Մամուլի տեսություն 03-05-2021
Իրանի թերթերի մեծ մասն այսօր անդրադարձել է Արևմտյան Ասիայում պասիվ դիվանագիտությունը կանխելու գործում ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման դերի մասին հեղափոխության գերագույն առաջնորդի հայտարարություններին:
Քեյհան օրաթերթ
Խոշոր հրդեհ՝ Իսրայելի Բեն-Գուրիոնի անվան ամենամեծ օդանավակայանի մոտակայքում
Այս օրերին գրավված տարածքներում կրակոցները, պայթյունները և հրթիռակոծությունները սիոնիստների համար դարձել են կրկնվող արսափելի լուրեր: Ռեժիմ, որը փորձել է իրեն ներկայացնել որպես անառիկ հենակետ, որ, ըստ Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի, տեղյակ չէ, որ սարդի ոստքից էլ թույլ է: Վերջին երկու շաբաթվա ընթացքում, գրավյալ տարածքներում տեղի են ունեցել միջադեպեր, որոնք ռեժիմի պաշտոնյաները մեկնաբանում են որպես «նորմալ» կամ «պատահական»: Սակայն վրեժխնդրության սպասման օրերին նման դեպքերը կասկածելի են և վկայում են, որ բռնագրավված տարածքներում անվտանգության լուրջ խնդիր կա:
Սիոնիստական լրատվամիջոցները մայիսի 1-ին հաղորդեցին, որ գրավյալ Պաղեստինի կենտրոնում մեծ պայթյուն է տեղի ունեցել, սակայն վնասի կամ զոհերի մանրամասները չեն հրապարակվել:
Շահրվանդ օրաթերթ
Իրանի նավթի արդյունահանումը 137 տոկոսով աճել է
OPEC- ի 2012 թ.-ի առաջին եռամսյակի զեկույցը ցույց է տալիս, որ Իրանի նավթի արդյունահանումը հասել է վերջին երկու տարիների մակարդակին: Ոչ պաշտոնական զեկույցները ցույց են տալիս, որ Իրանի նավթի արդյունահանման ծավալները աճում են, իսկ ՕՊԵԿ-ի պաշտոնական զեկույցը վկայում է, որ իրանական 1400 թ. երկրի տնտեսությունը բարելավվում է:
1400 թվականի բյուջեում նավթի վաճառքը գնահատվում է օրական 2.3 միլիոն բարել: Ցուցանիշ, որը լավատեսական է հաշվի առնելով նավթի վաճառքի անկման և քաղաքական անկայուն պայմանները: Այնուամենայնիվ, OPEC- ի առաջին եռամսյակի զեկույցը ցույց է տալիս, որ կառավարության բյուջեն հեռու չէր կանխատեսվածից, և OPEC- ի զեկույցը հաստատեց դա:
Իրան օրաթերթ
Արաղչի. Համաձայնագիրը հիմնված կլինի համակարգի հստակ դիրքորոշումների վրա
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի ավարտին, իրանցի դիվանագետները և 4 + 1 երկրների ներկայացուցիչները շաբաթ երեկոյան Վիեննայից մեկնել են իրենց երկրներ: Չնայած դանդաղ ընթացքին, կողմերը գոհ են բանակցություններից:
Նախատեսված է ուրբաթ օրը վերսկսել բանակցությունները ՝ Իրանի հետ համաձայնության գալու համար, նախքան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ եռամսյա համաձայնագրի ավարտը և Իրանի որոշ այլ պարտավորությունների կատարումը:
Էբթեքար
ԻԻՀ առաջնորդը հայտարարել է. «ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանումն ամենամեծ ու ամենաազդեցիկ գործոնն է՝ Ասիայի Արևմուտքում պասիվ դիվանագիտությունը կանխելու հարցում»:
orakarg.com
Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ նախկին ղեկավարի «աջ ձեռքը»
Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալին, որը նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի աջ ձեռքն էր: Այս մասին հայտնում է Yeni Safak թերթը:
Գործողությունն իրականացվել է Թուրքիայի ոստիկանության եւ ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների կողմից Ստամբուլի Աթաշեհիր շրջանում: Զինյալը բերման է ենթարկվել տնից դուրս գալուց հետո, մինչ այդ նա երկար ժամանակ գտնվում էր հսկողության տակ: Իրավապահները խուզարկել են այն բնակարանը, որտեղ ապրում էր ձերբակալվածը: Առգրավվել են բջջային հեռախոսներ, թվային նյութեր և լուսանկարներ:
Ահաբեկիչը Թուրքիա է մտել երեք տարի առաջ կեղծ փաստաթղթերով: Նա պատասխանատվություն էր կրում խմբավորման ռազմական ենթակառուցվածքների համար, մասնակցում էր սիրիական բազմաթիվ ահաբեկչությունների և պատրաստում էր գրոհայիններին:
araratnews.am
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրեց վարչապետի թեկնածուին
ԱԺ հատուկ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Նա միակ թեկնածուն է:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարչապետի թեկնածուին ներկայացնելիս հիշեցրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վարչապետի, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների և ՀՀ նախագահի միջև՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի համար Սահմանադրությամբ սահմանվում է միայն մեկ տարբերակ՝ խորհրդարանի արձակում, ինչը կարող է տեղի ունենալ վարչապետի թեկնածուին երկու անգամ չընտրելու պարագայում:
«Հենց այդ նպատակով «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- նշեց Մակունցը:
Սիրիայի նախագահական ընտրություններին կմասնակցի երեք թեկնածու
Սիրիայում նախագահի թեկնածու Է դարձել երեք հավակնորդ, որոնք հավաքել են պատգամավորների անհրաժեշտ քանակությամբ ձայներ. նրանց թվում Է պետության ներկայիս ղեկավար Բաշար Ասադը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՍԱՀ-ի բարձրագույն սահմանադրական դատարանի ղեկավար Մոհամադ Լյահամը:
«Սահմանադրական դատարանն առաջին հայտարարության մեջ ընդգրկել Է երեք թեկնածուների՝ Աբդալլահ Սալյում Աբդալլահի, Բաշար Հաֆեզ Ասադի եւ Մահմուդ Ահմադ Մերիայի անունները»,-Լյահամն ասել Է մամուլի ասուլիսի ժամանակ:
Երեք օրվա ընթացքում Սիրիայի սահմանադրական դատարանը բողոքարկման կընդունի բոլոր հարցումներն այն թեկնածուների կողմից, ովքեր համաձայն չեն որոշման հետ: Սիրիայի սահմանադրության համաձայն, խորհրդարանը թեկնածուների հայտերն ընդունել Է նախընտրական արշավ սկսելու մասին հայտարարությունից հետո (ապրիլի 19-ից) տասն օրվա ընթացքում: Սակայն ընտրություններին կկարողանան մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնց օգտին քվեարկել Է առնվազն 35 պատգամավոր:
Հաշվի առնելով այն, որ Սիրիայի ժողովրդական խորհուրդը բաղկացած Է 250 պատգամավորից, նախագահական մրցարշավում տեսականորեն կարող Է մասնակցել ոչ ավելի, քան յոթ մարդ:
Ընդ որում՝ «Բաաս» Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունից թեկնածուն, որի գլխավոր քարտուղարն Ասադն Է, ամենաշատ շանսերն ունի, քանի որ այդ կուսակցությունը 167 տեղ ունի խորհրդարանում:
Ժողովրդական ժողովում մնացած ձայներն ունեն անկախ պատգամավորները (նրանք 70-ն են) եւ այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք մտնում են «Ազգային առաջադեմ ճակատ» կոալիցիայի մեջ (նրանք 13-ն են): Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 26-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
aysor.am
ԵՄ-ում առաջարկում են թույլ տալ պատվաստված զբոսաշրջիկների մուտքը
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է մեղմել ԵՄ մուտքի առկա սահմանափակումները ոչ էական բնույթի ճանապարհորդության, հատկապես զբոսաշրջության համար՝ հաշվի առնելով պատվաստումների արշավների առաջընթացը և համաճարակաբանական իրավիճակի զարգացումն ամբողջ աշխարհում:
«Հանձնաժողովն առաջարկում է թույլ տալ ԵՄ մուտք գործել բոլոր այն մարդկանց, որոնք ստացել են ԵՄ-ում թույլատրված պատվաստանյութի վերջին առաջարկված չափաբաժինը», - ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:Լիազորումը կարող է տարածվել նաև պատվաստանյութերի վրա, որոնք ավարտել են ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների սերտիֆիկացման գործընթացը:
Անդամ պետությունները կարող են թույլատրել ԵՄ մուտք գործել այն մարդկանց, որոնք ժամանումից առնվազն 14 օր առաջ ստացել են ԵՄ-ում հաստատված պատվաստանյութի առաջարկվող չափաբաժինը:
Պատվաստում չստացած երեխաները պետք է հնարավորություն ունենան ճանապարհորդել իրենց պատվաստված ծնողների հետ, եթե նրանք ժամանումից առնվազն 72 ժամ առաջ COVID-19-ի թեստի բացասական պատասխան են ստացել: