Մեկնաբանություն. Եմենի պատերազմը թևակոխում է նոր փուլ
Ըստ երևույթին, Եմենում սաուդյան կոալիցիայի կողմից մղվող պատերազմը նոր փուլ է թևակոխում:
2015թ մարտի 26-ին, Սաուդյան Արաբիան պատերազմ սկսեց Եմենի դեմ: Պատերազմի իսկական պատճառը սաուդյան գերդաստանի դժգոհությունն էր Եմենի իշխանության մեջ Անսարալլահ շարժման դերակարատարության ամրապնդումից: Այլ խոսքով, Անսարալլահը ժողովրդի պահանջներից ելնելով, նպատակ ուներ երկրում իսկական ժողովրդավարություն հաստատել: Սակայն սաուդյան իշխանությունների էությունը ժողովրդավարության ու ժողովրդական իշխանության հետ որևէ աղերս չունի: Հենց այդ պատճառով, Ռիադը պատերազմ սկսեց Եմենի դեմ՝ նպատակ ունենալով Անսարալլահին դուրս մղել իշխանությունից: 2021թ մարտին այս պատերազմը կթևակոխի իր յոթերորդ տարին:
Եմենի իրադարձություններն այնպիսին են, որ թվում է պատերազմը նոր փուլ է թևակոխում: Սաուդյան Արաբիայի և Եմենի ազգային փրկության կառավարության միջև առճակատումը շարունակվում է: Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սարիհը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը խոցել է սաուդյան կոալիցիային պատկանող CH-4 ԱԹՍ-ն որն արտադրված է Չինաստանում: ԱԹՍ-ն Եմենի օդային տարածքում էր հայտնվել Մարաբ նահանգի Մատղալ շրջանում: Նախորդ օրը, սաուդյան կոալիցիան 25 անգամ ռմբակոծել է նույն նահանգի Սարավահ քաղաքը: Քաղաքում տեղակայված են ազգային փրկության կառավարության ուժերը:
Միևնույն ժամանակ, Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները շարունակում են պայքարել սաուդյան կոալիցիայի դեմ: Յայհա Սարիհը հինգշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում հաստատեց, որ Սաուդյան Արաբիայի Մալեք Խալեդ օդային հենակետի վրա հարձակում է իրականացվել: Չնայած այս իրադարձությունները վերջին վեց տարիների ընթացքում բսզմիցս կրկնվել են, սակայն ներկայումս կոալիցիան ըստ երևույթին այլ նպատակներ ունի:
ԱՄՆ կառավարությունը, Ջո Բայդենի ղեկավարությամբ, պահանջել է վերջ տալ Եմենի պատերազմին և դադարեցրել է ռազմական առջակցությունը Ռիադին: Սաուդյան Արաբիան, սակայն, շարունակում է հարձակումները, փորձելով ձևացնել, որ չի պարտվել:
Մյուս կողմից, հարձակում կատարելով սաուդյան գերդաստանի վրա, Եմենի բանակը և ժողովրդական խմբերը հայտարարել են, որ պատերազմի շարունակությունը չի բխում Ռիադի շահերից և լավ կլինի այն դադարեցնել:
Իսկ ինչո՞ւ է Բայդենի կառավարությունը որոշել դադարեցնել պատերազմը: Իսկական պատճառը թերևս այն է, որ պատերազմը որևէ ձեռքբերում չի ունեցել և միայն ոչնչացրել է Եմենի ենթակառուցվածքները: Մյուս կողմից, պատերազմի շարունակությունն ավելի է հեղինակազրկում Միացյալ Նահանգներին, քանի որ վերջինս պատերազմում եղել է սաուդյան կոալիցիայի աջակիցը: Մյուս կողմից, Բայդենը նպատակ ունի Եմենի պատերազմն ավարտելով, բարձրացնել իր հեղինակությունը:
Իհարկե պետք է սպասել և տեսնել, թե արդյոք Բայդենն ու իր կառավարությունը կկարողանա՞ն իրենց հայտարարությունները կիրառել նաև գործնականում: