Մեկնաբանություն- Կորոնավիրուսի պանդեմիան և պատվաստանյութի բախշման գործընթացում տիրող անարդարությունը
Այն պայմաններում, երբ աշխարհի շատ երկրներում կորոնավիրուսի նոր ալիք է սկսվել, պատվաստանյութի բաշխման գործընթացում խտրականությունը և դեղորայքին ու բժշկական սարքավորումների հասանելիություն չունենալը գերտերությունների կողմից խտրականության ու ահաբեկչության նոր պատկեր է ի ցույց դրել:
Հաստատելով այն փաստը, որ կորոնավիրուսի պատվաստանյութն աղքատ երկրներում հասանելի չէ, ԱՀԿ-ն զգուշացրել է հարուստ պետությունների անտարբերության ու պասիվության ստվերի ներքո, պատվաստանյութի բաշխման անարդարության կապակցությամբ:
Զեկույցն հրապարակվել է այն պայմաններում, երբ կորոնավիրուսի զոհերի թիվն ավելանում է: Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 16 միլիոնի սահմանը և այդ երկիրում բուժաշխատողների և բժշկական սարքավորումների պակաս կա:
Լատինական Ամերիկյան և Աֆրիկայի մեծ թվով երկրներ ոչ միայն հասանելիություն չունեն պատվաստանյութին, այլև զրկված են դեղորայքից ու բժշկական սարքավորումներից:
Այս բոլորն այն դեպքում, երբ հիվանդության բռնկումից ի վեր, միջազգային կազմակերպությունների շատ պաշտոնյաներ շեշտը դրել են համաճարակի դեմ պայքարում երկրների համագործակցության և մասնակցության վրա: Սակայն իրողությունն այն է, որ կորոնավիրուսի պանդեմիայի սկսվելով, աղքատ երկրների հասանելիությունը դեղորայքին ու բժշկական սարքավորումներին, համեմատելի չէր հարուստ պետությունների հետ և նրանք ոչ մի օգնություն չեն ստացել:
Կորոնավիրուսի պատվաստանյութի հայտնաբերումը հույսառաջացրեց և ԱՀԿ-ի պաշտոնատարները պատվաստանյութի բաշխման ծրագիրը «Քովաքս» անվանեցին: Նրանք հույս ունեին, որ այդ ծրագրով պատվաստանյութ կտրամադրվի տարբեր երկրներին, սակայն դա այդպես չեղավ:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմը պաշտոնապես հայտարարել է, որ աղքատ երկրները դեռ հասանելիություն չունեն պատվաստանյութին:
Հրապարակված հաղորդումների համաձայն, աշխարհում մոտավորապես 900 միլիոն դոզա պատվաստանյութ է սրսկվել, սակայն 81 տոկոսը հատկացվել է բարձր կամ միջին եկամտով երկրներին:
Այս խտրականությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ աշխարհի մեծ թվով հարուստ երկրներ, անգամ պահեստավորել են պատվաստանյութը և չեն վաճառում կամ տրամադրում այլ երկրներին: Աղքատության դեմ շարժման զեկույցի համաձայն, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան և Ճապոնիան պահեստավորել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան երեք միլիարդ դոզա, ինչը շատ ավելին է, քան նրանց ամբողջ բնակչության կարիքը:
ԱՄՆ-ի առևտրի պալատի միջազգային հարցերի բաժնի ղեկավար Մայրոն Բրիլիանթը Ջո Բայդենի կառավարությունից պահանջել է երկրի պահեստներում ամբարված միլիոնավոր դոզա Astra Zeneca պատվաստանյութը ուղարկել կորոնավիրուսից տուժած աղքատ երկրներ: Նա նշել է, որ այդ պատվաստանյութերի կարիքն ԱՄՆ-ում չի լինի, քանի որ մինչև հունիս ամիս երկրում արտադրվելու է այնքան պատվաստանյութ, որ բավարար է լինելու բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար:
Այնուամենայնիվ, չնայած առողջապահության ոլորտում միջազգային բոլոր առաջարկություններին և խնդրանքներին, հարուստ երկրները նո խտրականություն են կիրառում:
Այս երկրներից շատերը, նույնիսկ իրենց երկրի ներսում պատվաստումների հարցում ռասայական, կրոնական և այլ հարցերում խտրականություն են կիրառել, իսկ արտաքին հարթության մեջ կանխել են թույլ երկրների հասանելիությունը պատվաստանյութին: Մյուս կողմից, այս իրավիճակում որոշ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների շարունակվելը դեղորայքի ահաբեկչության մեկ այլ դրսևորում է:
Չնայած մարդու իրավունքների և ազատության բոլոր կարգախոսներին, որոնք տարիներ շարունակ վանկարկել են եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաները, այսօր, երբ միլիոնավոր մարդկանց կյանքը վտանգված է, նրանք դեռ խաղում են իրենց քաղաքական և տնտեսական խաղը և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը միջոց է ծառայում նրանց նոր խաղի համար: