Մեկնաբանություն. Իսլամական հեղափոխությունը տարածաշրջանի արթնության գործոն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133190-Մեկնաբանություն._Իսլամական_հեղափոխությունը_տարածաշրջանի_արթնության_գործոն
Փետրվարի 10-ին Իրանի իսլամական հեղափոխությունը մուտք գործեց իր կյանքի 43-րդ տարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2021 08:16 Asia/Tehran

Փետրվարի 10-ին Իրանի իսլամական հեղափոխությունը մուտք գործեց իր կյանքի 43-րդ տարին:

Անցած 42 տարիների ընթացքում տարածաշրջանի ու աշխարհի ժողովուրդների վրա իսլամական հեղափոխության թողած հրաշալի ազդեցությունը առթել է աշխարհի բռնատիրական պետությունների մտահոգությունները: Այդ իսկ պատճառով, արևելքում ու արևմուտքում գտնվող իմպերիալիստական պետությունները իրենց օրակարգում ներառել են իսլամական հեղափոխության դեմ պայքարի հարցը:

Չնայած սահմանափակություններին և տարածաշրջանի ու աշխարհի երկրներում  իսլամական հեղափոխության հետևորդների ու աջակիցների համար բարդ պայմանների ստեղծմանն առկա իրականությունները վկայում են, որ իսլամական հեղափոխությունը շարունակում է ընթանալ իր ուղով և ողջ աշխարհում հեղափոխության աջակիցները գտնվում են այս ուղղության վրա և օգնում են այս ընթացքի շարունակմանը:

Այս կապակցությամբ Ղրղզստանի հարցերի փորձագետ Հոսեյն Ասուբալիևն ասել է.«Որպես ժամանակակից պատմության կարևորագույն իրադարձություններից մեկն իսլամական հեղափոխությունը մուսուլմանների ու աշխարհի ճնշված դասակարգի համար հույսի հանգրվան է»:

 Հոսեյն Ասուբալիևը շեշտել է.«Անկասկած ապագայում Իրանի ժողովրդի կայուն ու ջիհադական ոգին անկրկնելի հաջողություններ է ստեղծելու ԻԻՀ-ի ու միասնական ժողովրդի համար և Իսլամական Իրանը այսօր դարձել է միջազգային ահաբեկչության ճանապարհինին կանգնած անթափանցելի ու մեծ պատնեշ: ԻԼԻՊ-ի դեմ պաերազմում ու տարածաշրջանի ու աշխարհի համար ահաբեկչական խմբերի վտանգը նվազեցնելու հարցով, աշխարհը պարտական է ԻԻՀ-ին»:

Փաստորեն իսլամական հեղափոխությունը մի կողմից բոլորի համար պարզեց Պարսից ծոցի արաբական որոշ երկրների իսկական դեմքը և մյուս կողմից մուսուլման ու ոչ մուսուլման ժողովուրդների համար դեպի իսլամ վերադարձի լուսավոր ուղի գծեց:

Իսլամական փառապանծ հեղափոխության հաղթանակին հաջորդած տարիներին, Արևմուտքում նույնպես երիտասարդները սկսել են վերադառնալ դեպի կրոնական հատկապես իսլամ կրոնի արժեքներ և այս շարժումը ավելի է հզորացել:

Այլ խոսքով, մուսուլմանների մեջ հույսի նշույլներ են հայտնվել: Անցյալում կրոնը երիտասարդներին  որպես ժամկետն անց երևույթ էր ներկայացվում: Սակայն իսլամական հեղափոխության հաղթանակով ամեն ինչ փոխվեց:

Որպես օրինակ, չնայած կոմունիստական աթեիստական համակարգի կողմից Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հանրապետություններում ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ բոլոր կրոնների հատկապես իսլամի դեմ հակաքարոզչություններին, իսլամական հեղափոխությունն այս տարածաշրջանի ժողովուրդների համար դեպի իսլամ վերադարձի հող ստեղծեց և բոլորին հայտնի դարձրեց աթեիստական համակարգի անհիմն քարոզչությունները:

ԽՍՀՄ-ի փլուզումից և Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հանրապետությունների անկախությունից հետո իսլամը հզոր ազդեցություն է ունեցել այս տարածաշրջանի ժողովուրդների վրա:

Իրանի ու  տարածաշրջանների պետությունների ժողովուրդների միջև առկա կրոնական, դավանական, քաղաքակրթական ու պատմական բազում ընդհանրությունների պատճառով, իսլամական հեղափոխությունը կարողացել է ինքնության, կորնական ու քաղաքակրթական ոլորտներում շոշափելի ազդեցություն ունենալ այս տարածաշրջանի ժողովուրդների ու հասարակությունների վրա:

Ընդհանուր առմամբ պետք է ասել.«Իրանի վեհ հեղափոխության բացահայտ հատկություններից մեկը մուսուլման ժողովուրդների միջև միասնություն և բռնատիրական պետությունների մեջ վախ առաջացնելն է»: