Մամուլի տեսություն 05-04-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i137516-Մամուլի_տեսություն_05_04_2021
Երեքշաբթի օրը Վիեննայում կկայանա ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը: Միևնույն ժամանակ, մեկ այլ սենյակում կլինեն ամերիկյան կողմի ներկայացուցիչները, որպեսզի բացի Իրանից, մյուսները կարողանան Ջո Բայդենի կառավարության ներկայացուցիչների հետ խոսել ՀԳՀԾ-ի վերակենդանացնելու մասին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Ապրիլ 05, 2021 10:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05-04-2021

Երեքշաբթի օրը Վիեննայում կկայանա ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը: Միևնույն ժամանակ, մեկ այլ սենյակում կլինեն ամերիկյան կողմի ներկայացուցիչները, որպեսզի բացի Իրանից, մյուսները կարողանան Ջո Բայդենի կառավարության ներկայացուցիչների հետ խոսել ՀԳՀԾ-ի վերակենդանացնելու մասին:

Քեյհան օրաթերթ

Համընդհանուր անկարգություններ Բրիտանիայում, ոստիկանությունը վայրագորեն ճնշել է ցուցարարներին

Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում կրկին ճնշել են ցուցարարներն, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել  կառավարության նոր օրինագծի  դեմ, որը վերաբերումէ ցույցերի ժամանակ ոստիկանության լիազորությունները մեծացնելուն:

Ավելի քան հազար ցուցարարներ հավաքվել են Բրիստոլի մայրուղու վրա՝ պահանջելով չեղյալ հայտարարել Բրիտանիայում բողոքի ցույցերը ճնշելու մասին օրինագիծը: Այն բանից հետո, երբ հանրահավաքի մասնակիցները հրաժարվել են հեռանալ ցույցի վայրից, ոստիկանությունը դաժանաբար ցրել է նրանց:

 

Շարղ օրաթերթ

Ամերիկյան լրատվամիջոցներն այնքան էլ լավատես չեն

Երեքշաբթի օրը Վիեննայում կկայանա ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը: Միևնույն ժամանակ, մեկ այլ  սենյակում կլինեն ամերիկյան կողմի ներկայացուցիչները,   որպեսզի բացի Իրանից, մյուսները կարողանան Ջո Բայդենի կառավարության ներկայացուցիչների հետ խոսել ՀԳՀԾ-ի վերակենդանացնելու մասին: Երկխոսության գործընթացի այս քայլը, որը կարծես թե նվազագույն է, իհարկե, այն դրական է գնահատվել համաձայնագրի անդամ երկրների պաշտոնյաների և  դիտորդների կողմից: Որոշումների կայացման գործընթացի և կանխատեսումների վերաբերյալ ԱՄՆ լրատվամիջոցների զեկույցները ցույց են տալիս, որ գոնե Միացյալ Նահանգներում այս փուլում լուրջ արդյունքի վերաբերյալ լավատեսությունը շատ քիչ է: Բազմաթիվ խոչընդոտներ են մնում Իրանի միջուկային գործարքի ճակատագիրը որոշելու ճանապարհին:

 

Խորասան օրաթերթ

Չհաջողված հեղաշրջման մաշկի տակ

Վերջին Արևմտյան Ասիայում տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջումը  2016 թվականին, Թուրքիայում ձախողված հեղաշրջումն էր: Հեղաշրջման ընթացքում Էրդողանի հակառակորդները գործող կառավարությանը ճնշելու համար և օգտագործելով ռազմական ու օդային ստորաբաժանումներ, մի քանի ժամ վերցրեցին իշխանությունը: Բայց Էրդողանի կողմից սոցիալական մեդիայի օգտագործման և մի քանի արբանյակային ալիքների հեռարձակման արդյուքնում, Թուրքիան փրկվեց ռազմական հեղաշրջումից: Այնուհետև  Էրդողանը մեղադրեց իր ընդդիմադիրերին հեղաշրջումը սատարելու մեջ, և մենք տեսնում ենք ձերբակալությունների ալիքը մինչ օրս շարունակվում էն: 

Իսկ կիրակի օրը, Հորդանանում տեղի ունեցած ձախողված հեղաշրջումցի հետո, միք անի ժամում  մայրաքաղաք Ամմանում տեղի ունեցան իրաահաջորդ  ձերբակալություններ: Հորդանանի կառավարությունը հեղաշրջումը վերագրեց ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային և դրա հավանականությունը շատ մեծ է:  Վերջին տարիներին ԱՄԷ-ն առանցքային դեր է խաղացել մի քանի ռազմական հեղաշրջումների և անվտանգության միջոցառումների մեջ:

 

Աֆթաբե յազդ օրաթերթ

Անկարայի կողմնորոշումը դեպի Մոսկվա մարտավարական է

ԱՄՆ նոր վարչակազմի իշխանության գալուց հետո, վերլուծությունների մեջ հաճախ է լսվում «Իրանի  զսպման քաղաքականություն», Ռուսաստանի հետ համաձայնագրի երկարացում, Իրան-Չինաստան 25-ամյա հուշագրի ստորագրում, Ռիադի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վայրիվերումներ, Թուրքիա-Վաշինգտոն հարաբերությունների լարվածություն, Արաբական թերակղզում բրիտանա-ամերիկյան ազդեցության գոտի մտնելու Ռուսաստանի փորձը, Ռիադին մերձենալու Անկարայի ջանքերը և ԱՄԷ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​փոխանակումները որպես տարածաշրջանի արաբական պետությունների և Իսրայելի հարաբերությունների կարգավորման ավելի մեծ ծրագրի մի մաս, արտահայտությունը, որը իմաստավորվում է Իրանին զսպելու ԱՄՆ քաղաքականություն:

 

ՆԱՏՕ-ն հրահրում է աշխարհում սպառազինությունների մրցավազք | ՌԴ ԱԳՆ

2020 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը շարունակել են ավելանալ եւ աճել են 7,4 տոկոսով, միության այդպիսի քաղաքականությունը հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք: Այդ մասին կիրակի հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծման 72-րդ տարելիցի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«72 տարի առաջ այսօր «խաղաղություն պահպանելու» նպատակով ստեղծվեց ՆԱՏՕ-ն: Այսօր կազմակերպությանն են վերագրվում Հարավսլավիայի ռմբակոծումը, ներխուժումն Իրաք, գործողությունները, որոնք խավարի մեջ են ընկղմել Լիբիան: 2020 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերն աճել են 7,4 տոկոսով: Ահա այդպիսի «խաղաղության պահպանում»,-ասված է ռուսական գերատեսչության թվիթերյան հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության տեքստն ուղեկցվում է ինֆոգրաֆիկայով, որի համաձայն՝ 2020 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը կազմել են 1,09 տրիլիոն դոլար, մինչդեռ Ռուսաստանն այդ նպատակով ծախսել է միայն 0,05 տրիլիոն: «ՆԱՏՕ-ի այդպիսի քաղաքականությունը հանգեցնում է սպառազինությունների համաշխարհային մրցավազքի էսլակացիային»,-նշել են Սմոլենսկի հրապարակում: Նյութերում նշվում է, որ 2020 թվականին պաշտպանական համաշխարհային ծախսերն աճել են՝ 1,8 տրիլիոնից հասնելով 1,93 տրիլիոնի:

 

168.am

ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի ռեյտինգայինի տրամաբանությամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ չէր մասնակցում ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծն էր։

ԲՀԿ-ից ասացին, որ պատերազմից հետո իշխանության օրակարգով հրավիրված արտահերթերին, որպես կանոն, չեն մասնակցում։ ԲՀԿ-ն քանիցս ասել է, որ իրեն, մեծ հաշվով, չի հուզում, թե որ ընտրակարգով են տեղի ունենալու ընտրությունները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցությունում որոշել են, որ ցանկացած պարագայում ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի ռեյտինգայինի տրամաբանությամբ: Կուսակցության ցուցակը լինելու է պայմանական, իսկ խորհրդարան են անցնելու նրանք, ովքեր իրենց կցված տարածքից առավել մեծ թվով ձայներ կապահովեն կուսակցության համամասնական ցուցակի համար։

Սրանով ուզում են խթանել թե՛ ներքին մրցակցությունը, թե՛ աշխատել իշխանության դեմ՝ չկողմնորոշված լայն զանգվածներին մոտիվացնելով եւ ընտրատեղամասեր ուղղորդելով։ Ըստ երեւույթին՝ նույն տրամաբանությամբ կառաջնորդվեն բոլոր նախկինները, որպեսզի կարողանան իշխանության դեմ պայքարում «կրել»։

 

1lur.am

Գարեգին Երկրորդն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին և պատգամավորի գործընկեր Ժիսլեն Ֆրնաքվիլին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ։ Նույն օրը առավոտյան ֆրանսիացի հյուրերը Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա էին գտնվել Հայրապետական Ս․ Պատարագին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց հյուրերին, որոնք հայ ժողովրդի համար նվիրական՝ Սուրբ Հարության տոնի այս օրը գտնվում են Հայաստանում: Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին բոլոր ժամանակներում ծանր և դժվարին օրերին Հայաստանին օժանդակելու և զորակցելու համար։ Հայոց Հայրապետը հույս հայտնեց նաև, որ բարեկամ երկրների զորակցությունը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և արդարության վերականգնմանը:

 

araratnews.am

Իրաքում երկու հրթիռ է ընկել ամերիկյան բազայի մոտակայքում

Իրաքի անվտանգության մարմիններում աղբյուրը հաղորդել է, որ երկու հրթիռ է ընկել Սալահ ադ-Դին նահանգում գտնվող «Բալադ» ավիաբազայի արտաքին ցանկապատի մոտ, որտեղ գտվում են ամերիկացի զինվորականները:

«Զոհեր չկան»,- հավելել է աղբյուրը:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ փետրվարին հրամանատարությունը Իրաքում գտնվող զինծառայողներին նախազգուշացրել է վտանգի բարձր մակարդակի մասին՝ Սիրիայում հարվածի ֆոնին:

 

yerevannews.am

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել 

Ռուս խաղաղապահները շարունակում են իրենց առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի տեղեկագրյան էջից: Ըստ գերատեսչության՝ խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահ զորակազմն ապահովել է Ադրբեջանի Զինված ուժերի վեց շարասյան տեղաշարժը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով: Ռուս խաղաղապահներն ապահովում եննաև քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը: