Մամուլի տեսություն 09-05-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i140334-Մամուլի_տեսություն_09_05_2021
Փորձագետները հայտնում են Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքական փակուղու և Իսրայելում քաղաքացիական պատերազմի հավանականության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2021 09:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-05-2021

Փորձագետները հայտնում են Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքական փակուղու և Իսրայելում քաղաքացիական պատերազմի հավանականության մասին:

Քեյհան օրաթերթ

Սիոնիստ հեղինակ. Պատրաստ եղեք քաղաքացիական պատերազմի / Նեթանյահուի կողմնակիցները չեն ընդունի պարտությունը

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որը նախագահի կողմից նշանակվել է կապինետը կազմելու համար, չկարողացավ ժամանակին  իրականացնել իր առաքելությունը:  Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարը կարող էր Նեթանյահուին ևս երկու շաբաթ ժամանակ տրամադրել, բայց նա գերադասեց նախարար նշանակել, սակայան Յեշ Աթիդ կուսակցության ղեկավար Յաիր Լապիդին հանձնարարել կառավարության կաբինետ կազմել: Դեռ անհայտ է, թե նեթանյահուի քաղաքական կյանքն ավարտված է: Եվ շատ հավանական է, որ Լապիդին չի հաջողվի կաբինետ կազմել: Շատ սիոնիստներ անհանգստացած են, որ Նեթանյահուի կողմնակիցները հեշտությամբ չեն ընդունի պարտությունը և կապստամբեն: Սիոնիստ հեղինակը սիոնիստներին գրել է պատրաստ լինել քաղաքացիական պատերազմի:

 

Համշահրի օրաթերթ

Կինը, որը Թրամփին փորձանքի է մատնել

Դոնալդ Թրամփին դիմակայելը լուրջ խնդիրների է առջև է կանգնեցրել Լիզ Չեյնիին, ով Հանրապետական ​​ներկայացուցիչների պալատի միակ կին անդամն է: 55-ամյա Չեյնին, ով միացել է նախկին նախագահի կողմնակիցների կողմից 4 ամիս առաջ Կոնգրեսի շենքի վրա հարձակման քննադատներին,  անհիմն համարելով ընտրակեղծիքների մասին Թրամփի պնդումները կրկին վտանգում է իր քաղաքական դիրքը: Նրա վերջին դիրքորոշումը հարուցել է ոչ միայն Թրամփի կտրուկ արձագանքը, այլև Ներկայացուցիչների պալատի բոլոր կուսակիցների զայրույթը: Չորեքշաբթի օրը  քվեարկություն կանցկացվի նրա պաշտոնանկության հարցով: Փորձագետները կարծում են, որ Կոնգրեսում Թրամփի առաջատար քննադատներից մեկին հեռացնելը պարզապես ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում կեղծիքների մեղադրանքները մերժելու համար հանրապետական ​​կուսակցությունում Թրամփի շարունակական ազդեցության և նախկին նախագահին կուսակիցների հավատարմության նշան է:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ. ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ մոտեցումն անկանխատեսելի է

Քննադատելով ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը կտրուկ փոխվել է:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ  ԱՄՆ արտաքին քաղաքականությունն անկանխատեսելի է:

Զախարովան ասել է. «Դա ապացուցելու համար պետք է ասեմ, որ ԱՄՆ-ը  որոշ դեպքերում կտրուկ փոխել է իր մոտեցումը: Կլիմայի փոփոխության, ՀԳՀԾ-ի համաձայնագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ նույնիսկ ՄԱԿ-ի, Մարդու իրավունքների կազմակերպությունների, Մերձավոր Արևելքի նման հարցեր ընդամենը մի քանիսն են»:

 

Էթեմադ օրաթերթ

Չինական տիեզերական հրթիռի բեկորները ընկել են Հնդկական օվկիանոս

Չինական տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ Չինաստանի Long March 5B հրթիռի մնացորդները ընկել են Հնդկական օվկիանոսում: Չինական Long March 5B հրթիռի բեկորները Պեկինի ժամանակով առավոտյան 10: 24-ին մտել են երկրի մթնոլորտ ու ընկել են ին Հնդկական օվկիանոս: 

Կազմակերպության հայտարարության համաձայն՝ հրթիռի մնացորդներից շատերն այրվել են Երկրի մթնոլորտ մտնելիս:

 

orakarg.com

Բժիշկը գնահատել է սմարթֆոնը կողքին քնելու վտանգը

Պետք չէ օգտագործել գաջեթներ ու քնից մեկ-երկու ժամ առաջ ստուգել ձեր էլ. փոստը որպեսզի չգրգռեք նյարդային համակարգը և օրգանիզմը քնին պատրաստեք, Прайм գործակալությանն ասել է բժիշկ սոմնոլոգ Մաքսիմ Նովիկովը:

«Նորություններ դիտելը և ցանկացած սթրեսային իրավիճակ պետք է հետաձգվի մինչև հաջորդ օրը: Պետք չէ ձեզ հետ անկողին տանել գաջեթներ: Բոլոր կողմնակի գործերը՝ հեռուստացույց դիտելը, նույնիսկ թերթ կարդալը, ամեն ինչ պետք է անկողնուց դուրս լինի: Այն պետք է օգտագործել միայն քնի համար», – ասել է նա:

Նա խորհուրդ է տալիս, նույնիսկ եթե դուք արթնացել եք գիշերը, մի վերցրեք ձեր հեռախոսը կամ նայեք ձեր ժամացույցին՝ ստուգելու, թե որքան եք քնել, և որքան է մնացել: Նրա խոսքով ՝ սա նույնպես գրգռում է նյարդային համակարգը, իսկ էկրանին պայծառ լույսը քայքայում է մելատոնինը:

Փորձագետը նաև խորհուրդ է տալիս հրաժարվել խելացի գաջեթներից, որոնք ենթադրաբար որոշում են քնի փուլերը, քանի որ դրանց հուսալիությունը դեռ ապացուցված չէ, իսկ գործնականում «սարքերը ցույց են տալիս հակասական արդյունքներ, որոնք չեն համընկնում իրական պատկերի հետ»: Ի վերջո, քունը վերլուծելու համար հարկավոր է օգտագործել շատ տարբեր սենսորների ցուցիչներ: Ձեռքի ժամացույց ունենալով ՝ դուք չեք կարող լուրջ խորը ուսումնասիրություններ կատարել: Ըստ բժշկի ՝ «ոսկե չափանիշն այս պարագայում պոլիսոմնոգրաֆիան է»:

«Դուք պետք է փոխեք ձեր սովորությունները. Երեկոյան 6-ից հետո դադարեք սուրճ խմել, մի կատարեք ուժային վարժություններ քնելուց առաջ, հեռացրեք էլեկտրոնային սարքերը` քնից կես ժամ առաջ, և երեխաների համար՝ առնվազն մեկ ժամ առաջ», – առաջարկում է Նովիկովը որպես կանխարգելիչ միջոց անքնության դեմ:

 

aravot.am

Տոկիոյի օլիմպիական խաղերին Հայաստանից ընդհանուր առմամբ կմասնակցի վեց ըմբիշ

Սոֆիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում Հայաստանի հավաքականն իր օլիմպիական հավաքածուն լրացրեց եւս երկու ուղեգրով:

 

araratnews.am

Վահրամ Դումանյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում իրականացվող գործողությունների մասին նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ:

Նամակում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում, ի թիվս այլ ռազմական հանցագործությունների, Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, ինչի արդյունքում ոչնչացվել է տաճարի երկու գմբեթներից մեկը՝ խախտելով «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը: Ավելին, համացանցում շրջանառվող բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր ապացուցում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո տաճարը վանդալիզմի է ենթարկվել, և ադրբեջանական ուժերի կողմից վնասվել է երկրորդ գմբեթը:

Վերջերս Ադրբեջանը «շինարարական աշխատանքների» պատրվակով հանել է տաճարի գմբեթը` փորձելով փոխել հուշարձանի պատմական և ճարտարապետական ամբողջականությունը և աղավաղել դրա հայկական ինքնությունը:

Վահրամ Դումանյանը շեշտել է, որ բազում հիմքեր կան հավատալու, որ Ադրբեջանը կանխամտածված արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը հայկական մշակութային ժառանգության վայրեր` իր կատարած ռազմական հանցագործությունները թաքցնելու համար: Ընդ որում՝ Ադրբեջանն ակտիվորեն իրականացնում է պատմական փաստերի կեղծման քաղաքականություն` Արցախում հայկական մշակութային ժառանգության վայրերն անվանելով «կովկասյան ալբանական»:

Բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը մշակութային ժառանգության պաշտպանության գործում՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը գլխավոր տնօրենին կոչ է արել դատապարտել հայկական մշակութային ժառանգության վայրերը ոչնչացնելու և յուրացնելու փորձերը: 

 

scannews.am

Թրամփի ֆեյսբուքյան արգելքը կշարունակվի ևս վեց ամիս

Ֆեյսբուքը տեղեկացնում է, որ ևս վեց ամիս կշարունակի փակ պահել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշվեհամարը, որից հետո կկայացնի նոր որոշում:

Հիշեցնենք, որ Թրամփի ֆեյսբուքյան հաշվեհամարը սառեցվել էր հունվար ամսին, այն բանից հետո, երբ նրա աջակիցները գրոհեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը:

 

168.am

ԵՄ-ն կոչ է արել ԱՄՆ-ին և մյուս երկրներին արտահանել իրենց արտադրած պատվաստանյութերը

Եվրահանձնաժողովը կոչ է արել Միացյալ Նահանգներին և կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող մյուս երկրներին արտահանել իրենց արտադրանքը, ինչպես անում է Եվրամիությունը: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայանը:

Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ եվրոպական արտադրության պատվաստանյութերի շուրջ 50 տոկոսն արտահանվում է 90 երկրներ, այդ թվում և այն երկրներ, որոնք ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրում, որի նպատակն է պատվաստանյութեր մատակարարեր գլխավորապես աղքատ երկրներին:

Ուրսուլա ֆոն դեր Լայանի խոսքով՝ միայն ավելի մեծ թվով արտադրությունը, արտահանման արգելքների վերացումն ու արդեն իսկ պատվիրված պատվաստանյութերով կիսվելը թույլ կտա արագ պայքար մղել համավարակի դեմ: