Մեկնաբանություն. Լիբանան. Երկիր, որտեղ կա երկու վարչապետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139132-Մեկնաբանություն._Լիբանան._Երկիր_որտեղ_կա_երկու_վարչապետ
Լիբանանում, որին անվանում են «Արևմտյան Ասիայի հարսնացու», վերջին ութ ամիսներին գրանցվել է տարօրինակ երևույթ՝ երկու վարչապետների միաժամանակյա պաշտոնավարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2021 08:19 Asia/Tehran
  •  Մեկնաբանություն. Լիբանան. Երկիր, որտեղ կա երկու վարչապետ

Լիբանանում, որին անվանում են «Արևմտյան Ասիայի հարսնացու», վերջին ութ ամիսներին գրանցվել է տարօրինակ երևույթ՝ երկու վարչապետների միաժամանակյա պաշտոնավարում:

2020 թվականի օգոստոսի 4-ին, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ սարսափելի պայթյուն, որի արդյունքում զոհվեց շուրջ 200 մարդ: Պայթյունից հետո վարչապետ Հասան Դիաբը հրաժարական ներկայացրեց: Այդ պահանջով Լիբանանի ընդդիմությունը հանդես էր գալիս Դիաբի պաշտոնավարյման մեկնարկից սկսած 7 ամսի շարունակ: Եվ միայն  օգոստոսի 4-ի պայթյունն ընդդիմությանն օգնեց հսնել իր նպատակին: 

Սակայն անցյալ օգոստոսից Լիբանանում շարունակում է աշխատել  Հասան Դիաբի գլխավորած կառավարությունը:  Դիաբի հրաժարականից մեկ ամիս անց,  Մուսթաֆա Ադիբը  հայտարարեց, որ չի կարողանա կաբինետ կազմել, իսս Սաադ ալ-Հարիրին 2020-ի հոկտեմբերից չի կարողացել ձևավորել նոր կառավարություն և ոչ էլ հրաժարվել է այդ պարտականությունից:

Այս օրերին տարօրինակը Դիաբի և Ալ-Հարիրիի արտասահմանյան այցերն են: Դիաբն այս պահին պաշտոնապես պարտականություններ ունի Լիբանանում, և չնայած ժամանակավոր, սակայն կառավարության ղեկավարն է, իսկ ալ-Հարիրին պարտավոր է կազմավորել կաբինետ, չունի կառավարություն և չի համարվում պաշտոնյա:

Հասան Դիաբը վերջերս մեկնել էր Կատար՝ հանդիպելու այդ երկրի  պաշտոնյաների հետ: Դիաբի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ուղևորության նպատակն էր Կատարից ֆինանսական օգնություն ստանալ ՝ Լիբանանի ֆինանսական խնդիրները մեղմելու համար: Իսկ Սաադ ալ-Հարիրին վերջին ամիսներին մեկնել է ԱՄԷ, Թուրքիա և  Իտալիա:

Այդ ուղևորություններով Հարիրին մի քանի նպատակ է հետապնդում:

Նախ նա փորձում է լիբանանյան քաղաքական խմբերին փոխանցել այն ուղերձը, որ ինքը ոչ միայն չի հրաժարվում կաբինետի ձևավորումից, այլ շարունակում է մնալ Լիբանանի քաղաքական ասպարեզի կարևոր դերակատար և ընդունված լինել արտերկրում:

Երկրորդ հերթին,. նա փորձում է լիբանանցիներին համոզել, որ կարող է կանխել նախագահ Միշել Աունի կողմից կաբինետի ձևավորումը: Իտալիա կատարած այցի ժամանակ,  ալ Հարիրին, դիմելով Աունին, ասել է. «Իմ արտասահմանյան  ուղևորություններն աշխատանքային են և նպատակ ունեն երկրի համար օգնություն ապահովել: իսկ նախագահական պալատում ոմանք այս այցելությունները վերածում են շրջագայությունների»: Սաիդ ալ-Հարիրիի այս հայատարարությունը վկայում է, որ նրա և Միշել Աունի միեջև խորը տարաձայնություններ գոյություն ունեն, և Հարիրիի ղեկավարությամբ  Լիբանանի նոր կաբինետի ձևավորման  լուսավոր հեռանկար գոյություն չունի:

Ալ-Հարիրիի մյուս նպատակն է օտարերկրյա դերասաններին ներգրավել Լիբանանում կաբինետի ձևավորման շուրջ ստեղծված ներքին ճգնաժամի մեջ: Փաստորեն, ալ-Հարիրին փորձում է ստանալ օժանդակություն և ապահովել արտաքին ճնշում  Միշել Աունի վրա: Այնուամենայնիվ, Լիբանանի վերջին վեց ամիսների զարգացումները ցույց են տալիս, որ ալ-Հարիրիի այս մոտեցումը չի գործելու, քանի որ Միշել Աունը շարունակում է պաշտոնավարել և չի ենթարկվում արտաքին ճնշումներին:

Ի վերջո պետք է ասել, որ  Լիբանանի  երկու վարչապետներից ոչ մեկն ամուր դիրքեր չունի: Իսկ Սաադ ալ-Հարիրին նույնիսկ իր արտաքին հովանավորների մոտ չունի նախկին դիրքը: 

Այս կապակցությամբ, որոշ աղբյուրներ նշում են, որ Սաուդյան Արաբիայի թագաժառսնգ Մուհամմադ բեն Սալմանը վերջերս արաբ բարձրաստիճան պաշտոնյաներից մեիին ասել է, որ Ռիադը վստայում  է ոչ թե Սաադ ալ-Հարիրին այլ  Նավաֆ Սալամին: