Այսօր մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների եռակողմ նիստը
(last modified Wed, 24 Feb 2021 08:14:24 GMT )
Փետրվար 24, 2021 11:44 Asia/Tehran
  • Այսօր մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների եռակողմ նիստը

Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի եռակողմ հանդիպումն Անկարային հնարավորություն է տվել նիստի կայացման պատրվակով, ամրապնդել Կասպից ծովում իր ներկայությունը:

Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների հինգերորդ եռակողմ հանդիպումն  ընթանում է Անկարայում: Հանդիպման ըթնացքում, քննարկվելու են տարածաշրջանային ու միջազգային մի շարք կարևոր հարցեր:

Փորձագետներըտ համոզված ենբ, որ կենտրոնական Ասիայում և Կասպից ծովում էներգիայի խնդիրը, և դրա տեղափոխումը համաշխարհային շուկաներ, նիստի ընթացքում Թուրքիայի կողմից քննարկվելիք ամենակարևոր հարցն է: Մյուս կարևոր հարցերից են տարանցիկ և տարածաշրջանային տրանսպորտային կարողությունների օգտագործման կապակցությամբ առկա հնարավորությունների լիարժեք օգտագորխումը, ներառյալ՝ Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով  Կենտրոնական Ասիայից Եվրոպա Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով բեռնափոխադրում իրականացնելու համար, և Աֆղանստան - Թուրքմենստան, Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա տրանսպորտային միջանցքի հնարավորությունների օգտագործումը:

Էներգետիկ համագործակցության ընդլայնումը և երեք երկրների տարածքով Թուրքմենստանի ու Ադրբեջանի  բնական գազի մի մասի տեղափոխումը Եվրոպա, `ամենակարևոր հարցերից մեկն է, որը կքննարկվի երեք երկրների եռակողմ հանդիպմանը:

Փաստորեն, Թուրքմենստանը և Ադրբեջանը մտադիր են Կասպից ծովից  էներգիա տեղափոխելով; ավելի մոտենալ համաշխարհային շուկային:

Ադրբեջանի էներգետիկ ոլորտի փորձագետ Էլհամ Շաբան նշում է. «Կասպից ծովով Թուրքմենստանի գազն Ադրբեջան տեղափոխող գազատարի նախագիծը, որը հայտնի է Տրանսկասպյան գազատար անունով, պետք է հաստատվի Կասպից ծովի բոլոր ափամերձ երկրների կողմից և այս համաձայնությունը  ձեռք բերելը շատ դժվար կլինի: Սակայն Եվրոպայի շուկայում գոյություն ունեն ավելի խոշոր խնդկրներ»:

 Արևելք-Արևմուտք էներգիայի փոխանցման նախագիծը, ներառյալ՝ Տրանսկասպյան նախագիծը, Եվրամիության և Միացյալ Նահանգների նախագիծն է: Այս ծրագրի նպատակն է շրջանցել Ռուսաստանը և Իրանը Թուրքմենստանի և Ադրբեջանի Հանրապետության միջոցով: Փաստորեն, այս ծրագիրը համարվում է նաև էներգիայի փոխանցման քաղաքական ծրագիր: Այնուամենայնիվ, Տրանսկասպյան գազատարով   կամ Աֆղանստանով դեպի Արևմուտք  թուրքմենական գազի տեղափոխման ճանապարհին առկա են խոչընդոտներ: Ներկայումս ակտիվ է Թուրքմենստան-Չինաստան  գազատարը, որն ունի 36 միլիարդ խմ գազտ տեղափոխելու հնարավորություն, սակայն այդ ծհզորությունը կարող է հասնել 55 միլիարդ խորանարդ մետրի:   Թուրքմենստան-Իրան գազատարներն այս պահին չի գործում: Այդ գազատարը նախատեսված է 20 միլիորդ խմ գազ տեղափոխելու համար: Սակայն այս գազատարի համար հստակ հզորություն դեռևս չի նշվել: Բացի այդ, Կասպից ծովի նոր իրավական ռեժիմը դեռ որոշված ​​չէ, և Իրանն ու Ռուսաստանը դեմ են էներգիայի փոխանցման այս ծրագրին `բնապահպանական նկատառումներից ելնելով:

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Անկարայի եռակողմ հանդիպումը Թուրքիային հնարավորություն կընձեռի Ադրբեջանի միջոցով ընդլայնել  Կասպից ծովում իր  ազդեցության ոլորտը: