այց է կատարել Թեհրան և հանդիպումներ ունեցել իրանցի պաշտոնյաների հետ:
Իրաքի «Ալ-Բայան» կայքը գրել է.«Իրաքը չի կարող հեռու մնալ Իրանից: Ժամանակակից պատմությունն ապացուցել է, որ Իրաքի հետ հարևանության պատճառով, ԱՄՆ-ի համեմատությամբ, Իրանն ավելի համակարգված է գհամագործակցում Իրաքի հետ: Իրանն ու Իրաքը ընդհանուր սահմաններ ունեն և ամենահին քաղաքակրթություններից են համարվում: Երկու երկրներն էլ մշակութային և սոցիալական շատ ընդհանրություններ ունեն: Երկու երկրների բնակչության մեծ մասը շիա են, ունեն ընդհանուր կրոնական ինքնություն: Տարեկան ավելի քան 10 միլիոն մարդ ճանապարհորդում է Իրանի և Իրաքի միջև: Իրաքի շատ պաշտոնյաներ և մարդիկ ընդունում են, որ Իրանն ԱՄն-ի համեմատ ավելի հուսալի գործընկեր է»:
Իրանի դատական իշխանության ղեկավարի Իրաք այցելության հիմնական նպատակը երկու երկրների միջև դատաիրավական հարաբերությունների ընդլայնումն է: Այլ խոսքով, Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի հարաբերությունների զարգացումը համապարփակ է և ներառում է քաղաքական, տնտեսական, անվտանգության, մշակութային և դատական ոլորտները: Երկու երկրների միջև իրականացվում են դատական համագործակցության տարբեր ծրագրեր, և մասնավորապես հետսադամյան անցումային շրջանում Իրաքը ցանկանում է օգտվել Իրանի Իսլամական Հանրապետության իրավական և դատական փորձից:
Իրանի դատական իշխանության ղեկավարի Իրաք այցելության ընթացքում նաև քննարկվելու է ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի սպանության հարցը:
2020թ. հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի զորուժի իրականացրած հարձակման հետևանքով, սպանվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին, Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը և նրանց ուղեկցող ռազմական պաշտոնյաները: Իրաքի կառավարությունը նույնպես սկսել է այդ ոճրագործության գործի հետաքննությունը:
Այաթոլլահ Ռեիսիի Իրաք այցելության ընթացքում այդ հարցը կողմերի միջև բանակցության գլխավոր թեմաներցի է լինելու:
Իրանի դատական իշխանության ղեկավարի Իրաք կատարած այցը վկայում է Թեհրան-Բաղդադ երկողմ համագորկցությունների ընդլայնման մասին: