Մեկնաբանություն. Հայաստանում շարունակվում են բողոքի ցույցերը
Հայաստանում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը:
ՀՀ վարչապետի հազարավոր ընդդիմադիրներ, Երևանում բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը:
Ընդդիմադիրները վարչապետին են համարում Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության հիմնական մեղավորը և նրան կոչ են անում չեղարկել հոկտեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնությունը:
Ընդիմադիրների կոչերը վկայում են, որ բացի Փաշինյանի հրաժարականից, նրանք պահանջում են չեղարկել Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ կնքված տասը կետանոց զինադադարի համաձայնությունը:
Հաշվի առնելով, որ որոշ արևմտյան կառավարություններ, հատկապես ԱՄՆ-ը և Ֆրանսիան, դեմ են Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրի իրագործմանը, փորձագետները չեն բացառում օտարերկրյա միջամտությունը Հայաստանի բողոքի ցույցերին:
Ընդիմադիրները հայատարարել են, որ նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը հայկասում է Հայաստանի ազգային շահերին: Կառավարության ընդդիմադիրները հայտարարել են, որ երկրում պետք է ձևավորվի «ազգային միասնության կառավարություն»:
Ակնհայտ է, որ Ռուսաստանը կկանգնի նոր խնդիրների առաջ, եթե բողոքի ցույցերի արդյուքնում, Փաշինյանը հեռանա իշխանությունից:
Այդ դեպքում, իրականություն կդառնա այն կարծիքը, որ Ռուաստանը միայնակ չի կարող տարածաշրջանում խաղաղություն հաստատել և պետք է օգտվի այնպիսի անկախ կերների օգնությունից, ինչպես Իրանը:
Հակառակ փորձագետների կարծիքին, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի նկատմամբ հավասարակշռված քաղաքականություն է վարում, նպատակ ունենալով կայունացնել տարածաշրջանի իրավիճակը, ռուս քաղաքագետ Մայիս Ղորբանովը կարծում է. «Ըստ երևույթին, Ռուսաստանի համար, վտանգավոր սցենարները կանխելու ամենաարդյունավետ միջոցը կլինի տարածաշրջանում հավասարակշռված և գործնական քաղաքականությանը հավատարիմ մնալը»:
Այս կապակցությամբ պետք է ասել, որ Հայաստանի ընդդիմությունը բողոքը վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այլ նաև Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականությանը:
Փաստորեն, 2018-ին համաժողովրդական բողոքի արդյունքում Հայաստանում իշխանությունը ստանձնած կառավարությունն այժմ ստիպված է ժողովրդական բողոքների արդյուքնում իշխանությունը հանձնել մեկ այլ անձի:
Վերջին երեք տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը միայն բարձրացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցը, և իրականացրել ՀՀ որոշ նախկին պաշտոնյաների ձերբակալությունները:
Բայց կարծես թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի բավարարել ժողովրդիպահանջները, այլև չի կարողացել կատարել իր կարգախոսները: