Մեկնաբանություն. Վիեննայի բանակցություններ. Առաջընթաց՝ մարտահրավերներին զուգահեռ
Ի պատասխան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և համաձայնագրի եվրոպական անդամների կողմից իրենց պարտավորությունների չկատարման, Իրանը գործադրեց «Պատժամիջոցները չեղարկելու և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու մասին ռազմավարական գործողություն» օրենքը, որի շրջանակներում ձեռրանկվեցին փոխհատուցման գործողություններ:
Միևնույն ժամանակ, Իրանը ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն, որպես օրինական փաստաթուղթ: Այդ նպատակով, վերջերս Վիեննայում մեկնարկել են Իրանի և 4+1 խմբի անդամների ներկայացուցիչների համատեղ նիստերը՝ ՀԳՀԾ-ն պահպանելու նպատակով:
Վիեննայի բանակցությունների օրակարգը պարզ է՝ ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները, որից հետո, Իրանը համապատասխան ստուգումներ անցկացնի և վերադառնա իր ստանձնած պարտավորություններին:
Երեքշաբթի օրը, Վիեննայում կայացած համատեղ հանձնաժողովի նիստի ավարտին, Press TV- ին տված հարցազրույցում, Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բոլոր պատժամիջոցները, որ սահմանվել են Օբամայի և Թրամփի օրոք, պետք է չեղարկվեն:
Իրանի փոխարտգործնախարարը նույնպես հայտարարել է պատժամիջոցների չեղարկման և միջուկային աշխատանքային խմբերի քննարկումներում գրանցված առաջընթացի մասին:
Միևնույն ժամանակ, Արաղչին ընդգծել է Համատեղ հանձնաժողովի երրորդ աշխատանքային խմբի կարևորությունը, որի աշխատանքը կմեկնարկի այսօր՝ Վիեննայում: Այս խումբը քննարկելու է պատժամիջոցների չեղարկման ստուգման եղանակը և դրա տևողությունը, ինչպես նաև սահմանելու է ժամանակացույցը, որի համաձայն, բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց պարտավորությունները:
Իրանի փոխարտգործնախարարի խոսքերից պարզ է դառնում, որ բանակցությունների ընթացքը դրական է: Սակայն դրանք չպետք է լինեն շատ երկար և քայքայիչ: Փորձը ցույց է տվել, որ «բանակցություններ՝ բանակցությունների համար» սկզբունքը չի օգնում լուծել խնդիրը:
Անցյալ շաբաթ, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է. «Իրանի բանակցային խմբի քննարկումների հիքմում իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից սահմանված սկզբունքներն են, որոնք ներկայացնում են այս կապակցությամբ իսլամական համակարգի քաղաքականությունը»:
ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է և համապատասխանում է այս փաստաթղթով սահմանված իրավունքներին: Ուստի, ՀԳՀԾ-ի վերածննդի համար չկա այլ ճանապարհ, բացի բոլոր պատժամիջոցների չեղարկումից: Իրանի դեմ սահմանված շուրջ 1600 պատժամիջոցների չեղարկումը մեծ քայլ է, որը պետք է անի Միացյալ Նահանգները:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Էնրիկե Մորան, Վիեննայի բանակցությունների կապակցությամբ նշել է, որ այս պահին ավելի մեծ աշխատանք պետք է տարվի: Նա նշել է. «Բանակցությունների հաջողության բանալին տեսնում է նրանում, որ բոլոր կողմերը ցանկանում են, որպեսզի ԱՄՆ-ն վերադառնա ՀԳՀԾ և հավատարիմ մնա միջուկային գործարքին»:
Հաշվի առնելով այս բոլոր գործոնները, դժվար է ճշգրիտ գնահատել բանակցությունների արդյունքը: Վիեննայում ի բանակցությունների ուղին միայն այն դեպքում կհասնի նպատակակետին, եթե դիամցի կողմը դրևսորի ուժեղ կամք: Վիեննայի բանակցությունների հաջողությունը պետք է դառնա դիամցի կողմի՝ ՀԳՀԾ-ի վերաբերյալ խոստումների նկատմամբ կորցրած վստահությունը վերականգնելը: