Մեկնաբանություն. Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում
Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի զորավարությունները ոչ միայն չեն նվազեցնում երկու երկրների միջև առկա լարվածությունն այլ ավելի են ամրապնդում փոխադարձ սպառնալիքների հիքմերը:
Այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց եռօրյա զորավարժությունների անցկացման մասին, Ադրբեջանը նույնպես հայտարարեց, որ մարտի 15-ից եռօրյա զորավարժություններ է անցկացնում: Զորավարժությունների ընթացքում իրականացվելու են հրետանային ու զրահատեխնիկայի վարժանքներ և ներգրավվելու են 10.000 զինծառայողներ և 30 մարտական ինքնաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր:
Ավելիօ վաղ, Հայաստանն անցկացրել էր մարտական վարժանքներ և հայտարարել մարտի 16-20 զորավարժությունների անցկացման մասին: Փետրվարի 1-ից, Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում, զորավարժություններ էին անցկացրել Թուրքիայի ու Ադրբեջանի բանակները: Հայ քաղաքական ու ռազմական փորձագետները նշեցին, որ այս զորավարժությունները սպառնալիք են՝ ուղղված այդ երկրին և նպատակ ունեն վախեցնել հակական կողմին:
Ամեն անգամ, երբ կովկասյան տարածաշրջանի հակամարտող երկրներից մեկը զորավարժություն է անցկացնում, մեկ այլ երկիր շտապում է նույնպես անցկացնել զորավարժություն՝ ցուցադրելու իր ուժը: Նման բան տեղի ունեցավ Հայաստանի կողմից զորավարժությունների անցկացման մասին հայտարարությունից հետո: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով, Բաքուն նույնպես հայտարարեց զորավարժությունների անցկացման մասին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի զորավարժությունների անցկացման մյուս հետաքրքիր կողմը սպառազինական մրցավազքն է: Անընդմեջ զորավարժություններ անցիկացնելով, հակամարտող կողմերը փաստորեն ավելի լուրջ հիքմեր են ստեղծում տարածաշրջանում արտաքին ներկայության ու միջամտության համար:
Ընթացիկ տարվա սկզբից, Իսրայելը բազմիցս անդրադարձել է Բաքվին սպառազինության վաճառքին և Ալիևի կառավարության հետ ռազմավարական դաշինքին: Այս հայտարարությունները նշանակում են, որ այս ոչ լեգիտիմ ռեժիմը փորձում է Կովկասի տարածաշրջանում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից օգտվել՝ հանուն իր շահի:
Նման նպատակ ունի նաև Թուրքիան: Վերջին ամիսներին, Անկարան զենքի վաճառքի և ռազմական համագործակցության բազմաթիօվ պայմանագրեր է կնքել Ադրբեջանի հետ:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա լարվածությունից օգտվելը վկայում է, որ տարածաշրջանի ազգերի թշնամիները փորձում են սպառազինական մրցավազք հրահրել Հարավային Կովակսի երկրների միջև: Այսինքն՝ սադրելով Բաքվին ու Երևանին, այդ երկրները վերջիններից ստիպում են ավելի շատ զենք գնել և մտնել սպառազինական մրցավազքի մեջ:
Ամփոփելով ընդհանուր իրավիճակը, կարելի է, ասել, որ Երևանի ու Բաքվի կողմից զորավարժությունների անցկացումը երկու երկրների ռազմական ու տնտեսական իրավիճակը վերլուծելու միջոց է: Իսկ սպառազինական մրցավազքը, որը խրախուսվում է օտարեկրյա կառավարությունների կողմից և վնասում տարածաշրջանի երկրներին, այս զորավարժությունների անցկացման մյուս հետևանքն է: