Մամուլի տեսություն 14-02-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133442-Մամուլի_տեսություն_14_02_2021
Իրանի ներկայացրած վերջնաժամկետի ավարտին և Թեհրանի կողմից լրացուցիչ արձանագրության կասեցմանը մնացել է ընդամենը 10 օր:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 14, 2021 10:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-02-2021

Իրանի ներկայացրած վերջնաժամկետի ավարտին և Թեհրանի կողմից լրացուցիչ արձանագրության կասեցմանը մնացել է ընդամենը 10 օր:

Քեյհան օրաթերթ

400 հազար եմենցի 5 տարեկան երեխաներ սովի եզրին են

Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի դեմ սանձազերծած  6-ամյա պատերազմի ընթացքում, ոչ միայն սպանվել են Եմենի անմեղ քաղաքացիներ, այլ ամբողջությամբ ոչնչացվել  են այդ աղքատ արաբական երկրի  ենթակառուցվածքները: Ուրբաթ օրը ՄԱԿ-ը նախազգուշացրեց, որ մինչև հինգ տարեկան 400 հազար երեխաներ թերսնուցման հետևանքով, մահվան վտանգի տակ են: ՄԱԿ-ը զգուշացրել է, որ 2 միլիոն 300 հազար  երեխա ունի թերսնման խնդիր:

 

Շահրվանդ օրաթերթ

Ընդամենը 10 օր է մնում, լրացուցիչ արձանագրության իրականացումը դադարեցմելու Իրանի վերջնաժամկետին

Ուրբաթ օրը Newsweek- ը «Նվազեցնելով ԱՄՆ-ի դերը Եմենի պատերազմում, Բայդենը բարձրացնում է Իրանի հետ դիվանագիտության հեռանկարը» խորագրով  հոդվածում, ատասխանել է  ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությանը:

Փրայսը, կրկնելով իր դիրքորոշումը, որ Թեհրանը պետք է կատարի առաջին քայլը, ասել է. «ԱՄՆ-ն  ևս դա կանի ավելի երկար ու ամուր համաձայնության հասնելու համար, որը ներգրավում է այլ մտահոգիչ ոլորտներ»:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակը, քննադատելով Թրամփի վարչակազմի մոտեցումը Իրանի նկատմամբ և հույս հայտնելով դիվանագիտական ​​լուծման վերաբերյալ, հավելել է.«Մենք կարծում ենք, որ առավելագույն ճնշման արշավը ձախողվել է, քանի որ Իրանը և՛ արագացրել է իր միջուկային ծրագիրը, և՛ ակտիվացրել է իր տարածաշրջանային գործունեությունը»:

 

Էբթեքար օրաթերթ

ՀԳՀԾ-ի բարդ բանակցությունները և մարտահրավերները 

Ռոբերտ Հանթերը մի թերթում գրել է.«ԱՄՆ-ի նոր վարչակազմը Իրանի գործը դրել է արտաքին քաղաքականության իր գերակայությունների թվում, երկու պատճառով: Առաջին հերթին և ամենակարևորը, Իրանին պետք է թույլ չտալ ձեռք բերել կամ նույնիսկ մոտենալ միջուկային զենք ստեղծելու կարողությանը: Երկրորդ՝ ԱՄՆ-ի ԶԼՄներում խնդրի լուսաբանման աստիճանը և դրա քաղաքական մեկնաբանությունները պահանջում են հատուկ ուշադրություն դարձնել Իրանի խնդրին»:

 

Իրան օրաթերթ

Տղամարդիկ կանանցից երկու անգամ ավելի  են մահանում կորոնավիրուսից

Իրանի ուռոլոգիական ասոցիացիայի ղեկավարը հայտարարել է. «Ըստ հիվանդանցային ուսումնասիրությունների՝ անցյալ տարվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով իրանցի տղամարդիկ երկու անգամ ավելի շատ են մահացել, քան կանայք»:

Շաբաթ օրը   Իրանի ուռոլոգիայի ասոցիացիայում կայացած մամուլի ասուլիսում Դոկտոր,  Աբբաս ԲԱսիրին ասել է. «Ըստ այդ հետազոտության, կորոնավիրուս ունեցող տղամարդիկ երեք անգամ ավելի շատ կարիք ունեն ինտենսիվ խնամքի, քան կանայք և նրանց վիճակն ավելի վատ է»:

Նա նշել է, որ կանանց իմունային համակարգերն ավելի ուժեղ է, քան տղամարդկանցը, հավելելով. «Կորոնավիրուսային հիվանդություն ունեցող կանայք ավելի դիմացկուն են հիվանդության հանդեպ, քան տղամարդիկ: Տղամարդկանց մոտ 89 տոկոսը պնդում է, որ ավելի առողջ է, բայց այս ուսումնասիրությունները ցույց են տալիս դա ճիշտ չէ»:

 

orakarg.com

Թուրքիայում վերջին 11 տարվա ընթացքում կալանավորվածների թիվն ավելացել է շուրջ 4 անգամ

Թուրքիայում վերջին 11 տարվա ընթացքում կալանավորվածների թիվն ավելացել է շուրջ 4 անգամ, հաղորդում է Sözcü թերթը՝ հղում անելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտին:

Ընդհանուր առմամբ, ինստիտուտի վերջին տվյալներով, 2019 թվականին բանտարկվել է 281 605 մարդ: Ընդ որում՝ 2009 թվականին երկրում բանտարկվածների թիվը կազմել է 74 404 մարդ:

Երկրում վերջին 10 տարվա ընթացքում մեծացել է այնպիսի հանցագործությունների մակարդակը, ինչպես սպանությունը, կողոպուտը, սեռական ոտնձգությունները եւ թմրանյութերի հետ կապված իրավախախտումները, նշում է վիճակագրական ինստիտուտը:

Նշված ժամանակահատվածում սեռական ոտնձգությունների համար ազատազրկված անձանց թիվն աճել է 10 անգամ՝ կազմելով 5800 մարդ 2019 թվականին՝ ի տարբերություն 2009 թվականին գրանցված 562-ի:

Ընդ որում՝ նշված ժամանակահատվածում կողոպուտի համար դատապարտված անձանց թիվն աճել է 7 անգամ, իսկ թմրանյութերի վաճառքի համար ազատազրկվածների թիվը՝ 11 անգամ:

Հայտնի է, որ Թուրքիան զբաղեցնում է երկրորդ տեղը ազատազրկվածների թվով, այսինքն՝ 100 000 բնակչության հաշվով բանտում գտնվողների թվով, ընդ որում՝ ԱՄՆ-ը զբաղեցնում է առաջին տեղը ՏՀԶԿ երկրների շրջանում:

Վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ 2019 թվականին Թուրքիայում ազատազրկվածների թիվը կազմել է 430 մարդ 100 000 բնակչության հաշվով, հաղորդում է Ahval-ը:

1in.am

Ինչ խորհուրդ է տվել իմունոլոգը COVID-19-ով վարակվելուց խուսափած մարդկանց

Կոլեկտիվ իմունիտետը կորոնավիրուսով վարակվելուց չի փրկի այն մարդկանց, ովքեր դեռ չեն հիվանդացել և չեն ցանկանում պատվաստում անցնել՝ զգուշացրել է ալերգոլոգ-իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը: Այս մասին նա հայտնել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցում:

«Կոլեկտիվ իմունիտետը անհատական մարդու վրա ոչ մի կերպ չի ազդում: Եթե մարդը իմունիտետ չունի, և նա հայտնվում է շփման մեջ, համապատասխանաբար նա հիվանդանալու ռիսկի է դիմում»,- հայտնել է փորձագետը:

Նա կորոնավիրուսով վարակվելուց խուսափած և դեռևս պատվաստում չանցած մարդկանց խորհուրդ է տվել հետևել անվտանգության միջոցներին:

«Եթե մարդը չի վարակվել, ուրեմն նա ամեն ինչ ճիշտ է արել, և ուղղակի պետք է հետագայում ևս պահպանել ռեժիմը և հետևել անվտանգության սեփական միջոցներին»,- պարզաբանել է Բոլիբոկը:

Նրա խոսքով՝ մարդկանց հասարակական-սոցիալական կարգավիճակը, որոնք դեռ չեն հիվանդացել կորոնավիրուսով, հազիվ թե փոխվի, սակայն պատվաստումը կարող է լինել պարտադիր պայման որոշակի հաստատություններում աշխատանքի ընդունվելիս:

 

 

lragir.am

Սենատորները Բայդենին հորդորում են դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» -ի շինարարությունը

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համանախագահ հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը և Սենատի եվրոպական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ դեմոկրատ Ջին Շահինը ուրբաթ օրը նախագահ Ջո Բայդենին կոչ արեցին լիովին կատարել Կոնգրեսի կողմից ընդունված օրենքները «Հյուսիսային հոսք -2» գազատարի շինարարության վերաբերյալ և դադարեցնել այն:

Սենատորները նախագահին խնդրեցին լիովին կատարել Եվրոպական էներգետիկ անվտանգության պաշտպանության ակտի (PEESA) պահանջները՝ հաշվի առնելով օրենդրական փոփոխությունները եվրոպական էներգետիկ անվտանգության ոլորտում (PEESCA):

«Այս խողովակաշարը Ռուսաստանի համար հզոր նոր աշխարհաքաղաքական գործիք է, որը Ուկրաինային, Սլովակիային և այլ երկրներին կզրկի տարանցման վճարներից ստացվող եկամուտներից (Ռուսաստանից դեպի Եվրոպա գազի դիմաց)», – ասված է նամակում:

Սենատորները նախազգուշացնում են, որ «Հյուսիսային հոսք 2» -ը կարող է Արևմտյան Եվրոպային գցի կախվածության մեջ ռուսական գազից և դրան հաջորդած քաղաքական հետևանքներից առաջիկա 40 տարիների ընթացքում: Ավելին, ըստ սենատորների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում ռուսական ենթակառուցվածքների ստեղծումը վտանգում է Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամներին:

 

yerevan-times.com

Ֆրանսիայի կառավարությունում հայտարարել են, որ Մարին Լե Պենը կարող է հաղթանակ տանել 2022թ․ նախագահական ընտրություններում

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը շաբաթ օրը հայտարարել է 2022 թվականի նախագահական ընտրություններում «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հաղթանակի հավանականության մասին, հայտնում է Reuters-ը:

Նախարարը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը երկրորդ անգամ կառաջադրվի եւ «կարող է կшնխել դա»:

«Բոլորս էլ գիտենք, որ Մարին Լե Պենի ընտրությունը հնարավոր է: Սա քաղաքական հնարավորություն է, եւ դրան պետք է դիմшկшյել… Հուսով եմ՝ Էմանուել Մակրոնը կառաջադրվի եւ կվերընտրվի»,- BFM հեռուստաընկերության եթերում ասել է Լե Մերը:

Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը 2017-ին առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պшշտոնում եւ պшրտություն է կրել։

Հարցումների հшմшձայն՝ նա հաջորդ ընտրություններում Մակրեոնի հիմնական մրցшկիցը կդառնա։