Մեկնաբանություն. Անդրադարձ Իրաքի Էրբիլի ուղղությամբ հրթիռային հարձակմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133616-Մեկնաբանություն._Անդրադարձ_Իրաքի_Էրբիլի_ուղղությամբ_հրթիռային_հարձակմանը
Երկուշաբթի գիշերը Էրբիլի միջազգային օդանավակայանի մերձակայքում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է մեկ հոգի և վիրավորվել մի քանիսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2021 13:51 Asia/Tehran

Երկուշաբթի գիշերը Էրբիլի միջազգային օդանավակայանի մերձակայքում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է մեկ հոգի և վիրավորվել մի քանիսը:

Իրաքում ամերիկյան զորուժի խոսնակ Վայն Մարթոն ասել է. «Անցյալ  գիշեր, Էրբիլի միջազգային օդանավակայանի մոտակայքում արձակվել է 14 հրթիռ, որոնցից երեքը կպել են  Հարիրում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազային: Հարձակման հետևանքով  վիրավորվել է ինը մարդ, սպանվել է մեկ ոչ ամերիկացի թոշակառու քաղաքացիական կապալառու,  չորս հոգի  գանգուղեղի  վնասվածք է ստացել»:

Էրբիլի ուղղությամբ անցյալ գիշերվա հրթիռային հարձակումը կարելիէ  դիտարկել մի քանի տեսանկյունից:

Առաջին կետն այն է, որ բոլոր հրթիռները արձակվել են Իրաքի Քուրդստանի շրջանի Էրբիլ նահանգից: Այս առումով կարևոր խնդիրը հետևյալն է, որ Քուրդիստանի տեղական պաշտոնատարները հայտնում են, որ  հրթիռները արձակվել են Քուրդիստանի տարածքից դուրս գտնվող Քիրքուք նահանգի Ալ-Դաբաս քաղաքից:

Ի պատասխան այս հայտարարության, Քիրքուք նահանգի Ալ-Դաբաս քաղաքում, Հաշդ ալ Շաբի  ժողովրդական աշխարհազորային կազմակերպության պատասխանատուն հայտարարել է, որ Ալ Դաբաս քաղաքը  կայուն է և քաղաքի անվտանգության հարցով պատասխանատուն ունի պարտավորություններ և նման քայլերի չէր  գնալու: Ավելի վաղ, Նինվեյի նահանգապետ Նաջմ ալ-Ջաբուրին հայտարարել էր, որ  հրթիռները չեն արձակվել նահանգի վարչական որևե տարածքից: Հերքման պատճառը հետևյալն է, որ Հաշդի 30-րդ գվարդիային, որը հայտնի է «Շաբաքի» ցեղախմբերի գվարդիա և տեղակայված է Նինվեյի դաշտերում որևե մեղադրանք չուղղվի: 

Երկրորդ կետն այն է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է նորաստեղծ «Օլիա ոլ դամ ջոկատը»: Սա ապացուցում է, որ «Հաշդ ալ Շաբի» կազմակերպության մասին հայտարարությունները թե՝ այն դերակատար է եղել Իրաքում դիվանագիտական կենտրոնների և ռազմաբազաների դեմ հարձակումներում կեղծ են կամ նպատակ ունեն անապահովություն տարածել Իրաքում: Իրաքում գործում են բազմաթիվ խմբեր ,որոնք դեմ են այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը, սակայն չեն համարվում «Հաշդ ալ Շաբի»-ի ենթակառույցներ:

Երրորդ կետը հետևյալն է, որ անցյալ գիշերվա հրթիռային հարձակումները ապացուցեցին, որ ամերիկյան ուժերն Իրաքում ապահովություն չունեն: Երկուշաբթի գիշերվա հրթիռային հարձակման կարևորագույն պատգամը կայանում էր նրանում, որ իրաքյան խմբերի մի մասը  դեմ են Էրբիլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի  բացմանը և այդ նահանգում «Ալհարիր» ամերիկյան ռազմաբազայի ընդարձկմանը: Ամերիկյան ռազմաբազաներն Իրաքի որևէ տարածքում, նույնիսկ Էղլիմում, որն այդ երկրի անվտանգ շրջաններից է, ապահով չեն: Առնվազն 14 հրթիռների արձակվելը ամերիկացի օկուպանտների տարածքների դեմ, Վաշինգտոնին փոխանցեց այն պատգամը, որ Իրաքի հյուսիսային տարածքներում ապաստանելը չի ապահովելու ամերիկացի զինվորականների անվտանգությունը: Այս պատգամը փոխանցվում  է ԱՄՆ-ի նոր վարչակազմի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մեկ ամիս անց, որը ձգտում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Իրաքում:

Վերջին կետը հետևյալն է. Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը Էրբիլի միջազգային օդանավակայանի և ամերիկյան  Ալ-Հարիր բազայի վրա հրթիռային հարձակումը  համարել է  ահաբեկչական գործողություն և  հայտարարել է, որ կառավարությունը այլ ելք չունի, քան ակտիվացնել իր ջանքերը ահաբեկչական ուժերին դիմակայելու համար: Նման  արձագանքն ու դիրքորոշումը հնչում է այնպիսի պայմաններում, երբ ԱՄՆ-ի ահաբեկչական կառավարության հանցավոր արարքից հետո, որին զոհ գնացին ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ով իրաքցիների հրավերով էր ժամանել  այդ երկիրև Հաշդ ալ Շաբիի հրամանատարի տեղակալ  Աբու Մեհդի ալ Մոհանդեսի սպանությունից հետո, ով Իրաքի ռազմական կարևոր հրամանատարներից էր, Իրաքի նախագահը բավարարվեց միայն հանցագործությունը դատապարտելով և կողմերից պահանջելով դրսևորել ինքնազսպվածություն: