Մեկնաբանություն. ԱՄՆ-ը խոստովանել է Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը
2018թ. մայիսին, ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից դուրս գալով, առավելագույն ճնշման քաղաքաղականության շրջանակում, ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն աննախադեպ պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ: Թրամփի կառավարության նպատակն էր Թեհրանին պարտադրել ընդունել Վաշինգտոնի պահանջները , սակայն Իրանի նկատմամբ Թրամփի կառավարության քաղաքականությունը ձախողվեց:
Այդ ձախողումը խոստովանել է նաև ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով առանցքային դեր ուներ Իրանի դեմ ճնշումները սաստկացնելու հարցում:
Կիրակի օրը, Պոմպեոն խոստովանել է, որ այդ երկրի նախկին կառավարությանը չի հաջողվել Իրանին նահանջ պարտադրել և բանակցության սեղանի շուրջ բերել: Նա ասել է.«Իրանի հետ համաձայնության հարցում չհաջողեցինք իրագործել այն ինչ ցանկանում էինք, սակայն մեծ առաջընթաց ունեցանք»:
Ուշացումով արված այս խոստովանությունը վկայում է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցիկ լինելու մասին Պոմպեոյի նախկին հայտարարություններն կեղծ են եղել: Թրամփն ու Պոմպեոն խոստացել էին, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով, Իրանի հետ «ավելի լավ համաձայնության» են գալու, սակայն ԱՄՆ-ի այդ քայլից ավելի քան երկուսուկես տարի անց, չեն իրագործվել Վաշինգտոնի նպատակները: Հենց այդ պատճառով, Թրամփի նախագահության վերջին տարում, նրա դեմ սուր քննադատություններ ուղղվեցին ոչ միայն մրցակիցների ու արտասահմանցի գործընկերների կողմից, այլ նաև ամերիկացի պաշտոնյաների ու փորձագետների կողմից:
Դա կարող է մեծ դաս լինել ԱՄՆ-ի գործող նախագահ Ջո Բայդենի և իր կառավարության համար, որպեսզի չկրկնի Թրամփի կառավարության սխալ փորձը: Նախքան նախագահ ընտրվելը, Բայդենը խոստացել էր, որ Սպիտակ Տուն մուտք գործելով հրաժարվելու է Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունից և վերադառնալու է ՀԳՀԾ: Բայդենի նախագահությունից երկու ամիս անց, նրա կառավարությունը շարունակում է Թրամփի քաղաքականությունը և Իրանի դեմ պատժամիջոցները:
Անշուշտ նման մոտեցումն ապարդյուն է լինելու: Հատկապես որ առավելագույն դիմադրության քաղաքականության շրջանակում Իրանը հաղթահարել է ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով առաջացած շատ դժվարություններ: Այդպիսով, առավելագույն ճնշման քաղաքականությամբ Վաշինգտոնը չի կարող Թեհրանին պարտադրել իր անտրամաբանական պահանջները, այդ թվում՝ առանց ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկման Թեհրանի կողմից ՀԳՀԾ-ի շրջանակում հանձնառությունների վերստին կատարումը: