Մեկնաբանություն- Թուրքիայում տնտեսական ճգնաժամը և Անկարայի կառավարությունում աշխատանքից ազատվածների թվի աճը
Տնտեսական և ֆինանսական ճգնաժամը սրվելով, Թուրքիայի նախագահը հերթական անգամ պաշտոնանկ արեց Թուրքիայի կենտրոնական բանկի տնօրենին:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը աշխատանքից ազատել է կենտրոնական բանկի տնօրեն Իղբալին և այդ պաշտոնում է նշանակել Շահաբ Քաֆչիօղլուին:
Էղբալը Թուրքիայի Կենտրոնական բանկի տնօրեն էր նշանակվել 2020թ. նոյեմբերին, երբ դոլարի դիմաց թուրքական լիրայի արժեզրկման պատճառով պաշտոնանկ եղավ Մերադ Օյսալը:
Վերջին երկու տարվա ընթացքում սա կենտրոնական բանկի երրորդ տնօրենն է, որը պաշտոնանկ է արվել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից: Պաշտոնից ազատումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ անցած հինգշաբթի օրը Թուրքիայի Կենտրոնական բանկը բարձրացրեց բանկային ավանդների տոկոսադրույքները 17 տոկոսից 19 տոկոսի: Այդ քայլից հետո թուրքական լիրան ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ ժամանակավորապես արժեզրկվել է:
2018թ. ի վեր, դոլարի նկատմամբ Թուրքիայի ազգային արժույթը ԱՄՆ-ի արժեզրկվել է 50 տոկոսով: Թուրքիայի Կենտրոնական բանկը նույնպես ունի արտարժույթի քիչ պահուստներ, ինչը բացասաբար է ազդել արտարժույթի տատանումները վերահսկելու նրա կարողության վրա:
Թուրքիայի կառավարության տնտեսական թուլության և ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ ազգային արժույթի արժեզրկման հիմնական պատճառը կարելի է գտնել որոշ փաստերում: Ներքին և արտաքին ոլորտներում սխալ քաղաքականություն որդեգրելն անփոխարինելի տնտեսական վնաս է պատճառել Թուրքիային:
Այդ պատճառով որոշ թուրք տնտեսագետներ սխալ են համարում այդ երկրի նախագահի կողմից Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարներին պաշտոնանկ անելու քայլը: Քանի որ այդ դրության գլխավոր պատճառը Թուրքիայի նախագահի օրակարգում ընդգրկված քաղաքականությունն է, և Կենտրոնական բանկի ղեկավարներն ավելի քիչ մեղավոր են այդ երկրում առկա տնտեսական ճգնաժամի համար: Թուրքիայի նախագահը դեմ է տոկոսադրույքների բարձրացման հարցում բանկերի կոնսենսուսին:
Այդ կապակցությամբ, Ստամբուլի համալսարանի դասախոսական կազմի անդամ, թուրք ավագ տնտեսագետ՝ Լևենտ Սումերն ասել է. «Որպեսզի երկրի ներքին արժույթը հասնի իր արժեքին, պետք է պայմաններ ստեղծվեն, որոնք կմեծացնեն այդ երկրի ազգային արժույթի պահանջարկը: Վերջին վեց տարվա ընթացքում թուրքական լիրան շարունակ արժեզրկվում է: Վերջին երեք տարիների ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ-ի քաղաքական տարաձայնությունները նույնպես արագացրել են այս գործընթացը»:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի ռազմական արշավը հարևան երկրների դեմ անդառնալի հարված է հասցրել Թուրքիայի տնտեսությանը: ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից անկախ քաղաքականություն որդեգրելու Էրդողանի կառավարության ղեկավարների ջանքերը լուրջ սպառնալիքներ են առաջացրել Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի կողմից, ինչը բազում բացասական հետևանքներ է ունեցել Թուրքիայի տնտեսության վրա.