Մարտ 29, 2021 19:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հյուսիսային Կորեան՝ Ջո Բայդենի կառավարության անլուծելի հանելուկը

Քննադատելով Փխենյանի հրթիռային փորձարկումների քննարկման թեմայով կայացած Անվտանգության խորհրդի վերջերս կայացած նիստը, Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը վարում է երկակի քաղաքականություն:

Անցած շաբաթ, Հյուսիսային Կորեան մի քանի հրթիռային փորձարկումներ է իրականացրել, որոնցից կարևորագույնը տակտիկական նշանակության կառավարվող հրթիռի փորձարկումն էր: Հյուսիսային Կորեան այդ փորձարկումների նպատակը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունների ու սպառնալիքների դիմաց պաշտպանվելն է հայտարարել:

Միևնույն ժամանակ, հակադարձելով Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներին, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Փխենյանին մեղադրել է Անվտանգության խորհրդի բանաձևը խախտելու մեջ: Հարցն այն է, որ Փխենյանը հրթիռային փորձարկումները դադարեցնելուց մի քանի տարի անց, ինչու է կրկին ընդլայնում ու զարգացնում իր պաշտպանական ուժը: Եվ որ ամենակարևորն է, ինչի կհանգեցնի Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև գոյություն ունեցող լարվածությունը: Կորեական թերակղզում վերջին լարվածության պատճառների և տարածաշրջանի ապագա հեռանկարների վերաբերյալ կարելի է անդրադառնա մի քանի կետերի:

Առաջին կետն այն է, որ ուրբաթ օրը, Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ փորձարկել է նոր կառավարվող հրթիռ, որը հաջողությամբ և բարձր ճշգրտությամբ խոցել է իր թիրախը երկրի արևելյան ափում: Սա Հյուսիսային Կորեայի առաջին հրթիռային փորձարկումն է, ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալուց ի վեր:

Երկրորդ կետն այն է, որ Հյուսիսային Կորեան  վերջին փորձարկումների նպատակը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի սպառնալիքներին դիմակայելն է բնութագրել:

Հրթիռային  փորձարկումը տեղի է ունեցել ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժություններից օրեր անց:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը, որն ԱՄՆ-Հարավային Կորեա հարցերով փաստացի իր եղբոր խոսնակն է համարվում, անցյալ շաբաթ  ԱՄՆ-ին մեղադրեց Կորեական թերակղզում Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելով, թերակղզում խռովություններ հրահրելու մտադրության մեջ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը նշել է, որ եթե Բայդենը մտադիր է չորս տարի խաղաղ նախագահել, պետք է խուսափի Կորեական թերակղզում անապահովություն տարածելուց:

Մյուս կետն այն է, որ հակադարձելով Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկմանը, ԱՄՆ-ի նախագահ՝ Ջո Բայդենը Փհենյանին մեղադրել է Անվտանգության խորհրդի բանաձևը խախտելու մեջ և զգուշացրել, որ Հյուսիսային Կորեայի կողմից բալստիկ հրթիռների փորձարկումը շարունակելու դեպքում, ԱՄՆ-ը անշուշտ հակադարձելու է:

Բայդենը նաև նշել է, որ համամիտ է նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, որն ասել էր, թե Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի ամենամեծ սպառնալիքն ու արտաքին քաղաքականության կարևորագույն հարցն է:

Բայդենը նշել է, որ պատրաստ է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ, պայմանով, որ բանակցությունների նպատակը այդ երկրի միջուկային զինաթափումը լինի: Իհարկե պարզ է, որ Փհենյանը խուսափում է Բայդենի կառավարության հետ կուլիսների հետևում տեղի ունեցող շփումներից:

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ երկու շաբաթ է, որ սրվել է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունը: 

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունը, ԱՄՆ-ի  պետքարտուղարի ու պաշտպանության նախարարի միաժամանակ այցը Արևելյան Ասիա, ԱՄՆ-Ճապոնիա-Հարավային Կորեա դաշինքի ամրապնդման փորձը, ինչպես նաև  փողերի լվացման և միջազգային պատժամիջոցները շրջանցելու մեղադրանքով Մալայզիայի կողմից Հյուսիսային Կորեայի քաղաքացու հանձնումը ԱՄՆ-ին, նպաստել են  լարվածության աճին:

2018թ. ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների բանակցության փորձը և անգամ Դոնալդ Թրամի ևԿիմ Չեն Ընի բարեկամությունը վկայում է, որ եթե ամերիկացիներն չկատարեն իրենց հանձնառությունները,  հավանական բանակցություններն ապարդյւոն են անցնելու: Իհարկե, հաշվի առնելով Բայդենի կառավարության քայլերի նկատմամբ Փհենյանի բացասական մոտեցմանը, հավանական է թվում, որ Հյուսիսային Կորեան անլուծելի հանելուկ մնա Բայդենի կառավարության համար:

 

Պիտակ