Մեկնաբանություն- Թուրքիան նպատակ ունի Իրաքի հյուսիսում նոր ռազմաբազաներ կառուցել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139770-Մեկնաբանություն_Թուրքիան_նպատակ_ունի_Իրաքի_հյուսիսում_նոր_ռազմաբազաներ_կառուցել
Շարունակելով Տարածաշրջանում իր արկածախնդիր քաղաքականությունը, Թուրքիան կրկին խոսել է իրաքի հյուսիսում նոր ռազմաբազաներ կառուցելու մասին:
(last modified 2026-02-21T11:29:08+00:00 )
Մայիս 02, 2021 09:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թուրքիան նպատակ ունի Իրաքի հյուսիսում նոր ռազմաբազաներ կառուցել

Շարունակելով Տարածաշրջանում իր արկածախնդիր քաղաքականությունը, Թուրքիան կրկին խոսել է իրաքի հյուսիսում նոր ռազմաբազաներ կառուցելու մասին:

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է Իրաքի հյուսիսում նոր ռազմաբազա կառուցելու Թուրքիայի մտադրության մասին: Նա նշել է, որ Անկարան մտադիր է Սիրիայում կառուցած բազայի նման մի ռազմաբազա կառուցել Իրաքում, որպեսզի իրավիճակը վերահսկելի լինի իր սահմանների մոտակայքում:

Վերջին տարիների ընթացքում, ՔԲԿ-ի աշխարհազորայինների դեմ պայքարի պատրվակով, Թուրքիայի բանակը հարձակումներ է իրականացնել Իրաքի հյուսիսային շրջանների դեմ: Եվ այդ հարձակումները շարունակվում են այն դեպքում, երբ Իրաքի պաշտոնատարներն ու ժողովուրդը բազմիցս դատապարտել են այդ հարձակումները, դրանք համարելով այդ երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում:

Բաղդադի կառավարությունը բողոքել է վերջերս  իրականացված Իրաքի բանակի ռազմական գործողության դեմ և մեկ շաբաթվա ընթացքում Բաղդադում Թուրքիայի դեսպանը երկու անգամ արտգործնախարարություն է կանչվել: Իրաքի կառավարությունը բողոքի երկու առանձին գրություններ է ներկայացրել Բաղդադում Թուրքիայի դեսպանին: Իրաքի խորհրդարանը նույնպես դատապարտել է այդ հարձակումները և Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանական հանձնաժողովը Բաղդադի կառավարությունից պահանջել է այդ առնչությամբ պաշտոնական հայց ներկայացնել ՄԱԿ-ին:

Չնայած պաշտոնական դիմումներին ու բողոքներին, Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմին մինչ օրս հստակ դիրքորոշում չի որդեգրել այդ գործողությունների նկատմամբ: Եվ դա ոմանց մոտ այն կարծիքն է առաջացրել, որ Թուրքիան այդ գործողությունները կատարում է Բաղդադի որոշ պաշտոնյարների հետ գաղտնի համադրությամբ: Հակադարձելով Իրաքի հյուսիսային շրջանների դեմ Թուրքիայի վերջերս իրականացրած հարձակումներին, Ալ-Հաքամե շարժման առաջնորդ Օմար Հեքիմը Թվիթերում գրել է.«Այս պայմաններում, չնայած ժողովրդական պահանջներին և իրաքյան կուսակցությունների առաջնորդների և խորհրդարանի անդամների հետապնդմանը, թվում է, որ պետական ​​պաշտոնյաները, հատկապես Իրաքի վարչապետը, անտեսել են այդ պահանջները կամ գաղտնի համաձայնության եկել Անկարայի կառավարության հետ: Այդ պատճառով, Թուրքիայի պաշտոնատարները ձգտում են մի քանի ռազմաբազաներ կառուցելով ամրապնդել իրենց ռազմական ներկայությունն Իրաքում: Ավելի վաղ, Իրաքի Քուրդիստանի հայրենակցական միության անդամը հայտարարել էր Արբիլ ու Դեհուկ նահանգներում 50 թուրքական ռազմական զորանոցների ու ռազմաբազաների գոյության մասին: Թուրքական ուժերը մի քանի ճամբարներ ունեն Քուրդստանում, հատկապես Դեհուկում, և ժամանակ առ ժամանակ նրանք իրականացնում են գործողություններ, որոնց հետևանքով մինչ այժմ սպանվել ու վիրավորել են մեծ թվով իրաքցի խաղաղ բնակիչներ: