Մամուլի տեսություն 25-04-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139236-Մամուլի_տեսություն_25_04_2021
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի քայլը զայրացրել է Թուրքիայի պաշտոնյաներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2021 09:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-04-2021

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի քայլը զայրացրել է Թուրքիայի պաշտոնյաներին:

Շահրվանդ օրաթերթ

Հնդկաստանը կորոնավիրուսի  դժոխքում

Շաբաթ օրը Արեւմտյան Բենգալայում տեղի ունեցած բազմահազարանոց քաղաքական հավաքի մասնակիցները դիմակ չէին  դրել:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հպարտորեն հայտարարել է, որ ինքը երբեք այդքան մեծ բազմություն չի տեսել: Նա նույնպես դիմակ չի կրել:

Հնդկաստանը այժմ կանգնած է աննախադեպ չափերի աղետի առջև: Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է Covid-19- ի մոտավորապես 1 միլիոն 600 հազար նոր դեպք` վարակակիրների  ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 16 միլիոնի:

Ամբողջ  երկրում հիվանդանոցների կարողություններն անբավարար են, բայց այս անգամ հիմնականում հիվանդանոցային մահճակալները զբաղեցրել են երիտասարդները: Դելիում դեպքերի 65 տոկոսը 40 տարեկանից ցածր են:

 

Էըթեմադ օրաթերթ

ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո, Անկարայում Վաշինգտոնի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

Թուրքիայի արտգործնախարարությունը Անկարայում Թուրքիայի դեսպանին կանչել է՝ բողոքելով  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ որոշման դեմ և հայտարարել որ Միացյալ Նահանգների նախագահի պնդումներն անարժեք են:

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը  ճանաչելուց հետ Անկարայում Վաշինգտոնի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

 

Իրան օրաթերթ

Իրանի ճանապարհային քարտեզը՝ հարևանների և Հեռավոր Ասիա երկրների հետ  երկարաժամկետ համագործակցության համար

ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցությունների ընթացքում և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկմանն ուղղված քայլերի ֆոնին, Իրանի 12-րդ կառավարությունն ընտրել է իր կարևորագույն ծրագրերից մեկը` տարածաշրջանի և հարևան խոշոր երկրների հետ հարաբերությունների վերականգնման և ամրապնդման և համապարփակ համագործակցության համար: Ռուսաստանը, Չինաստանը, Աֆղանստանը և Իրաքը այն երկրների շարքում են, որոնք դրված են Հասան Ռոհանիի կառավարության արտաքին քաղաքական համապարփակ օրակարգի հիմքում: Ծրագիր, որը մինչ այժմ կարողացել է միջուկային դիվանագիտության կողքին առաջ տանել Իրանի տարածաշրջանային և արտարածաշրջանային դիվանագիտությունը և ողջունվել է տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող երկրների կողմից: Չինաստանը և Ռուսաստանն ավելի շատ են համագործակցում Իրանի հետ ՀԳՀԾ-ի հարցում և խթանել են Իրանի դիրքերը ռազմավարական քաղաքականության մեջ:

Փաստորեն, իրանական դիվանագիտությունը փորձում է իր էներգիայի և կապիտալի մի մասը ծախսել միջուկային խնդրի լուծման և համաձայնագրի կողմերի հետ բանակցությունների վրա,  նախընտրում է  նաևիր ժամանակն ու էներգիան օգտագործել այլ ռազմավարական իրավիճակներում:

 

Համշահրի օրաթերթ

ԱՄՆ-ում մուսուլման խմբերը Բայդենի վարչակազմին կոչ են անում առաջադրել հատուկ բանագնացի իսլամաֆոբիան վերահսկելու և դրա դեմ պայքարելու համար, ինչը, ըստ որոշ վերլուծաբանների, հասել է «համաճարակային չափերի»:

 

araratnews.am

Ցեղասպանության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չէ, այլ համամարդկային արժեբանության խնդիր. Տիգրան Ավինյան

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 106-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Տեղի ունեցածը բնույթով ոչ միայն անձնական ողբերգություն էր հրեշավոր այդ արարքի զոհ դարձած յուրաքանչյուր հայի համար, այլև համազգային աղետ, որ արժեցավ միլիոնավոր կյանքեր, խեղված ճակատագրեր և հայրենազրկություն: Այս ամենով հանդերձ՝ մեր ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել և վերածնվել:

 Կարծում եմ՝ Ցեղասպանության աղետի հարցում ուղենշայինը պիտի լինի հենց վերածննդի գաղափարը, դժոխքի միջով անցնելու, սակայն ոտքի վրա կանգուն մնալու մեր ազգային կարողությունը: Սա մեր ներքին ուժի լավագույն ապացույցն է, որ արհավիրքը մեզ չի վերացնում, դժվարությունը՝ կոփում է, եղեռնը՝ վերածնում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևաբար, ինքնանպատակ չէ, այլ համամարդկային արժեբանության խնդիր՝ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտում և դրա միջոցով նաև կանխում ու պետությունների կողմից այդպիսի պատասխանատվության ստանձնում:

orakarg.com

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Փաշինյանը  նշեց, որ շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները։

Ըստ օրենքի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ վարչապետի հրաժարականի գործընթացը: Այսպիսով, Փաշինյանի հրաժարականը նախատեսվում էր ապրիլի երկրորդ կեսին՝ մոտավոր ժամկետն ապրիլի 20-ն է:

«Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:

 

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ:

 

aravot.am

Իտալիայի մի շարք քաղաքական գործիչներ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել  իտալացի մի շարք քաղաքական գործիչներ: Պատգամավորների պալատի անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինին իր ելույթում խոսել է ցեղասպանության զոհ դարձած քրիստոնյա նահատակների մասին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգության մասին՝ ընդգծելով, որ «այժմ հայկական այլ հողերն ու հայկական երիտասարդ ժողովրդավարությունն է գտնվում սպառնալիքի տակ»:  Խոսելով Հայաստանին սպառնացող պանթուրքիզմի մասին՝ Ֆորմենտինին նշել է. «Պետք է կանգնենք հայկական երիտասարդ ժողովրդավարության կողքին»: Ելույթով հանդես է եկել նաև սենատոր Ալբերտո Աիլորան, որը նշել է. «Ապրիլի 24-ը անմարդկային դաժանության ենթարկված անմեղ տղամարդկանց, կանանց ու  երեխաների հիշատակի օրն է»: Մի խումբ սենատորներ և պատգամավորներ հանդես են եկել տեսաուղերձով, այդ թվում Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ստեֆանիա Կրաքսին, ով հայկական ցեղասպանությունը անվանել է  «մայր» ցեղասպանություն՝ նշելով, որ  «այն իրական հանցագործություն է մարդկության դեմ»:

 

1in.am/

Էստոնիան ևս արտաքսում է մեկ ռուս դիվանագետի

Էստոնիան արտաքսում է մեկ ռուս դիվանագետի։

«Ռուսաստանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, խաթարում են եվրոպական անվտանգությունն ու կայունությունը և անընդունելի են»,- իր որոշումը մեկնաբանեց Էստոնիայի արտգործնախարարությունը:

 

news.am

Չինաստանում 3 միլիարդ դոլար արժողությամբ գերտեխնոլոգիական կենտրոն կկառուցեն

Մինչեւ տարեվերջ Չինաստանի հարավային Վենչանգ նավահանգստում կկառուցվի 3 միլիարդ դոլար արժողությամբ գերտեխնոլոգիական կենտրոն՝ տիեզերքից ստացված տվյալների վերլուծության համար:

Կենտրոնը 2022 թվականից սկսած՝ մեծ տվյալների ապահովման ծառայություններ կմատուցի ոլորտների, այդ թվում՝ աերոտիեզերական եւ ծովային հատվածների համար, հայտնում է Hainan Daily-ն:

Հաջորդ տասնամյակում Չինաստանը նախատեսում է ստեղծել կոմերցիոն արբանյակների հսկայական խմբավորումներ, որոնք կարող են տարբեր ծառայություններ առաջարկել:

Արբանյակների արձակման պահանջարկը բավարարելու համար Չինաստանը ստիպված կլինի ստեղծել ավելի մեծ հրթիռներ, որոնք կարող են ավելի շատ արբանյակներ մատակարարել, կամ ավելի շատ արձակման կայաններ կառուցել, կամ երկուսն էլ: Ներկայումս Չինաստանն ունի չորս արձակման վայրեր՝ երեքը ցամաքային եւ մեկը Հայնան նահանգի Վենչան քաղաքում:

Այս ամսվա սկզբին կառավարությունը հայտարարել էր, որ նախատեսում է Հայնանում կառուցել նոր կոմերցիոն տիեզերական բազա՝ արձակման աճող պահանջարկը բավարարելու համար: