Մամուլի տեսություն 01-03-2021
Փորձագետները կարծում են, որ ռուսական «Sputnik» պատվաստանյութը Պուտինի համար դարձել է աշխարհաքաղաքական գործիք:
Քեյհան օրաթերթ
Խոշոր հրթիռային և ԱԹՍ-ներով հարված Ռիադին, Եմենի դիմադրության պատասխանը Բայդենին
Եմենի հեղափոխականները առաջխաղացում են գրանցել և հասել ռազմավարական նշանակություն ունեցող Մաարիբ քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Հարկ է նշել, որ այս առաջխաղացումը գրանցվել է այն պայմաններում, երբ սաուդյան կոալիցիան ուղղակի կամ անուղղակի օգնություն է ցուցաբերում ԻԼԻՊ-ին, Ալ-Ղաիդաին, Սիոնիստական ռեժիմին և ԱՄԷ-ին:
Այս ժամանակահատվածում մեծացել է նաև, միջազգային շրջանակների ճնշումն Անսարալլահի վրա՝ այդ առաջխաղացումը կանխելու նպատակով համար:
Շարղ օրաթերթ
«Sputnik» պատվաստանյութը՝ Պուտինի աշխարհաքաղաքական գործիքն է
Ռուսաստանը իր արտաքին քաղաքական նպատակներն ու շահերն ապահովելու համար կիրառում է կոշտ ռազմական ուժ կամ «նավթագազային գործիքնե»: Վերջին տարիներին աշխարհն ականատես է եղել Սիրիայում կոշտ ուժի օգտագործման, իսկ Ուկրաինան՝ Ռուսաստանի կամքին չհնազանդվելոը և էներգետիկ լծակներով ճնշման հետևանքները: Կրեմլն այժմ ունի դիվանագիտական գերակայության և ազդեցության մեծացման մեկ այլ գործիք` «Sputnik 5» պատվաստանյութի հաջողությունը:
Խորասան օրաթերթ
Կառավարիչների խորհրդի փորձությունը
Անցյալ շաբաթ, երբ «Պատժամիջոցները հանելու ռազմավարական գործողություն» օրենքի երկրորդ քայլը կատարելուց երկու օր առաջ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Գրոսսին ժամանեց Իրան՝ արդյունքը եղավ կողմերի միջև ստորագրված համաձայնագիրը: Եթե Ամերիկացիները, որ խախտել են 2231 բանաձևը, Եվրոեռյակի հետ միասին, փորձեն Կառավարիչների խորհրդում շարունակել իրենց սադրանքներն Իսլամական հանրապետությունը կարող է գնալ այլ ուղղությամ: Թեհրանը կարող է չեղարկել ոչ միայն ՄԱԳԱՏԷ-ի հետ ստորագրված վերջին համաձայնագիրը, այլև արագացնել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները դադարեցնելու գործընթացը: The Wall Street Journal- ը, վկայակոչելով արևմտյան դիվանագետներին, հայտարարել է, որ Իրանը մերժել է եվրոպական կողմերի առաջարկը` միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Հանրապետականների ոտնահետքը՝ Բայդենի որոշումներում!
ԱՄՆ-ում դեմոկրատական նոր վարչակազմի իշխանության գալուց հետո ոմանք ենթադրում էին, որ այդ երկրի տարածաշրջանային և միջազգային արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել: Նայելով Թուրքիային, Սաուդյան Արաբիայի դիրքին, Սիրիայի և Աֆղանստանի հիմնախնդիրներին, Չինաստանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ առճակատման ռազմավարությանը, կամաց-կամաց ձևավորվումէ այն կարծիքը, որ հանրապետականների հետքերը կարելի է գտնել Բայդենի մտքերի, գաղափարների, խոսքի և նույնիսկ վարքի մեջ:
Սաուդյան Արաբիայի հետ ծուռ խաղը, լռությունը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ, հակասությունները ՀԳՀԾ-ի և Իրանի հետ կապված հարցերում, և ոչ մի մեկնաբանություն Հյուսիսային Կորեայի վերաբերյալ: Կարելի է նույնիսկ ենթադրել, որ նրանք կարող են լինել հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական որոշողները:
orakarg.com
ԼՂ-ում ռուս խաղաղապահներն ականազերծել են շուրջ 1 535 հա տարածք
ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1 535 հա տարածք, 478 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 962 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
1in.am
Աշխարհի բնակիչների 10 տոկոսից պակասը COVID-19- ի նկատմամբ հակամարմիններ ունի․ ԱՀԿ
Երկրագնդի բնակչության 10% -ից պակասը SARS-CoV-2-ի նկատմամբ հակամարմիններ ունի: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։
Նա հավելել է, որ դրանք միջինացված տվյալներ են:
Խոշոր քաղաքներում բնակչության առնվազն կեսը կորոնավիրուսի հակամարմիններ ունի:
«ԱՀԿ-ն վերահսկում է սերո-համաճարակաբանական հետազոտությունները: Դրանց մոտ 500 են եղել», – հաղորդել է Սվամինաթանը:
Պատվաստումը կոլեկտիվ իմունիտետի հասնելու միակ միջոցն է, ասել է նա:
araratnews.am
ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշել է Գևորգյանը:
orakarg.com
Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել
Թուրքիան և Ադրբեջանը բացի ռազմական ոլորտից շարունակում են նոր համաձայնագրեր կնքել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս անգամ կողմերը համաձայնութ
Նշենք, որ փետրվարի 19-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն և Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևը համաձայնագիր են ստորագրել տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում համագործակցության զարգացման համար:
Թուրքական լրատվամիջոցը գրել է, որ հայկական հաքերային խմբերն արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում թիրախավորել էին Ադրբեջանի պետական համակարգերը ու կազմակերպել պետաշխատողների, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների անձնական տվյալների արտահոսք:
Կայքը, միաժամանակ գովաբանելով կիբերանվտանգության ոլորտում թուրքական ընկերությունների աշխատանքը, հայտնել է, որ երկար տարիներ է, ինչ մի շարք ադրբեջանական ընկերություններ, որոնց թվում կան նաև նավթային ընկերություններ, շարունակում են ծառայություններ ստանալ Թուրքիայի կիբերանվտանգության կենտրոններից: