Մեկնաբանություն. Իրանի դատական իշխանության ղեկավարի Իրաք այցելությունը լայն արձագանք է ստացել
Հինգշաբթի օրը ավարտված Իրանի դատական իշխանության ղեկավարի Իրաք այցելությունը լայն արձագանք է ունեցել ԶԼՄ-երում:
Գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն, ԻԻՀ դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին երկուշաբթի օրը Բաղդադ է ժամանել' Իրաքի դատական գերագույն խորհրդի ղեկավար Ֆաեղ Յազդանի հրավերով:
Անցած օրերի ընթացքում, Իրաքի լրատվական գործակալությունները պարբերաբար անդրադարձել են Իրանի դատական իշխանության ղեկավարի հանդիպումներին: Իրաքյան օրաթերթերն անդրադարձել են Իրաքի բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում դատական գերագույն խորհրդի ղեկավարի, երկրի վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ Իրանի դատական իշխանության ղեկավարի հանդիպումներին:
Իրաքի ազգային լրատվական գործակալությունը, Al-Sumaria News- ը, Al-Maulouma- ն, Al-Furat News-ը և Բաղդադ Ալ-Յում գործակալությունը որպես այս երկրի ամենակարևոր լրատվական գործակալություններ և տեղեկատվական բազաներ, լուսաբանեցին այս ուղևորության լուրերը:
Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավարի այցը Բաղդադ լայնորեն քննարկվել է նաև Իրաքի ժողովրդի և սոցցանցերի օգտատերերի շրջանակում, և նրանք գործարկել են մի քանի հեշթեգ՝ ողջունելու այդ այցը և արտահայտելու իրենց ոգևորությունն իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի և նրան ուղեկցող պատվիրակության այցի վերաբերյալ:
«Բարի գալուստ Իմամ Ռեզայի սպասավորին», «Ռեիսին՝ Իրաքի օրինական հյուր» և «Բարի գալուստ Իրաքի հյուրին» սոցիալական ցանցերում այս ուղևորության կապակցությամբ ստեղծված հեշթեգներից են:
Իրաք այցելության առաջին օրը, Բաղդադի օդանավակայանում նահատակներ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ Մոհանդեսի հուշահամալիրում Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռեիսիի ելույթն այդ այցի կարևորագույն իրադարձություններից է, որը շատ արագ լայն արձագանք գտավ սոցիալական ցանցերում:
Դատական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման երեք հուշագրերի ստորագրումը, Իրանի և Իրաքի միջև համագործակցության հայտարարությունը ԻԼԻՊ-ի դեմ հաղթանակած հրամանատարների գործի հետապնդման ոլորտում և բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Իրաքի վարչապետի հետ հանդիպումը իրաքյան լրատվամիջոցների կողմից լուսաբանված ամենակարևոր թեմաներն էին:
Իրաքի հեռուստատեսությունն ուղիղ հեռարձակել է Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի օրը, Բաղդադում ԻԻՀ դեսպանությունում Ռեիսիի ելույթը իրաքցի պաշտոնյաների ու նահատակների հարազատների հետ հանդիպման ընթացքում:
Բաղդադում իրաքյան ու արաբական լրատվամիջոցների հետ մամլո ասուլիսը և այդ ասուլիսի ընթացքում նահատակներ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի դատական գործի հետապնդման վերաբերյալ Ռեիսիի հայտնած դիրքորոշումը կայն արձագանք գտավ Իրաքի ու տարածաշրջանի լրատվամիջոցներում: