Մեկնաբանություն. Զարիֆի Իրաք կատարած այցը. Երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139398-Մեկնաբանություն._Զարիֆի_Իրաք_կատարած_այցը._Երկկողմ_և_տարածաշրջանային_համագործակցության_ընդլայնման_անհրաժեշտությունը
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, շարունակելով իր տարածաշրջանային ուղևորությունը, երկուշաբթի օրը ժամանել է Բաղդադ: Իրաք կատարած երկօրյա այցի շրջանակներում, նա այսօր հանդիպել է Իրաքի Քրդստանի տարածքի պաշտոնյաների հետ:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Ապրիլ 27, 2021 14:37 Asia/Tehran

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, շարունակելով իր տարածաշրջանային ուղևորությունը, երկուշաբթի օրը ժամանել է Բաղդադ: Իրաք կատարած երկօրյա այցի շրջանակներում, նա այսօր հանդիպել է Իրաքի Քրդստանի տարածքի պաշտոնյաների հետ:

Այս ուղևորության կարևորությունը վերլուծելիս կարելի է նշել երեք կարևոր և ռազմավարական պատճառ.

Առաջին պատճառը՝ տնտեսական ու առևտրային բազմում կարողություններն են, որոնք կարելի է ներկայացնել էներգետիկայի, տրանսպորտի, տարանցման, և մասնագիտացված ու գիտելիքների վրա հիմնված տեխնոլոգիաների փոխանակման ոլորտներում: 

Երկրորդ պատճառը՝  միջազգային ու տարածաշրջանային մակարդակներում ընդհանուր շահերն են, որոնք տարածաշրջանի ներկա  պայմաններում   ահաբեկչության դեմ պայքարի և դեէսկալացիայի առումով  ռազմավարական նշանակություն ունեն: 

Երրորդ պատճառը՝ մշակութային ընդհանրությունների առկայությունն է, և կրոնական միասնության ամրապնդման անհրաժեշտությունը:

Այդ կապակցությամբ Իրանի արտգործնախարարը երկուշաբթի երեկոյան Բաղդադում հանդիպում է  ունեցել սուննի ու շիա մի շարք գործիչների հետ:

Քաղաքական հարցերում ևս, Իրանի արտգործնախարարն իր  իրաքցի գործընկերոջ հետ հանդիպումից բացի, նաև  հանդիպել է Իրաքի նախագահի, խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ:

Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսեյնի հետ հանդիպման ժամանակ, Զարիֆը անդրադարձել է մի կարևոր կետի: Նա ասել է.«Մենք բոլորս միասին իրար կողքի կլինենք այս տարածաշրջանում: Մյուսները կհեռանան, բայց մենք մնալու ենք այս տարածաշրջանում:Եվ մենք պետք է մեր հարաբերությունները կառուցենք՝ բարիդրացիության,  միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու, բարեկամության ու եղբայրության հիման  վրա: Սա կա և կլինի Իսլամական Հանրապետության քաղաքականությունն այս տարածաշրջանում»:

Զարիֆի հետ հանդիպման ժամանակ Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ Քազեմին ընդգծելով, որ Իրաքի մոտեցումն Իրանի նկատմամբ չի սահմանափակվում միայն հարևանությամբ, այլև Իրանն  Իրաքի ռազմավարական գործընկերն է, անդրադարձել է ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում Իրանի կողմից Իրաքին ցուցաբերվող աջակցությանը:«Իրանի այս դիրքորոշումը պատմության մեջ երբեք չի մոռացվի»,հավելել է Ալ-Քազեմին:

Եվ այս բոլոր բաղադրիչները Թեհրանի ու Բաղդադի հարաբերությունները մղել են դեպի ռազմավարական համագործակցություն: 

Արևմտյան Ասիայի հարցերի փորձագետ Մոսիբաթ Նաիմին համոզված է,որ հաշվի առնելով աշխարհագրական, սոցիալական, կրոնական ընդհանրություններն ու երկու ժողովուրդների սերտ հարաբերությունները,Իրան-Իրաք հարաբերությունները  դիվանագիտական ​​և ռազմավարական հարաբերություններից վեր են, և այդ պատճառով ունեն շատ մեծ  նշանակություն:

Այն ինչ պարզ է, Իրանն ու Իրաքը ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանում, և բնական է, որ երկու կողմերն էլ զգայուն են տարածաշրջանում սպառնալիքների նկատմամբ:

Ամերիկացիները բազմիցս հստակ հայտարարել են, որ Սիրիայում և Իրաքում միջամտելու իրենց նպատակը էներգետիկ ռեսուրսներին տիրանալն է: Իր ստեղծած  ահաբեկչական խմբավորման՝  Ալ-Ղաիդայի դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ն  տարածաշրջանը կանգնեցրել է անապահովության ու ահաբեկչության առջև և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի փոխարեն աջակցում է այդ խմբավորմանը: 

Հետևաբար, ներկայիս իրավիճակում կարևորը տարածաշրջանում առկա ընդհանուր սպառնալիքներին դիմակայելն է, այդ առումով Իրանը և Իրաքը վճռական են և պատրաստակամ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման  գործընթացներին և  դեէսկալացիային: