Մամուլի տեսություն 22-02-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i134100-Մամուլի_տեսություն_22_02_2021
Լրացուցիչ արձանագրության կամավոր կատարումը կասեցնելու Իրանի վերջնաժամկետը վաղն ավարտվում է:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 22, 2021 13:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-02-2021

Լրացուցիչ արձանագրության կամավոր կատարումը կասեցնելու Իրանի վերջնաժամկետը վաղն ավարտվում է:

Խոռասան օրաթերթ

Դիվանագիտական ​​ազդանշաններ՝ միջուկային վերջնաժամկետի վերջին ժամերին

Մինչ Իրանի և ԱՄՆ-ի միջուկային վեճը վերջին ամիսներին հասել է ամենաբարձր մակարդակին, վաղվանից Իրանի կողմից  Լրացուցիչ արձանագրության կասեցմամբ,   ականատես  կլինենք ՀԳՀԾ-ի պատմության մեջ շրջադարձային փուլի: Երկու կողմերը լրատվամիջոցների միջոցով փորձում են իրենց ուղերձը փոխանցել մյուս կողմին և աշխարհին և այս պահին, դիվանագետների միջև ընթանում է մեդիա պատերազմ:  Հինգշաբթի և ուրբաթ օրերին  հայտարարություններ արեցին ամերիկացիներն, իսկ շաբաթ և կիրակի օրերին հերթը հասավ իրանցի դիվանագետներին ՝ կրկնելու Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը:

 

Ջավան օրաթերթ

Հաջորդ սերունդը չի տեսնի Իսրայելը

«Եդիոթ Ահրոնոթ» թերթում տպագրված հոդվածում, Իսրայելի հանրային անվտանգության ապարատի (Շաբակ) նախկին ղեկավար Յովալ Դիսկին, նախազգուշացրել է  մեկ սերունդ հետո Իսրայելին սպառնացող վտանգների մասին: Նա  հայտարարել է.«Իսրայելի գոյությանը սպառնացող վտանգները ոչ թե արտաքին են, այլ ներքին: Եթե ​​մենք հիմա չկարգավորենք իրավիճակը, կկորցնենք արժեքավոր ժամանակը: Արդյուքնում, մեկ սերուդն հետո, մենք կարող ենք կորածանվել»: Դիսկինը Իսրայելի այսօրվա քաղաքական ճգնաժամը և մշտական կառավարության բացակայությունը  բնութագրել է  որպես ապարդյուն քաղաքական շոու, որը փոխարինել է ռազմավարական և ինքնության համար պայքարի  խնդիրներին, որոնք սրվել են կորոնավիրուսի բռնկման հետևանքով:

 

Էբթեքար օրաթերթ

 Իրանի վերջնաժամկետի ավարտին, Բայդենը ճիշտ որոշում կկայացնի՞

Իրանի ներկայացրած վերջնաժամկետի ավարտին շատ ժամանակ չի մնացել, իսկ  ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ առավելագույն ճնշուման քաղաքականությունըանարդյունավետ է  եղել ու  ավելի է սրել խնդիրը: նա հավելել է, որ այդ քաղաքականության արդյունքը հակասում է  Վաշինգտոնի այն պահանջին, որ Իրանն առաջինը պետք է  վերադառնա իր պարտավորություններին: Էնթոնի Բլինքենն ասել է, որ վերջին տարիներին կիրառված առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել և  ավելի է սրել խնդիրը: Այս նախադասության հիմքում ընկած են երկու խոստովանություններ: Նախ այն, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի քաղաքականությունն այդ երկիրը փակուղի է տարել, և երկրորդ, որ այդ քաղաքականությունը, նույնիսկ ամենամեղմ ձևով, անարդյուանվետ է:  

 

Քեյհան օրաթերթ

Մենք կազատենք Մարիբը

Մաարիբ կարևոր քաղաքը (Եմենի տնտեսական սիրտը) ազատագրելու գործողության ընթացքում  Անսարալլահ շարժման ուժերի առաջխաղացման արդյուքնում, սաուդյան կոալիցիան գործողություններում բացահայտորեն ներգրավել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին:  Սակայնա յդ փաստը ևս չի դանդաղեցրել Եմենի հեղափոխականների առաջընթացը: Հաղորդումների համաձայն, Մաարեբ քաղաքիի ազատագրման գործողությունը  հասել է կրիտիկական փուլի և սաուդյան կոալիցիան, որը չունի արտաքին աջակցություն անում է ամեն ինչ, որպեսզի կանխի  պարտությունը:

 

1in.am

Քննարկվում է Գյումրիի ռուսական բազայի մի մասը Հայաստանի արևելքում տեղակայելու հարցը․ Վաղարշակ Հարությունյան

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ընդարձակ հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստիին, որում պատմել է բանակում անցկացվող բարեփոխումների, Գյումրիի ռազմաբազայի ընդլայնման հարցում շահագրգռվածության և դրա մի մասը երկրի արևելքում վերատեղակայելու մասին։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Պատասխանելով ռազմաբազայի վերաբերյալ հարցին՝ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ էլ դրանում շահագրգռված է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ միացյալ զորամիավորման մեջ։ Սա նշանակում է ռազմակայանի հնարավորությունների ընդլայնումն իր հետ կբերի համատեղ զորամիավորման ներուժի ավելացման, որը երկկողմ հիմքով գործում է կովկասյան տարածաշրջանում:

Իհարկե, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է արել ռազմակայանի ուժեղացման և վերազինման առնչությամբ, և ես համոզված եմ, որ տվյալ գործընթացը երկարաժամկետ բնույթ է կրելու։

lragir.am

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը լիարժեքորեն ուժ մեջ է մտնելու մարտի 1-ից

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ առավել հայտնի ՀԸԳՀ-ն (CEPA) ավարտել է վավերացման գործընթացը․ համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի 2021-ի մարտի 1-ից։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։

ՀԸԳՀ-ն (CEPA) ստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության կողմից 2017-ի նոյեմբերին։ Համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու երկարաժամկետ հիմք է ապահովում, ամրապնդում է օրենքի գերակայությունն ու արդարադատության համակարգը, սատարում է պետական կառավարման բարեփոխումներն ու համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը։ Այն նաև ուղի է հարթում դեպի բարելավված գործարար միջավայր, առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ։

«Եվրոպական միությունը Հայաստանում ֆինանսական օգնության ամենամեծ դոնորն է, որի հիմնական նպատակն է բարելավել ՀՀ քաղաքացիների կենսապայմանները, հատկապես մարզերում։ Ամբողջական վավերացումը ստեղծում է էլ ավելի կուռ համագործակցության հիմք՝ աջակցելու Հայաստանի դիմակայմանն ու տնտեսական զարգացմանն այնպիսի ժամանակներում, երբ դա շատ անհրաժեշտ է», նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։

 

orakarg.com

Թուրքիան F-35-երի ծրագիր վերադառնալու համար կարող է երկարաձգել ամերիկյան լոբբիստական ընկերության հետ պայմանագիրը

Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold & Porter»  իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին:

Թեմային սյունակում անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր հայացքներով «Sözcü» թերթի թղթակից Չիղդեմ Թոքերը:

Լրագրողի համոզմամբ՝ Թուրքիան  F-35 կործանիչների ծրագրում մնալու համար հնարավոր է երկարացնի  «Arnold & Porter»  ընկերության հետ կնքած պայմանագիրը:

Թոքերը նշել է, որ ժամանակը ցույց կտա, թե արդյոք ամերիկյան լոբբիստական ընկերության հետ կնքված պայմանագիրը կազդի, որ Թուրքիան վերադառնա այդ ծրագիր:

«Մինչդեռ ինչպես հիշյալ լոբբիստական ընկերությունն է հայտնում, ներկայումս բավականին շատ խճճված առևտրային և աշխարհաքաղաքական գործոններ կան: Իդեպ մի կարևոր մանրամաս. պայմանագիրը հնարավորություն  է ընձեռում երկրորդ անգամ ևս 6 ամսով երկարաձգել ժամկետը»,-գրել է նա:

Նրա կարծիքով՝ եթե մինչև 2021թ. հուլիսի վերջ Թուրքիան չներգրավվի F-35-ների ծրագրում, ապա այդ ընկերության հետ կնքված պայմանագիրը հնարավոր է թարմացվի, իսկ ծախսերը կրկին կվերանայվեն:

 

168.am

Վերջին երեք տարում Հայաստանից դուրս է բերվել 3 մլրդ 910 մլն դոլար

Հայաստան մտնող մասնավոր փոխանցումները միշտ էլ էական ազդեցություն են ունեցել մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Արտերկրում բնակվող իրենց հարազատների ուղարկած գումարներով շատերը ոչ միայն առօրյա հարցերն են լուծում, այլևս ավելի լուրջ ծախսեր կատարում՝ հանդիսություններից մինչև մեքենա և տուն գնել։ Վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում, Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, տարեկան այս ճանապարհով Հայաստան էր մտնում միջինը 2 մլրդ դոլար։ Պատկերացնելու համար արտերկրից ուղարկվող գումարների կենսական նշանակությունը մեր բնակչության և տնտեսության համար, նշենք, որ դա ՀՀ պետական բյուջեի եկամուտների մոտ 60-70 տոկոսի չափ գումար է կազմում։

Սակայն Հայաստանից ևս գումար էր ուղարկվում արտերկիր։ Դարձյալ վերջին մոտ 10 տարվա ընթացքում Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով դուրս ուղարկվող գումարները գտնվել են 700 մլն-1 մլրդ դոլարի միջև։ Որպես կանոն, Հայաստան մտնող և Հայաստանից ուղարկվող գումարների տարբերությունը՝ զուտ ներհոսքը, հօգուտ մտնողի էր։ Կախված տվյալ տարվա ընթացքում մտնող և դուրս եկող գումարի չափից, զուտ ներհոսքը երբեմն զգալի գումար է կազմել՝ մինչև 1,5 մլրդ դոլար, իսկ նվազագույնը 700-800 մլն դոլար։