Մեկնաբանություն. Մտահոգություններ՝ ահաբեկչական գործողությունները Կենտրոնական Ասիա տեղափոխվելու կապակցությամբ
Կենտրոնական Ասիայի ռազմական և անվտանգության ոլորտի պաշտոնյաներն ու կազմակերպությունները մտահոգված են ԱՄՆ-ի կողմից Սիրիայից և Իրաքից Աֆղանստան և այնտեղից Կենտրոնական Ասիա ահաբեկիչներին տեղափոխելու կապակցությամբ:
Այս կապակցությամբ, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը ևս մեկ անգամ նախազգուշացրել է Աֆղանստանից Կենտրոնական Ասիա ահաբեկիչների տեղափոխման մասին:
ՀԱՊԿ անդամ երկրների միացյալ շտաբերի պետերի վիրտուալ հանդիպման շրջանակներում, Սիդորովը խոսել է տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների մասին, նշելով, որ Կենտրոնական Ասիայի երկրների հիմնական խնդիրներից մեկը Աֆղանստանից թմրանյութերի ապօրինի շրջանառությունն է և ահաբեկիչների ներկայությունը:
ԱՄՆ-ն փորձում է ապակայունացնել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը, մի իրավիճակում, երբ փորձագետների համոզմամբ, այդ երկիրը կորցնում է այդ տարածաշրջանում իր ազդեցությունը:
Հետևաբար, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից ահաբեկիչներին Կենտրոնական Ասիա տեղափոխելու ԱՄՆ-ի ջանքերն ուղղված են Ռուսաստանին և մյուս անկախ երկրներին «բանտարկելուն», որոնք դեմ են Վաշինգտոնի քաղաքականությանը: Այդ երկրների թվում են նաև Իրանն ու Չինաստանը:
Չի բացառվում նաև, որ ԻԼԻՊ-ի անդամներին Արևմտյան Ասիայից այլ շրջաններ, հատկապես Կենտրոնական Ասիա տեղափոխելով, Վաշինգտոնը ցանկանում է խախտել Իրանի և Ռուսաստանի հավասարակշռությունն ու կենտրոնացումը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում: Այսինքն՝ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների տեղափոխումը Կենտրոնական Ասիա, նպատակ ունի Թեհրանին ու Մոսկվային հեռացնել Արևմտյան Ասիայից, հատկապես Սիրիայից:
Կենտրոնական Ասիա իլիպականների տեղափոխվելը շահեկան է ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և նույնիսկ հետադիմական Սաուդյան ռեժիմի համար: Այս երկրները փորձում են Իրանին և Ռուսաստանին զբաղեցնել Կենտրոնական Ասիայում՝ Սիրիայի հարցից շեղելու համար, հաշվի առնելով, որ Մոսկվան ու Թեհրանը անվտանգության տեսանկյունից մեծ ուշադրություն են դարձնում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նկատմամբ:
Թերևս սա է պատճառը, որ 2018 թվականից սկսած, Կենտրոնական Ասիայի երկրներում տեղակայված ամերիկացի դիվանագետները փող են առաջարկել դրանց կառավարություններին ՝ փորձելով վերադարձնել ԻԼԻՊ-ի այն ահաբեկիչներին, որոնք Կենտրոնական Ասիայի երկրների, հատկապես Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ են:
Վերջին երեք տարիներին ԱՄՆ-ի այս քաղաքականությունը պաշտոնապես առաջ են տանում նաև Կենտրոնական Ասիայի պետությունները: Եվ դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի կառավարությունն այդ երկրներում գաղտնի կերպով վարում է հեգեմոնիայի և հակակառավարական քաղաքականություն: ԱՄՆ-ն փորձել է այդ քաղաքականության միջոցով Իրանի և Ռուսաստանի ուշադրությունը շեղել այս տարածաշրջանի ուղղությամբ, որպեսզի կարողանա առաջ տանել Սիրիայում իր նպատակները:
Այսինքն՝ Միացյալ Նահանգները փորձում է բոլոր հնարավոր միջոցներով շարունակել իր ներկայությունը Կենտրոնական Ասիայում: Այդ ջանքերի օրինակ է Ուզբեկստանում տեղական լրատվամիջոցներին գումար վճարելու մասին հայտարարելը` ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու համար:
Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականության մասին ընդհանուր առմամբ պետք է ասել, որ այս երկրի ղեկավարները գործադրել են բոլոր ջանքերը՝ Կենտրոնական Ասիայում իրենց ազդեցությունը պահպանելու համար: Ուտսի ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամների տեղափոխումը Կենտրոնական Ասիա և այս տարածաշրջանում լրատվամիջոցների հետ համագործակցությունը, Վաշինգտոնի ջանքերն են՝ ուղղված տարածաշրջանում իր ներկայությունը պահպանելուն: