Մամուլի տեսություն 2021-02-15
Հաջորդ կիրակի լրանում է պատժամիջոցների վերացման ռազմավարական գործողության մասին օրենքի 6-րդ հոդվածի կիրառման վերջնաժամկետը, համաձայն որի Իրանի կառավարությունը պարտավոր է դադարեցնել լրացուցիչ արձանագրության կամավոր կատարումը և կրճատել իր միջուկային ծրագրրի նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությունը:
Քեյհան օրաթերթ
Թրամփ. Շուտով կվերադառնամ
ԱՄՆ նախկին նախագահի իմպիչմենտի գործով դատական լսումների հինգերորդ օրվա քվեարկության արդյուքնում, սենատորներն արդարացրել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Այսպիսով Թրամփին ամերիկյան քաղաքականությունից մշտապես հեռացնելու դեմոկրատների երկրորդ փորձը փաստացի ձախողվեց:
Դոնալդ Թրամփը, սակայն, Սենատի քվեարկությունից հետո կիրակի առավոտյան հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եկեք փառաբանենք պատմական, հայրենասիրական և գեղեցիկ ամերիկյան շարժումը: Այն նոր է սկսել»:
«Առաջիկա ամիսներին ես շատ բան ունեմ կիսելու ձեզ հետ ... Մեզ շատ աշխատանք է սպասվում և շուտով կհայտնվենք` Ամերիկայի պայծառ, ու անսահմանափակ ապագան ուրվագծելու համար», ասել է նա:
Խոռասան օրաթերթ
Իրանի ներկայացրած վերջնաժամկետին մեկ շաբաթ է մնացել
Հաջորդ կիրակի օրը պատժամիջոցների վերացման ռազմավարական գործողության մասին օրենքի 6-րդ հոդվածի կիրառման վերջնաժամկետն է և ըստ այդմ, Իրանի կառավարությունը պարտավոր է դադարեցնել լրացուցիչ արձանագրության կամավոր կատարումը և կրճատել իր միջուկային ծրագրրի նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությունը:
Օրենքի համաձայն, եթե մինչև մարտի 23-ը 4+ 1 խումբը չեղյալ հայտարարեր Իրանի նկատմամբ միջուկային և ոչ միջուկային պատժամիջոցները, Իրանը նույնպես կդադարեցնի իր միջուկային պարտավորչությունների կրճատման քայլերը: Սակայն հարցը լուծված չէ և թվում է, որ բոլորը պատրաստվում են ականատես լինել նոր օրենքի կիրառմամբ ՀԳՀԾ-ի համաձայնագրի նոր փուլի մեկնարկին: Այս փուլն Իրանի կողմից իրականցվում է ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն և դիմացի կողմից ՀԳՀԾ-ի պարտավորությունների չկատարման պայմաններում: Սակայն Եվրոպան հայտարարել է, որ այդ միջոցներով Իրանը կոպիտ խախտում է ՀԳՀԾ-ն:
Ջավան օրաթերթ
Սանաա. Ռիադը եթե ցանկանում է հրթիռիային հարձակման չենթարկվել, պետք է դադարեցնի հարձակումները
Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի անդամներից մեկը Ալ Սաուդի դեմ դիմադրության ռազմավարության մասին ասել է.«Եթե Եմենի ռմբակոծությունը դադարեցվի, մենք պատրաստ ենք դադարեցնել մյուս կողմի ռմբակոծությունը»:
Մոհամմեդ Ալի ալ-Հութին հավելել է. «Մինչ այժմ շարունակվում են ամերիկյան, բրիտանական և եվրոպական ինքնաթիռներով Եմենի դեմ ռմբակոծությունները և բախումները: Եթե ագրեսոր երկրները դադարեցնեն Եմենի դեմ իրենց հարձակումները, դրանց վրա անօդաչու և հրթիռային հարձակումները կդադարեցվն: Իսկ եթե Եմենի ռմբակոծությունները շարունակվեն, ագրեսորները ապահով չեն լինի Եմենի հարձակումներից»:
Շահրվանդ օրաթերթ
Սիրուց բաժանվելու օր
Թեհրանի Լողման հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքում աշխատող հղի բուժքույրը մահացել է կորոնավիրուսից: Բուժքույրը հղի էր: Նրա մահից րոպեներ առաջ, բժիշկներին հաջողվել է փրկել երեխային: Երեխան մոտ յոթ ամսական է և բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:
1in.am
Թուրքիայի զինված ուժերը հյուսիսային Իրաքում ավարտել են «Արծվի մագիլ 2» գործողությունը
Թուրքական ռազմական հրամանատարությունը հայտնում է, որ երկրի բանակը մաքրել է Գարա շրջանը, որտեղ գտնվում էին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԲԿ) օբյեկտները: «Արծվի մագիլ2» գործողության արդյունքում թուրքական զինուժը ոչնչացրել է խմբավորման շուրջ 50 օբյեկտ, ինչպես նաև ոչնչացրել է 48 քուրդ զինյալների: Եվս երկու մարդ գերի է վերցվել: Թուրքական կողմից երեք զինվոր է զոհվել, ևս երեքը վիրավորվել են:
Բայց Թուրքիայի բարձրագույն ռազմական ղեկավարության հիմնական հայտարարությունը ՔԱԿ-ին մեղադրանքն էր 2015-ին Գարա շրջանում Թուրքիայի անհետացած 13 քաղաքացիների կոտորածի մեջ: Ըստ զինվորականների, տասներեք պատանդ մահապատժի է ենթարկվել խմբի ղեկավարներից մեկի կողմից: Մահացածների մարմինները գտել են քարանձավներից մեկում, լեռնային թունելների մաքրման ժամանակ, հայտնում է Directorate 4 Telegram ալիքը:
Քրդական աշխատավորական կուսակցությունը «Արծվի մագիլ 2» գործողությունը մարտ է անվանել, որում կուսակցությունը փորձել է հակազդել թուրքական ուժերին, որոնք մտադիր են ներխուժել Իրաքի Նայնավա և Քիրքուկ նահանգներ:
orakarg.am
Սիրիայի ՀՕՊ-ը դիմագրավել Է Իսրայելի կողմից հրթիռային գրոհը
Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները փետրվարի 15-ին դիմագրավել են իսրայելական հրթիռային գրոհը Դամասկոսի շրջակայքի վրա: Փետրվարի 15-ին այդ մասին հայտնել Է SANA գործակալությունը:
իսրայելական հակառակորդը մի շարք հրթիռային հարվածներ Է հասցրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից, ինչպես նաեւ Գալիլիայի կողմից՝ խոցելով որոշ թիրախներ Դամասկոսի շրջակայքում»,- մեջբերում Է գործակալությունը զինվորական աղբյուրի խոսքը: Ըստ նրա՝ սիրիական ուժերին հաջողվել Է խոցել հրթիռների մեծ մասը: Տեղեկություններ տուժածների եւ ավերածությունների մասին չեն բերվում: Ավելի վաղ գործակալությունը տեղեկացրել Է, որ Միրիայի հակաօդային ուժերը կրակ են բացում օդային թիրախների վրա Դամասկոսից դեպի արեւմուտք գյուղական շրջանների երկնքում: Սիրիայի մայրաքաղաքի արեւմտյան շրջակայքի օդում պայթյուններ են լսվել: Իսրայելի պաշտպանության բանակը հրաժարվել Է մեկնաբանել հրթիռային հարվածների մասին հաղորդումները:
news.am
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երեւանում է, որտեղ եւ կշարունակի իր բուժումը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երեւան: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական էջից։
Բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաեւ Երեւանում:
aysor.am
Բայդենը խնդրում է Կոնգրեսին խստացնել զենքի վաճառքի կանոնները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Կոնգրեսին խստացնել զենքի վաճառքի պայանները: Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 15-ին, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Այսօր ես Կոնգրեսին դիմում եմ բարեփոխել զենքի մասին օրենքները, ներառյալ զենք վաճառելիս ինքնության ստուգում պահանջելը, հարձակողական զենքի և մեծ ծավալներով խանութների արգելելքի սահմանումը, ինչպես նաև զենքի արտադրողների համար պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունից զրկումը», - ասել է Բայդեն:
Նախագահը դիմել է Կոնգրեսին Ֆլորիդայի ողբերգության երրորդ տարելիցի կապակցությամբ: Ֆլորիդայի Պարկլենդ քաղաքում գտնվող դպրոցներից մեկում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 17 մարդ:
aysor.am
Բիլ Գեյթսը 2 միլիարդ դոլար է ներդնում կլիմայի պահպանման համար
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն առաջիկա հինգ տարիների ընթացքում 2 միլիարդ դոլար կներդնի կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծրագրերում: Այս մասին միլիարդատերը հայտարարել է երկուշաբթի՝ փետրվարի 15-ին, Handelsblatt գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում:
Ըստ Գեյթսի՝ համաշխարհային արդյունաբերությունը չպետք է հրաժարվի ատոմային էներգետիկայից, քանի որ դրա այլընտրանքային աղբյուրները, ինչպիսիք են արևը և քամին, չեն բավարարի էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը բավարարելու համար:
Միևնույն ժամանակ, Գեյթսը մեծ հույսեր է կապում մթնոլորտից ածխաթթու գազը ֆիլտրելու տեխնոլոգիայի հետ: