Մեկնաբանություն. Լիբաիայում պահանջում են այդ երկրից դուրս բերել օտարեկրյա զորուժը
(last modified Wed, 05 May 2021 08:42:09 GMT )
Մայիս 05, 2021 13:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Լիբաիայում պահանջում են այդ երկրից դուրս բերել օտարեկրյա զորուժը

Լիբիայում խաղաղ գործընթացի մեկնարկից և երկրում ընտրությունների անվտանգ միջավայր ստեղծելու ջանքերից ամիսներ անց, օտարերկրյա ուժերի առկայությունը դեռևս այդ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է: Ուստի Լիբիայի արտգործնախարարը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկելէ երկրից օտարերկրյա և վարձկան ուժերի դուրսբերման ուղղությամբ:

 ՄԱԿ-ի միջնորդությամբ և որոշ երկրների համագործակցությամբ վերջինա մսիներին Լիբիայում մեկինարկած գործընթացի արդյուքնում, այդ երկրի  ազգային միասնության ժամանակավոր կառավարությունը սկսեց իր աշխատանքը: Կառավարությունը պարտավոր է անվտանգության հաստատմամբ և  տարբեր քաղաքական ուժերի միավորմամբկազմակերպել ընտրություններ:  Լիբիայի ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 24-ին: Մինչ այդ, ժամանակավոր կառավարությունը նախատեսում է կարգավորել իրավիճակը: Բայց այս ճանապարհին առկա ամենակարևոր խնդիրներից մեկը Լիբիայում օտարերկրյա ուժերի ներկայությունն է:

Լիբիայում ուժեղ կենտրոնական կառավարության բացակայությունը, քաղաքական և տնտեսական ցնցումները, քաղաքացիական պատերազմի բռնկումը և երկրի գրավչությունը հարստության և հսկայական էներգետիկ ռեսուրսների, հատկապես նավթի տեսանկյունից, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի ռազմավարական դիրքն արտաքին միջամտության  աճի և քաղաքական գործընթացներին տարբեր երկրների  թաքնված և բացահայտ ամսնակցության աճի: Իրականում Լիբիան վերածվել է տարբեր երկրների միջև երկարատև ու քայքայիչ պատերազմի մարտադաշտի:   Վերջին վիճակագրության համաձայն, Լիբիայի տարածքում վարձկանների և օտարերկրյա ուժերի թիվը հասնում է ավելի քան 20 հազարի: Նրանցից շատերը Սիրիայից Լիբիա մուտք գործած վարձկաններն են, որոնց աջակցում է Թուրքիան: ԱՄԷ-ի զինված ուժերը նույնպես ներկա են այդ երկրում:

Տարբեր պատրվակներով Լիբիայում տեղակայված արտասահմանյան ուժերի մեծ ամսը պատկանումէ Թուրքիային: Թուրք պաշտոնյաները հայտարարում են, որ այդ ներկայության հիմքում, լիբիական ուժերի վերապատարստման մասին համաձայնագիրն է, որը ստորագրվել է Լիբիայի նախկին կառավարության հետ: Այդ ուժերի առկայությունը Լիբիայում ոչ միայն սպառնում է այդ երկրի տարածքային ամբողջականության ու խաղաղ գործընթացին, այլև լուրջ վտանգ է ներկայացնում հարևան  երկրների համար: Ինչպես նախազգուշացրել է Լիբիայի ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդել Համիդ ալ-Դաբիբան, օտարերկրյա վարձկաններն  Լիբիայի մեջքի հետևում պահված դաշույն են, որոնցից երկիրը պետք է ազատել:

Չնայած լիբիացիները հույս ունեն, որ  օտարերկրյա ուժերը հնարավորինս շուտ կհեռանան երկրից, իսկ  պաշտոնյաներն արդեն  նշանակել են ընտրությունների օրն ու աշխատում են   դրանք անվտանգ և խաղաղ պայմաններում անցկացնելու ուղղությամբ, օտարերկրյա ուժերի ներկայությունը մնում է լուրջ խոչընդոտ՝ այդ ճանապարհին: Եվ մտավախություն կա, որ արտաքին միջամտությունների շարունակումը կխոչընդոտի այս երկրում ազգային միասնության ժամանակավոր կառավարության աշխատանքին և սահմանված նպատակների իրականացմանը: