Մեկնաբանություն- Գերմանիայի խորհրդարանը վավերացրել է կառավարության աշխատողների համար հիջաբն արգելող օրենքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i140524-Մեկնաբանություն_Գերմանիայի_խորհրդարանը_վավերացրել_է_կառավարության_աշխատողների_համար_հիջաբն_արգելող_օրենքը
Գերմանիայի խորհրդարանը վավերացրել է կառավարության աշխատողների և ոստիկանության ուժերի համար հիջաբն արգելող օրենքը: Օրենքի համաձայն աշխատանքի վայրում արգելվում է գաղափարական կամ կրոնական խորհրդանիշներ կրելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 08:54 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Գերմանիայի խորհրդարանը վավերացրել է կառավարության աշխատողների համար հիջաբն արգելող օրենքը

Գերմանիայի խորհրդարանը վավերացրել է կառավարության աշխատողների և ոստիկանության ուժերի համար հիջաբն արգելող օրենքը: Օրենքի համաձայն աշխատանքի վայրում արգելվում է գաղափարական կամ կրոնական խորհրդանիշներ կրելը:

Այդ օրենքի վավերացումն արժանացել է իսլամական կազմակերպությունների և նույնիսկ Գերմանիայի որոշ պետական ​​պաշտոնյաների կքննադատությանը:

Թուրինգեն նահանգի պաշտոնյա Էմանուել Հոֆն ասել է.«Այս օրենքի վավերացումը հասարակության մեջ խնդիրներ է հարուցելու»: Նշելով, որ այս օրենքը սահմանափակումներ է առաջացնելու պետական մարմիններում աշխատող կանանց համար, Հոֆն ասել է, որ այս օրենքի դեմ շատերը կարող են բողոքել  Սահմանադրական  դատարան: Օրենքը հակասում է Գերմանիայի Սահմանադրությանը, որ կրոնի ազատությունն ու աշխատանքի ընտրությունը կառավարության աշխատողների պաշտոնապես ճանաչված իրավունքն է համարում:

Եվրոպայում, հատկապես Գերմանիայում իսլամատյացությունը և իսլամական խորհրդանիշներին, հատկապես կանանց հիջաբին ընդդիմանալն աճող երևույթ է դարձել: Եվրոպական երկրներում, ներառյալ՝ Գերմանիայում, ամենակարևոր հարցերից մեկը իսլամական հիջաբի խնդիրն է, և հատկապես ծայրահեղ աջ շարժումներն ու կուսակցությունները, որոնք վերջին տարիներին ավելացել են, բազմիցս դեմ են արտահայտվել հիջաբին:  Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի վերջին տվյալների համաձայն, Գերմանիայում ապրում է մոտ 5.3-ից 5.6 միլիոն մուսուլման, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 6.4-ից 6.7 տոկոսը: Այսպիսով, այս երկրում ապրում են մեծ թվով մուսուլման կանայք, որոնք կանգնած են մեծ երկընտրանքի առջև՝ հիջաբ կրելու ցանկության պատճառով: Բացի այդ, Գերմանիայում մուսուլման կանանց նկատմամբ բռնություններն աճել են: 

Գերմանիայի իսլամական խորհրդի նախագահ Բորհան Քասեջին ասել է.«Հիջաբ կրող կանայք մյուս մուսուլմաններից ավելի շատ են հայտնվում իսլամտյացների հարձակման թիրախում»:

Հատկանշական է, որ Գերմանիայի խորհրդարանից առաջ, Ֆրանսիայի Սենատը ևս որոշ ժամանակ առաջ մուսուլման կանանց ու աղջիկների համար հիջաբ կրելու սահմանափակումներ էր  կիրառել, ինչը վկայում է այն մասին, որ Եվրոպայում հաշվարկված քայլեր են տեղի ունենում մուսուլմաններին ճնշելու և իսլամատյացություն տարածելու համար:

Եվրոպական երկրներում, այդ թվում Գերմանիայում ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները և պոպուլիստ քաղաքական գործիչները նախընտրական շրջանում թիրախավորել են մուսուլմաններին՝ նրանց մեղադրելով այդ երկրներում ահաբեկչության, գործազրկության և անապահովության մեջ: Նրանք մուսուլմանների նկատմամբ բռնություն են քարոզում: Միևնույն ժամանակ, Գերմանիայում աճել է իսլամատյացությունը, ինչպես նաև մուսուլմանների նկատմամբ խտրականությունն ու ճնշումը, այդ թվում՝  հիջաբի հարցում: