Մամուլի տեսություն 28-02-2021
Բայդենը երկուշաբթի օրը կհայտարարի Սաուդյան Արաբիայի վերաբերյալ իր քաղաքականության մասին:
Քեյհան օրաթերթ
Սիրիայում և Իրաքում չարիքին պատասխանեցին Եմենում և Օմանի ծովում
Վերջին ամիսներին ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը ակտիվացրել են Իրաքում, Սիրիայում և Եմենում դիմադրության առանցքի դեմ հարձակումները և նույնիսկ բացահայտորեն ստանձնել են հարձակումների պատասխանատվությունը:
Սիոնիստական ռեժիմը, որը գաղտնի աջակցում է սաուդցիներին Եմենում, ժամանակ առ ժամանակ հարձակվել է նաև Սիրիայի և Իրաքի դիմադրության ուժերի վրա՝ այնպպես, որպեսզի բոլորը իմանան, որ այդ հարձակումներն իրենց գործն են: Միգուցե այդ հարձակումները պատրանքի մեջ են գցել ռեժիմին և այդ պատճառով նրանք լուրջ չեն վերաբերվում դիմադրության նախազգուշացուներին: Սակայն այն ինչ տեղի ունեցավ Օմանի ծովում հինգշաբթի առավոտյան, անկախ նրանից, թե ով էր դա արել, այնքան մասնագիտորեն արվեց, որ ռեժիմը, հավանաբար, դուրս կգա այդ պատրանքից: Բացի Եմենում ագրեսորներին և Սիրիայում ու Իրաքում ահաբեկիչներին աջակցելուց, ԱՄՆ-ը տարբեր ձևերով ռմբակոծել է այդ երկրներում դիմադրության դիրքերը:
Ջամե Ջամ օրաթերթ
Բայդեն. Երկուշաբթի օրը կհայտարարենք Սաուդյան Արաբիայի վերաբերյալ ընդհանուր որոշումների մասին
ԱՄՆ նախագահ ՋոԲայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը երկուշաբթի օրը հայտարարություն կտարածի Ջամալ Խաշողջիի սպանությանը Սաուդյան թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի մասնակցության և պատժամիջոցներ սահմանելու մասին ԿՀՎ-ի զեկույցի վերաբերյալ : Հարցին, թե իր կառավարությունը կպատժի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանին այս գործի համար, Բայդենը պատասխանել է. «Մենք երկուշաբթի օրը կհայտարարենք, թե ընդհանուր առմամբ ինչ ենք անելու Սաուդյան Արաբիայի վերաբերյալ»:
Բայդենի խոսքերը հայտարարել է ԿՀՎ-ի զեկույցի հրապարակումցի մեկ օր անց, որում նշված է, որ Սաուդյան արքայազն թագաժառանգը համաձայնել է առեւանգել կամ սպանել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիին:
Էըթեմադ օրաթերթ
Իրանի հետ ԱՄՆ խաղաղությունը աղետ կլինի
Անդրադառնալով Բայդենի վարչակազմի կողմից Իրանի հետ համաձայնության վերադառնալուն ուղղված մոտեցմանը, Թրամփի վարչակազմի պետքարտուղարն ասել է. «Թվում է, որ նոր թիմը սատարում է Իրանի հետ խաղաղությանը, որը աղետ կլինի ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի համար»:
Թրամփի վարչակազմի պետքարտուղարը ԱՄՆ պահպանողականների հանդիպմանը պաշտպանեց Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությունը և շարունակելով իրանաֆոբիայի քաղաքականությունը, ասաց, որ Իրանի հետ խաղաղությունն աղետալի կլինի Միացյալ Նահանգների և Մերձավոր Արևելքի համար:
orakarg.com
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը։
Խոսնակն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում: Նա նշել է, որ իրենք այդ կապակցությամբ տեղեկացրել են բոլոր կողմերին:
Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA), ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը և ՄԱԿ-ի համապատասխան մարմինները շարունակում են համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` կապված հատուկ պարամետրերի և սպասվող առաքելության տեղակայման ժամկետների հետ: Վերջին պաշտոնական հաղորդագրությունն ուղարկվել է փետրվարի 19-ին:
Առաքելությունը հույս ունի ավելի հստակ պատկերացում կազմել տեղում մարդասիրական իրավիճակին ծանոթանալուց հետո և ուշադիր ուսումնասիրության ենթարկել տեղահանված ողջ բնակչության անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանները:
«Մենք անհամբեր սպասում ենք մեր վերջին դիմումի պաշտոնական պատասխանին: Կոչ ենք անում բոլոր համապատասխան շրջանակներին լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի մարմինների հետ` ապահովելու համար նրանց անկաշկանդ և արագ հասանելիությունը՝ նման առաքելություն իրականացնելու համար, որը հիմնված կլինի բացառապես մարդկության, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքների վրա»,- ասել է Դյուժարիկը:
ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել ԼՂ-ում |
araratnews.am
Արցախը որևէ կարգավիճակով չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո. Արա Այվազյան
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչպես նաև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Այս հայտարարությունն, ըստ էության, ուրվագծում է դրա ընդունման պահին առկա իրավիճակը՝ այն ըմբռնումով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ։ Ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել այնպիսի լուծման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի որոշումը։
Արա Այվազյանն ասել է, որ կարգավորման ձևաչափի վերաբերյալ մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում պետք է ձեռք բերվի հակամարտության վերջնական քաղաքական լուծումը։ Այս առնչությամբ մեր դիրքորոշումն անփոփոխ է. խաղաղ կարգավորման առանցքային հարցերն այսօրվա դրությամբ լուծված չեն։ Դա լիովին համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետի հետ, որը հստակ ամրագրված էր նաև 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ։
Livenews.am
Շուշիի ուղղության պատասխանատու հրամանատարի անունը տալու համար 1 ամիս ժամանակ են ուզում
Պաշտպանության նախարարությունը Շուշիի ուղղության պատասխանատու հրամանատարի անունը տալու համար մեկ ամիս ժամանակ է խնդրում։ Այս մասին գրում է hraparak.am-ը՝ տեղեկացնելով, որ նախարարությանը գրավոր հարցում են ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ո՞վ է եղել պատերազմի ժամանակ Շուշիի պաշտպանության ուժերի հրամանատարը, ո՞ւմ է վստահված եղել այդ ուղղության պատասխանատվությունը: Նախարարությունից պատասխանել են․
«Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:
Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:
scannews.am
Մարդկության համար «եռացող ջրում դանդաղ մահ» են կանխագուշակել
Կալիֆոռնիական համալսարանից Ֆրենսիս Մուրի ղեկավարությամբ ամերիկյան գիտնականների խումբը պարզել է, որ գլոբալ տաքացման հետևանքով եղանակային հաճախացող անոմալիաները նպաստում են մարդկանց մոտ նորմալ կլիմայի մասին խեղաթյուրված պատկերացումների առաջացմանը։ Ընդ որում, առաջանում է «եռացող ջրի մեջ գորտի» էֆեկտ, երբ արտաքին միջավայրի դանդաղ փոփոխությունները որպես վտանգ չեն ընկալվում՝ հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences-ին։
Մասնագետները վերլուծել են 2014թ․ մարտից մինչև 2016թ․ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի բնակիչների կողմից Twitter-ում հրապարակված հաղորդագրությունները։ Նրանք նույնականացրել են 6000 թվիթ, որոնք վերաբերել են եղանակին, և որոշել են դրանք դրակա՞ն, թե՞ բացասական զգացումներ են առաջացնում։ Գիտնականները նաև դրանք համեմատել են օդի, տեղումների, ամպային ծածկույթի և խոնավության վերաբերյալ 1981-2016թթ․ առավելագույն տվյալների հետ։
Գիտնականները գնահատել են, թե ինչպես են ամենշաբաթյա եղանակային պայմանների փոփոխություններն ազդում ջերմաստիճանային անոմալիաների ընկալման վրա։ Որպես նորմա ընդունվել է 1981-1990թթ․։ Պարզվել է, որ մարդիկ հակված են մեկնաբանել այն եղանակային պայմանները, որոնք անսովոր են տվյալ ժամանակի և վայրի համար։ Եթե տվյալ տեղանքում վերջին հինգ տարիներին ջերմաստիճանը նորմայից բարձրանում է, ապա սոցցանցերում արձագանքում են չափազանց ցուրտ օրերին և շաբաթներին, և հակառակը։
Գիտնականները նշում են, որ տարերային աղետները, օրինակ փոթորիները, անտառային հրդեհները, երաշտը և ջրհեղեղները, կարող են ավելի քիչ ենթարկվել «նորմալացման» և նպաստել գլոբալ տաքացման հարցում հասարակության շրջանում մտահոգությունների առաջացմանը։
livenews.am
ԱՄՆ երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք. Ջո Բայդեն
Վաշինգտոնը հետագայում էլ կփորձի պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին Ուկրաինայի տարածքում ագրեսիվ գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ Ուկրաինայում բռնությունների և ագրեսիայի համար»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը նվիրված է Ղրիմը Ռուսաստանին միացնելու 7-րդ ամյակին:
Բայդենն իր հայտարարության մեջ պնդում է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի թերակղզու ենթադրվող անեքսիան:
Նա խոստացել է, որ Վաշինգտոնը կշարունակի հարգել Ուկրաինայում «արժանապատվության հեղափոխությունը»:
Ռուսաստանը Ղրիմն իրեն է կցել 2014-ին՝ տարածաշրջանում անցկացված հանրաքվեի արդյունքներով: Ուկրաինան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները և Ղրիմը համարում է Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված իր տարածքը: Մոսկվան նշում է, որ թերակղզու հարցն ընդմիշտ է փակված՝ այն իրեն է պատկանում:
2014 թ. փետրվարի 26-ին Սիմֆերոպոլում Ռուսաստանի Դաշնության դրոշը բարձրացվեց Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա: