Մեկնաբանություն - Սիրիայի հարցով Թուրքիայի տարաձայնությունները Ռուսաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i136602-Մեկնաբանություն_Սիրիայի_հարցով_Թուրքիայի_տարաձայնությունները_Ռուսաստանի_հետ
Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքներում շարունակական ռազմական ներկայության և օկուպացիայի ֆոնին, Անկարայի խնդիրները Սիրիայի հարցերով հետաքրքրված երկրների, հատկապես Ռուսաստանի հետ, ավելի են սրվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2021 12:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Սիրիայի հարցով Թուրքիայի տարաձայնությունները Ռուսաստանի հետ

Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքներում շարունակական ռազմական ներկայության և օկուպացիայի ֆոնին, Անկարայի խնդիրները Սիրիայի հարցերով հետաքրքրված երկրների, հատկապես Ռուսաստանի հետ, ավելի են սրվում:

Այդ կապակցությամբ, Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է Անկարայում Ռուսաստանի դեսպանին կանչելու մասին: Հայտարարության համաձայն, Անկարայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, Սիրիայի Իդլիբ քաղաքում տիրող իրավիճակի կապակցությամբ: Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է. «Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը կանչվել է ԱԳՆ՝ Սիրիայի Իդլիբ անվտանգության գոտում լարվածության վատթարացման կապակցությամբ»:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները ցույց են տալիս, որ չնայած Անկարայի ու Մոսկվայի միջև  ռազմական համագործակցությանը և Ռուսաստանից զենքի գնումներին, երկու երկրները դժվար թե կարողանան դառնալ  ռազմավարական դաշնակիցներ: Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սիրիայում առկա խնդիրների շուրջ առաջացած  բազմաթիվ տարաձայնությունները դրա վառ օրինակներն են:

Ստեղծված իրավիճակում, չնայած թուրքական բանակը Սիրիայում չկարողացավ հասնել իր նպատակներին , մեծ ջանքեր է գործադրում հաղթող կողմ հռչակվելու համար: Էրդողանի կառավարության համար սա ներքին կարևոր խնդիր է: Հատկապես այս դեպքում Անկարայում ընդդիմադիր կուսակցությունները փորձում են նոր մարտահրավեր նետել Էրդողանի կառավարությանը: Անկարայի կառավարության  ընդդիմադիր կուսակցությունները սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր փորձում էին Էրդողանի կառավարությանը հեռու պահել այս ճգնաժամից:

Արևմտյան Ասիայի հարցերով թուրք փորձագետների կարծիքով, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական ներկայությունը բացասական հետևանքներ  է ունեցել Էրդողանի կառավարության համար և ընդգծել, որ Սիրիայում թուրք զինվորականների մեծ կորուստները կարող են լուրջ մարտահրավերներ և ռիսկեր առաջացնել Էրդողանի քաղաքական ապագայի համար:

Միևնույն ժամանակ, Էրդողանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները կարող են այդ հարցը օգտագործել Անկարայի կառավարության կողմնակիցների ձայները շահարկելու համար: Այնուամենայնիվ, Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության շարունակությունը կարող է հետագա տարիներին խորացնել երկու երկրների հարաբերությունների ճգնաժամը:

Սիրիայի Իդլիբ նահանգի որոշ հատվածների գրավման վերաբերյալ Արևմտյան Ասիայի հարցերի ավագ փորձագետ Հաքամ Ամհազն ասել է. «Թուրքիան չի կարող հաղթել այս ճակատամարտում, քանի որ չունի ռազմական ու քաղաքական գերազանցություն, իսկ եթե լարվածությունը շարունակվի, Էրդողանի քաղաքական ապագան վտանգված կլինի»:

Իրականում, Սիրիայի հյուսիսը հնարավորություն է տալիս Թուրքիային հաստատել իր գերակայությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, միևնույն ժամանակ դառնալով տարածաշրջանի քաղաքական առաջին ուժը:

Թուրքիայի կառավարությունը փորձում է շեղել թուրքական հասարակական կարծիքը Սիրիայի տարածքում սահմանված նպատակներին հասնելու ձախողումներից, միաժամանակ ձեւացնելով, որ անկախ է: Բայց չնայած բազմաթիվ ակտիվ լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերին, Էրդողանի կառավարությունը դժվար թե հասնի այդ նպատակին: