Մամուլի տեսություն 04-18-2021
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, Բանակի օրվա կապակցությամբ հղած ուղերձում հայտարարել է, որ բանակն ասպարեզում է և պատրաստ է իրականացնել իր առաքելությունը:
Արմանե Մելլի օրաթերթ
Բոլոր կողմերը լավատես են
Աշխարհի շատ երկրներուշադրությունը վերջին օրերին սևեռված էր Վիեննայի հյուրանոցի վրա, որտեղ Իրանը և 4 + 1 խումբը բանակցություններ էին վարում: ԱՄՆ-ը նույնպես անուղղակիորեն հետևում էր Իրանի հետ բանակցություններին: Երեկ տեղի է ունեցել ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի հերթական նիստը: Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել բանակցային գործընթացից: Վիեննայում Իրանի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ առկա վեճերը կլուծվեն: Այս բանակցություններն ուղղված են Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը և Իրանի ու ԱՄՆ-ի պարտավորությունների կատարմանը:
Երեկ կայացած հանդիպմանը կողմերը վերանայեցին բանակցությունների ընթացքը և զեկույցներ ստացան պատժամիջոցների և միջուկային խնդիրների ոլորտում փորձագիտական խմբերի կողմից: Այս հանդիպմանը որոշվեց, որ առաջիկա օրերին կշարունակվեն երկկողմ և բազմակողմ բանակցությունները, ինչպես նաև տեխնիկական խորհրդատվությունները, իսկ անհրաժեշտության դեպքում համատեղ հանձնաժողովը կրկին նիստ կգումարի:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Անհրաժեշտության դեպքում ավելացրեք նախապատրաստական աշխատանքները
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ԻԻՀ բանակի օրվա կապակցությամբ ուղերձո է հղել:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Բանակի օրվա և ռազմացամաքային ուժերի սխրագործությունների կապակցությամբ, իԻսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավիին հղած ուղերձում ընդգծել է.«Մեր ողջույնը հղեք բանակի բոլոր զինծառայողներին և նրանց ընտանիքներին: Այսօր բանակն ասպարեզում է, և կատարում է իր առաքելությունը: Շարունակեք ավելացնել այս պատրաստությունները և նհրաժեշտության դեպքում ավելացրեք նախապատրաստական աշխատանքները»:
Էբթեքար օրաթերթ
Սիոնիստները շարունակում են խոչընդոտել ՀԳՀԾ-ի վերականգնմանը
Ամերիկյան թերթը մի վերլուծության մեջ գրել է, որ եթե Բայդենը ուշադրություն չդարձնի Իրանի հետ բանակցություններում կորցրած ժամանակին, ապա Արևմտյան Ասիան կարող է բախվել մեկ այլ ավերիչ պատերազմի: New York Times- ը. «Բայդենի համար ժամանակը սպառվում է» խորագրով վերլուծականում գրել է.«Ապրիլի սկզբից Վիեննայում իրանցի պաշտոնյաները հանդիպում են միջուկային գործարքի մնացած անդամ երկրներ Բրիտանայի, Ֆրանսիայի, Գերմանայի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների հետ»: ԱՄՆ-ն անուղղակիորեն մասնակցում է այս հանդիպումներին և եվրոպացի դիվանագետները Իրանի և Ամերիկայի պատվիրակությունների միջև, Ռոբերտ Մալիի գլխավորությամբ, որը Նախագահ Ջո Բայդենի հատուկ բանագնացն է միջնորդությւոն են կատարում: Անցյալ հինգշաբթի օրը, չնայած Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած դիվերսիային, որում Իրանը մեղադրում է Իսրայելին, բայց բանակցությունները վերսկսվեցին: Թեհրանը ի պատասխան ՝ ավելացրեց ուրանի հարստացման մակարդակը:
Թեջարաթ օրաթերթ
Բայդենը նազգուշացրել է Իրանի դեմ Իսրայելի խայտառակ գործողությունների վերաբերյալ
Արձագանքելով Իրանում ուրանի 60 տոկոս հարստացմանն ԱՄՆ նախագահը պնդել է, որ այս գործողությունը հակասում է ՀԳՀԾ-ին: Սպիտակ տանը ճապոնիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ջո Բայդենը արձագանքել է Իրանում ուրանի 60 տոկոս հարստացման մեկնարկին: Նա այդ քայլը որակեց որպես ՀԳՀԾ-ին հակասող քայլ և ասաց, որ դա չի օգնի Վիեննայի բանակցություններին: Սիոնիստական հեռուստատեսությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բազմիցս կոչ է արել իսրայելցի պաշտոնյաներին դադարեցնել Իրանի վերաբերյալ մեկնաբանությունները: Քանի որ դա խոչընդոտում է Թեհրանի ու Վաշինգտոնի հնարավոր բանակցություններին նոր միջուկային գործարքի շուրջ: ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն այս սեկույցում նշված է, որ Բայդենի կառավարությունը դժգոհ է Նաթանզի միջուկային օբյեկտում Սիոնիստական ռեժիմի վերջին դիվերսիաներից և այս հարձակման մասին իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները համարել է «վտանգավոր» և «ամոթալի»:
aravot.am
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ
Ապրիլի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում էթնիկ հայեր պատկերող կերպարների (մանեկեններ), 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների սաղավարտների և անձնական իրերի ամենաանմարդկային հավաքածուն ցուցադրող, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ։ «Մարդկային զրկանքները և մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը՝ ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձևով պատկերելու միջոցով, ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը և բացահայտ ցեղասպան մտադրությունը»,-դեսպան Մարգարյանը նշել է իր նամակում։
orakarg.com
Զանգեզուրի միջանցքը դառնում է իրականություն | Ալիև
«Կարծում եմ, որ հետկոնֆլիկտային զարգացման հետ կապված իրավիճակը, ընդհանուր առմամբ, կարելի է դրական բնութագրել: Ես Ալեքսանդր Գրիգորևիչին տեղեկացրել եմ մեր մոտեցումների և հետկոնֆլիկտային իրավիճակի զարգացման մեր տեսլականի մասին: Բնականաբար, ես արտահայտեցի Ադրբեջանի դիրքորոշումը, որ մենք կարծում ենք, և իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված է: Ադրբեջանն այն կարգավորեց ինքնուրույն, կատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնք արդեն 27 տարի թղթի վրա էին, և այդ բանաձևերի իրականացման մեխանիզմը, ցավոք, գործի չդրվեց»:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az — ը, այս մասին ապրիլի 14-ին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի հետ կատարվածի մեղավորը հենց Հայաստանի ղեկավարությունն է, որը 20 տարի երկիրը տարավ դեպի անդունդ. «Հայաստանի նախկին ղեկավարները այս նվաստացուցիչ պարտության և հայկական բանակի լիովին ջախջախման գլխավոր մեղավորներն են, որով ավարտեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմը: Մենք ուզում ենք թերթել էջը, մենք կենտրոնացած ենք վստահության միջոցառումների ամրապնդման և տրանսպորտային և նյութատեխնիկական նախագծերի վրա, որոնք այսօր քննարկվում են ինչպես Ադրբեջան-Հայաստան — Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, այնպես էլ հարևան երկրների՝ Թուրքիայի և Իրանի հետ մեր խորհրդակցությունների ժամանակ:
Այսպիսով, Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում: Մենք ակնկալում ենք բազմակողմ համագործակցություն »:
1in.am
Չեխիան վտարել է 18 ռուս դիվանագետի
Չեխիան արտաքսել է 18 ռուս դիվանագետի: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Համաչեկը:
Նրա խոսքով՝ դիվանագետները կասկածվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ: Նշվում է, որ Չեխիայի իշխանությունները 2014 թվականին Վրբետիցայի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի գործում կասկածում են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայություններին: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը:
Նրա խոսքով՝ «հսկայական վնաս է հասցվել»: Ըստ Նովա հեռուստաալիքի, Չեխիայի երկու քաղաքացի է զոհվել:
Վտարված դիվանագետներն այժմ պետք է 48 ժամվա ընթացքում լքեն երկիրը:
lragir.am
Ցավակցագիր Վարդան Գրեգորյանի մահվան առիթով
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը լուսահոգի Վարդան Գրեգորյանի մահվան առիթով ցավակցագիր է հղել նրա ընտանիքին և բոլոր վշտացյալներին։
«Ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակ, տիար Վարդան Գրեգորյանի մահվան մասին:
Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` բերում ենք Մեր սրտակցությունն ու ցավակցությունը ննջեցյալի ընտանիքին, հարազատներին ու բոլոր վշտացյալներին:
Հոգելույս Վարդան Գրեգորյանը կրթական, գիտական և հանրային ճանաչված գործիչ էր։ Ավելի քան քսանամյա գործունեությամբ նա գովելի նպաստ է բերել հումանիտար գիտությունների զարգացմանը, բեղուն առաքելություն իրականացրել ԱՄՆ-ի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Մեծ փորձառությամբ ու վաստակով լուսահոգի Վարդան Գրեգորյանը գլխավորել է Նյու Յորքի հանրային գրադարանը՝ վերականգնելով գրադարանի մշակութային նշանակության կարգավիճակը, և շուրջ երկուս ու կես տասնամյակ նախագահել Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամը՝ արգասավորելով բարեգործական այս հաստատության ծրագրերի իրականացումը աշխարհի տարբեր երկրներում։ Նրա կերպարը ոգեշնչում էր սփյուռքի շատ գործիչների և օրինակելի էր նոր սերնդի համար։