Մեկնաբանություն- Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարները ժամանակավոր համաձայնության են եկել
Այն պայմաններում, երբ Ղրղզստան-Տաջիկստան սահմանային բախումների հետևանքով աննախադեպ զոհեր են գրանցվել, տարածաշրջանային լրատվամիջոցները հայտնում են Բիշքեկի և Դուշանբեի ղեկավարների միջև խաղաղություն հաստատելու համաձայնության մասին:
Այս կապակցությամբ, տարածաշրջանային լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահները ժամանակավորապես պայմանավորվել են երկու երկրների միջև սահմանային ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով: Տաջիկստանի նախագահ Էմեմալի Ռահմանը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ջաբարովն ապրիլի 31-ին պայմանավորվել են Դուշանբեում հանդիպել մայիսի երկրորդ կեսին:
Ղրղզական-Տաջիկական սահմանին բախումները սկսվում են տարբեր պատրվակներով: Այս անգամ Կենտրոնական Ասիայում երկու հարևան երկրների հակամարտության համար պատվակ հանդիսացավ Տաջիկստանի կողմից սահմանային գծերում հսկիչ տեսախցիկների տեղադրումը: Սահմանային գոտիների բնակիչների և Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանային ուժերի բախումների այս փուլը տասնյակ զոհեր և վիրավորներ է թողել: Այս կապակցությամբ Բիշքեկի լրատվամիջոցները հայտնում են, որ առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 134-ը վիրավորվել են: Լրատվական աղբյուրները երկուշաբթի օրը հայտնում են նաև, որ զոհերի թիվը 10-ն է, իսկ երկու կողմերի վիրավորների թիվը՝ ավելի քան 90:
1991 թվականից՝ Տաջիկստանի և Ղրղզստանի անկախացումից ի վեր, մի շարք պատճառներ, ներառյալ սահմանային գծերի անպարզ լինելը, հանգեցրել են բախումների երկու հարևան երկրների սահմանամերձ շրջանների բնակիչների միջև: Փաստորեն, Ղրղըզստանի և Տաջիկստանի վիճելի տարածքների գյուղական բնակավայրերի բնակիչները բազմիցս բախվել են իրենց անասունների համար ջուր և արոտավայր գտնելու համար, և ամեն անգամ մի շարք մարդիկ կորցնում են իրենց կյանքը: Երբեմն, ռազմական միջամտությամբ, ինչպիսին է վերջերս տեղի ունեցած հակամարտությունը, երկու կողմերի զոհերի թիվն աճել է:
Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանային բախումներն սկսվելով, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը, Եվրամիությունը և ՄԱԿ-ը մտահոգություն են հայտնել և կոչ արել դադարեցնել երկկողմ հակամարտությունը: Օրինակ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Սաիդ Խաթիբզադեն, հակադարձելով Միջին Ասիայի երկու հարևան երկրների սահմանային բախումներին, խիստ մտահոգություն հայտնեց Ղրղզստանում և Տաջիկստանում վերջին բախումների վերաբերյալ: Խաթիբզադեն ասել է.«Թեհրանը բարձր է գնահատում երկու երկրների ղեկավարների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցները, որոնք հանգեցրել են հակամարտության դադարեցմանը»: Նա կարևորել է Բիշքեկ-Դուշանբե բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը մինչև սահմանային վեճերի խաղաղ կարգավորում»:
Ամփոփելով Բիշքեկի և Դուշանբեի ղեկավարների միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը, հարկ է նշել, որ չնայած ներկայիս սահմանային վեճերը ժամանակավորապես դադարեցվել են, սակայն կասկած չկա, որ երկու հարևան երկրների միջև առանցքային սահմանային խնդիրները անլույծ եմ: Մասնավորապես, երկու երկրների սահմանների մի կարևոր մասը շարունակում է մնալ չճշտված և ջրային ռեսուրսների մատչելիության, գյուղացիների արոտավայրերի օգտագործման և քաղաքացիների երթևեկության, հատկապես Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև չլուծված աշխարհագրական և աշխարհաքաղաքական խնդիրները շարունակվում են: Փորձագետները սահմանային հակամարտությունների և տարաձայնությունների շարունակվելը հավանական գործոն են համարում Տաջիկստանի Ղրղզստանի միջև բախումների վերսկսման համար: