Մեկնաբանություն- ԱՄՆ-ը ձգտում է դաշնակիցներ գտնել Չինաստանի դեմ
(last modified Tue, 04 May 2021 08:38:56 GMT )
Մայիս 04, 2021 13:08 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ը ձգտում է դաշնակիցներ գտնել Չինաստանի դեմ

Լոնդոնում կայացել է G7- ի գագաթնաժողովը` խմբի բարձրաստիճան դիվանագետների և ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզեֆ Բորելի մասնակցությամբ: Նիստի առանցքը կազմում են մարդու իրավունքները, կորոնավիրուսի պանդեմիայից հետո աշխարհում տնտեսական իրավիճակը և նոր գլոբալ սպառնալիքների հաղթահարումը: Կլիմայի փոփոխությունը և Չինաստանի հետ հարաբերությունները գագաթնաժողովի մյուս հիմնական թեմաներից են:

ԵՄ-ի և Ռուսաստանի միջև քաղաքական լարվածության աճը այն հարցն է, որին նույնպես խմբի անդամները կանդրադառնան: Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռոբը նշել է, որ Բրիտանիան Յոթի խմբին կոչ է անում համաձայնության գալ Ռուսաստանի կողմից թյուր տեղեկությունների հեռարձակմանն արագ արձագանքման մեխանիզմի շուրջ: Արևմտյան երկրները պնդում են, որ Ռուսաստանը և Չինաստանը, կեղծ տեղեկություններ տարածելով, փորձում են անվստահություն ստեղծել Արևմուտքում,, ինչը Մոսկվան հերքում է:

Չինաստանը ևս Լոնդոնում Յոթի խմբի բանակցությունների թեմաներից է: Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարվածությունը շարունակում է սրվել՝ ԱՄՆ – ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ֆոնին  և Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո: Փաստորեն, ԱՄՆ-ի պաշտոնատարները փորձում են Յոթի խմբին համոզել դիմակայել Չինաստանին: Այս բոլորն այն դեպքում, երբ վերջին ամիսներին Չինաստանի հետ գլոբալ համագործակցությունն աճել է: Այնպես որ ԱՄՆ-ի և Բրիտանիայի պաշտոնյաները վերջին ամիսներին զգուշացնում էին Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ընդլայնման կապակցությամբ: Լոնդոնի գագաթնաժողովում ԱՄՆ-ը և Բրիտանիան կփորձեն խրախուսել իրենց դաշնակիցներին` դիմակայել Չինաստանին:

Չինաստանի աճող հզորությունն ԱՄՆ-ի պաշտոնյաներին ավելի ու ավելի է մտահոգում թե տնտեսական, թե անվտանգության հարթություններում: Տնտեսական տեսանկյունից, նրանք մտահոգված են Չինաստանի վերելքի և ԱՄՆ-ին՝ որպես աշխարհի առաջատար տնտեսական տերություն փոխարինելու կապակցությամբ: Անվտանգության տեսանկյունից՝ Վաշինգտոնը ավելի ու ավելի է անհանգստանում համաշխարհային ոստիկանության իր դերով: Փաստորեն, ԱՄՆ-ը տասնամյակներ իրեն համարել է գերտերություն և համաշխարհային ոստիկանական ուժ, իսկ այժմ իրեն ծայրաստիճան վտանգված է զգում

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, վետերան դիվանագետ՝ Հենրի Քիսինջերն ասում է.«Իր պատմության մեջ ԱՄՆ-ն առաջին անգամ բախվում է մի երկրի հետ, որը տնտեսական ոլորտում իր հետ համեմատելի ներուժ և միջազգային հարցերում պատմական գերազանց հմտություններ ունի»:

Չնայած ԱՄՆ-ը փորձում է համոզել Եվրոպային համագործակցել Չինաստանի դեմ, բայց եվրոպացի պաշտոնյաների դիրքորոշումը ցույց է տալիս, որ Եվրոպան շեշտը դնում է համագործակցության հարցում ինքնավարության քաղաքականության վրա, քանի որ Չինաստանի հետ առևտրային մեծ համաձայնագրեր ունի: