Մամուլի տեսություն 10-06-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i140430-Մամուլի_տեսություն_10_06_2021
Աֆղանստանում ուսանողների սպանության ահաբեկիչական գործողությունը, որն, ինչպես ասում են, արվել է ԱՄՆ-ի կանաչ լույսի ներքո, իրանական թերթերի մեծամասնության վերնագիրն է:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 10, 2021 13:14 Asia/Tehran

Աֆղանստանում ուսանողների սպանության ահաբեկիչական գործողությունը, որն, ինչպես ասում են, արվել է ԱՄՆ-ի կանաչ լույսի ներքո, իրանական թերթերի մեծամասնության վերնագիրն է:

Քեյհան օրաթերթ

ԻԼԻՊ-մ ԱՄՆ կանաչ լույսով սպանել է աֆղան աշակերտներին

Քաբուլի «սև շաբաթ օրվանից» և ծոմ պահող աշակերտուհիների նահատակությունից անցել է երկու օր, որի ընթացքում շատ սիրտեր այրվել են այս սիրելիների նահատակությունից և մեծ թվով աֆղանցի կանայք, տղամարդիկ, եղբայրներ և քույրեր շարունակում են սգալ նրանց կորուստը:

Այս մեծ աղետն ու սարսափելի իրադարձությունը, այնքան ցավոտ են, որ ժամանակի անցնելը չի ​​բուժի զոհվածների հարազատների վիշտը: 

Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան ահաբեկչություն էր տեղի ունեցել Քաբուլի արեւմուտքում գտնվող Սեյեդ ալ-Շոհադա դպրոցի դիմաց, որի արդյունքում զոհվել են 63 և վիրավորվել 155 քաղաքացիներ:

 

Խորասան օրաթերթ

Թել Ավիվի համար անվտանգության ճգնաժամը շարունակվում է

Հայֆայից հյուսիս-արեւմուտք գտնվող Իսրայելի գերժամանակակից զենքի «Ռաֆայել» համալիրն այրվում է:

«Հաարեց» լրատվական գործակալությունը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է  համալիրին կից «Դեյվիդ ինստիտուտ»-ի պաշտպանական զենքի գործարանի մոտակայքում, իսկ Հայֆա կայարանից դեպի գրավյալ տարածքների հյուսիս գնացքների երթևեկությունը  դադարեցվել է հրդեհի մեծ ծավալի պատճառով:

Գործակալությունը հայտնում է, որ մեծ  հրդեհներ են բռնկվել նաև  «Քրիաթ յամ»  և «Գանիմ» թաղամասի տարբեր տարածքներում և  հրշեջները փորձում են մարել կրակը: Հրդեհը, որը բռնկվել է  հատուկ պահպանվող տարածքներում, շարունակությունն է այն դեպքերի, որոնք տեղի են ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում գրավյալ տարածքներում և որոնք վկայում են Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության համակարգերի  թուլության մասին:

 

Էբթեքար օրաթերթ

Իսմայիլ Հանիեն նամակ է հղել Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդին ՝ բռնագրավված  Ղոդսում տեղի ունեցած  վերջ իրադարձությունների վերաբերյալ

«Համաս» իսլամական դիմադրության շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում, ներկայացնելով  գրավյալ Ղոդսում տեղի ունեցած իրադարձություններն ու զարգացումները, միաժամանակ կոչ է  արել իսլամական աշխարհին վճռական դիրքորոշում ցուցաբերել և աջակցել Երուսաղեմի բնակիչներին ու դադարեցնել իսրայելցի բռնազավթիչների հանցագործությունները:

 

Իրան օրաթերթ

Նավթի համաշխարհային շուկան սպասում է Իրանին

Վիեննայի բանակցությունների չորրորդ փուլի մեկնարկը, հույսերը և բանակցողների ջանքերը՝ հնարավորինս շուտ շահավետ և հաղթանակ-հաղթանակ արդյունքով  համաձայնության հասնելու համար, նավթի շուկան կենտրոնացրել են իրանական բանակցային գործընթացի վրա: OPEC Plus նավթի և էներգետիկայի նախարարները վերջին շաբաթներին բազմիցս հայտարարել են, որ ուշադիր հետևում են ՀԳՀԾ-ի շուրջ ընթացող բանակցություններին և որ դա շատ կարևոր է նրանց համար:

ՀՄայիսի 21-ին կողմերը կարող են համաձայնություն ձեռք բերել կամ հակառակը: Այդ դեպքում բանակցությունների վերջնաժամկետը կարող է երկարաձգվել կամ դրանք կարող են ընդհանրապես դադարեցվել: Այդ պատճառով, նավթի շուկայի վերլուծաբանները կարծում են, որ մայիսի վերջը կարող է հրաշալի ժամանակաշրջան լինել նավթի  շուկայի համար:

 

orakarg.com

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ է պայթել Սողոմոնի Կղզիներում

Մեկ մարդ Է զոհվել եւս երեքը վիրավորվել Սողոմոնի Կզիներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ամերիկյան ռումբի պայթելու հետեւանքով: Մայիսի 10-ին այդ մասին հայտնել Է կղզի պետության ոստիկանությունը Facebook-ի իր Էջում, տեղեկացնում Է:

Ոստիկանության աշխատակիցները, որոնք մայիսի 9-ի երեկոյան ժամանել են Լեգանկիկիի շրջանում (գտնվում Է պետության մայրաքաղաք Հոնիարայի ափին) ռումբի պայթելու վայր, պարզել են, որ պատահարի հետեւանքով տուժել Է չորս մարդ. երկու տղամարդ եւ երկու կին: «Երեք տուժածներն օրհասական վիճակում գտնվում են հիվանդանոցում, եւս մեկ տղամարդ մահացել Է տեղում»,- հայտնել են ոստիկանությունում:

Ոստիկանության տվյալներով՝ ուժածներն օվկիանոոսի ափ Էին ժամանել՝ բարեգործական ծրագրի համար միջոցների հանգանակության ակցիա անցկացնելու ամար: Նրանք խարույկ են վառել միջոցառման հյուրերի համար կերակուր պատրաստելու նպատակով, սակայն կրակը վառելու տեղում գետնի տակ եղել Է Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակների ավիառումբ, որը տաքանալիս պայթել Է:

Այլ տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա: Այս պահին տեղում աշխատում են Սողմոնի Կղզիների ոստիկանության եւ ռազմամթերքի վնասազերծման հատուկ խմբի սպաները, ինչպես նաեւ դատական փորձաքննության դեպարտամենտի աշխանտակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

.araratnews.am

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի օրակարգում. ՌԴ դեսպան

Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ՝ Լավրովի այցը Հայաստան արդյունավետ ու կառուցողական էր` երկու երկրների հարաբերությունների ու քաղաքական երկխոսության մակարդակին համապատասխան, գրում է SputnikArmenia - ն:

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի քաղաքական օրկարգում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցը և հիշեցնելով, որ գերիների հարցը քննարկվել էր նաև Լավրովի պաշտոնական այցի շրջանակներում։

«Քննարկվել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը` և՛ տարածաշրջանային իրավիճակը, և՛ բնականաբար, իրավիճակը ԼՂ–ի շուրջ»,– ասել է Կոպիրկինը` հավելելով, որ իր գնահատմամբ՝ Լավրովի այցը Հայաստան արդյունավետ ու կառուցողական էր` երկու երկրների հարաբերությունների ու քաղաքական երկխոսության մակարդակին համապատասխան։

 

scannews.am

Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու

 Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին կայցելի Բաքու, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ եւ տարածաշրջանային հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը կտեւի մայիսի 10-11-ը:

Լավրովի՝ Բաքու այցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Նախիջևան, որտեղ մասնակցում է ռազմական օդանավակայանի բացման արարողությանը:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լավրովի այցի ընթացքում նախատեսում է հանգամանորեն քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

ՌԴ ԱԳ նախարարը վերջին անգամ Ադրբեջանում էր եղել 2020 թվականի նոյեմբերին ՝ պատերազմից անմիջապես հետո:

Լավրովը մայիսի 5-6-ը Երևանում էր:

 

news.am

Գուտերիշը հայտարարել է երեք միլիոն տարում Երկրի ռեկորդային ջերմաստիճանի մասին

2020 թվականին Երկրի ջերմաստիճանը հասել է երեք միլիոն տարում ռեկորդային ցուցանիշի, եւ դա մարդկությանը մոտեցրել է կլիմայական աղետի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, հաղորդում է «Փրայմ»-ը:

Նրա խոսքով՝ ածխաթթու գազի կոնցենտրացիան մթնոլորտում թարմացրել է իր առավելագույնը՝ 148%-ով մեծացնելով մինչինդուստրիալ մակարդակը:

«Անցած տարին դարձել է աննախադեպ շրջան էքստրեմալ եղանակային պայմանների եւ կլիմատիկ կատակլիզմների առումով»,-նշել է Գուտերիշը:

Նրա խոսքով՝ ամենավատ սցենարը կանխելու համար մարդկությունը պետք է միասնական աշխատի: