Մամուլի տեսություն 12․05․2021
Ուսանողների հետ հանդիպման ժամանակ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է երկրում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը:
Քեյհան օրաթերթ
Դիմադրությունն ուժգին ապտակ է հասցրել Իսրայելին․ 600 հրթիռներ են արձակվել սիոնիստներով բնակեցված տարածքներում
Վերջապես Պաղեստինի Դիմադրության համբերությունը սպառվեց, և սկսվեց «Ղոդսի թուրը» գործողությունը Սիոնիստական ռեժիմի դեմ:Մուսուլմանների ծոմապահության՝ Ռամազանի բարեբաստիկ ամսվա սկզբից ի վեր, սիոնիստները կանխարգելել են պաղեստինցիների մուտքը Ալ-Աղսա մզկիթ։ Նրանք փորձել են 500 պաղեստինցիների վտարել Ղոդսի Շեյխ Ջարրահ թաղամասից և նրանց դարձնել անօթևան,ինչի հետևանքով ծանր բախումներ են տեղի ունեցել և վիրավորվել է ավելի քան 600 պաղեստինցի։ Գազայի հատվածում Դիմադրության խմբերը բազմիցս զգուշացնելով Սիոնիստական ռեժիմին, հայտարարել են ,որ չնահանջելու դեպքում վճռական պատասխան կստանան։
Արմանե մելլի օրաթերթ
Ընտրություններին ակտիվ մասնակցությունը՝ առաջնային կարևորություն
Երեկ երեկոյան ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեսակապի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերափոխման ձգտելու ռազմավարությանը, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին անհրաժեշտություն է համարել կառավարման բոլոր ոլորտներում և հանրային կյանքի որոշ հատվածներում նորարարությամբ ուղեկցվող թռիչքային ու ջիհադական շարժման ստեղծումը։ Ընդգծելով որպես առաջնային կարևորություն՝ հունիսի 18-ին կայանալիք ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը, մեծարգո առաջնորդն ասել է․-«Երկրորդ հերթին պետք է լավ ու ցանկալի ընտրությամբ իշխանության բերել հավատացյալ, հեղափոխական, արժանավոր, ժողովրդական, հույսով լեցուն,երիտասարդներին և ներքին կարողություններին հավատացող, իրապես արդարատենչ և կոռուպցիայի դեմ պայքարող անձնավորության»։
Խորասան օրաթերթ
«Քովո Բարաքաթ»՝ Իրանական հույսը եկավ
Իրանում ավելի հպարտ ենք քան եբևէ։ Նաև հպարտ ենք ասելու,որ այժմ մենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող վեց գերտերություններից մեկն ենք:Այո գուցե սա երազ էր թվում,բայց արդեն այն իրականություն է դարձել և այժմ Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Բրիտանիայի կողքին կարելի է տեսնել Իրանի պանծալի անունը:Երեկ կայացել է «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի շնորհանդեսը։ Պատվաստանյութի 300 հազար չափաբաժին հանձնվել է Առողջապահության նախարարությանը։ Սա դեռ ճանապարհի սկիզբն է։ Առաջիկա շաբաթներում, Քովո Բարաքաթի և մյուս տեղական պատվաստանյութերի միլիոնավոր չափաբաժիններ կատրադրվեն,որպեսզի այլևս կարիք չլինի այս երկրի ժողովրդի առողջությունը պաշտպանելու համար դիմենք օտարերկրացիներին, և նրանք էլ ,ինչպես դոկտոր Նամաքին է ասում, դժկամությամբ մեզ տան իրենց հավելյալ պատվաստանյութերը։
Էբթեքար օրաթերթ
Բողոքի ալիք է բարձրացել աշխարհի ամենամեծ կինոմրցանակներից համարվող «Ոսկե գլոբուս»-ի վարած ռասայական քաղաքականության դեմ
Արևմուտքի արվեստի համայնքի կողմից «Ոսկե գլոբուս»-ի վարած քաղաքականության դեմ բազում բողոքներից հետո,այժմ այս կինոմրցանակաբաշխության խնդիրները գնալով բարդանում են։ Նույնիսկ դերասան Թոմ Քրուզը երեկ հայտարարել է,որ կվերադարձնի «Ոսկե գլոբուս»-ի բոլոր մրցանակները։
-------
News.am
Freedom House-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում համագործակցել ՄԻԵԴ-ի հետ հայ գերիների հարցով
Freedom House-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մեղադրանքների հետաքննության հարցով:
«Մենք խորապես մտահոգված ենք վերջին զինված բախումից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված եւ կալանավորված հայերի նկատմամբ անմարդկային եւ վատ վերաբերմունքի կապակցությամբ, այդ թվում՝ խոշտանգումների մասին հաղորդումների»,- ասել է Freedom House-ի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը:
«Մենք Ադրբեջանի իշխանություններին հորդորում ենք լիարժեք կերպով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ջանքերի հետ՝ հետաքննելու կալանավորված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունների արժանահավատությունը՝ անկախ նրանց կարգավիճակից, եւ նրանց համար, ովքեր դեռ գտնվում են կալանքի տակ, ապահովել պաշտպանության բոլոր միջոցները՝ միջազգային մարդասիրական իրավունքի եւ հումանիտար իրավունքի պահանջներին համապատասխան, այդ թվում՝ ազատությունը խոշտանգումներից եւ անմարդկային վերաբերմունքից: Որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած երկիր՝ Ադրբեջանը պարտավոր է լիովին համագործակցել դատարանի հետ եւ տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները՝ այդ լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությանը նպաստելու համար»:
Նշվում է, որ Ադրբեջանում շուրջ 200 հայ գերու ճակատագիրն անորոշ է մնում՝ չարաշահումների եւ նվաստացման մասին հաղորդագրությունների ֆոնին, այն անից հետո, երվ նրանց վերադարձը կարգադրագրվել էր հրադադարի մասին հայտարարությամբ:
Armenpress.am
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայի բանակին օգնել են 338 զինյալ ոչնչացնել ապրիլի վերջից
Ռուսաստանի օդուժի աջակցությամբ Սիրիայի կառավարական բանակն ապրիլի 23-ից Սիրիական անապատում ոչնչացրել Է 338 զինյալ եւ վերացրել ահաբեկիչների տասնյակ օբյեկտներ: Այդ մասին հայտնել Է Սիրիայում զորքերի ռուսական խմբավորման ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այդ ժամանակաշրջանում սիրիական կառավարական բանակը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օգնությամբ բռնել Է ահաբեկչական խմբավորումների 44 զինյալի, գրավել Է 20 եւ շարքից հանել 6 միավոր տեխնիկա, ինչպես նաեւ ոչնչացրել 38 օբյեկտ եւ 45 պատսպարան, ճշտել Է նա: Զորքերի ռուսական խմբավորման ներկայացուցչի խոսքով՝ ապրիլի 23-ից հայտնաբերվել Է 26 թաքստոց, ավելի քան 21,5 տոննա ռազմամթերք, ինչպես նաեւ 7 տոննա նյութական միջոցներ ու ահաբեկիչների այլ ունեցվածք: «Համատեղ հետախուզա-որոնողական գործողությունների անսխալ կազմակերպման շնորհիվ ահաբեկչական կազմավորումներին կենդանի ուժի ու տեխնիկական զգալի վնաս Է հասցվել, կանխվել են ահաբեկչական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության զինծառայողների եւ խաղաղ բնակիչների նկատմամբ»,-ասել Է սպան: Նաեւ ապրիլի 23-ից սիրիական զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից անցկացվել Է 2530 կիլոմետր ավտոմոբիլային ճանապարհների եւ 865 շինությունների ստուգում, ականազերծվել Է տեղանքի 3 հատված, հավելել Է զորքերի ռուսական խմբավորման ներկայացուցիչը: Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություն Է անցկացնում 2015 թվականի սեպտեմբերի 30-ից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Armenpress.am
Աշխարհում մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման եւ COVID-19-ից մահերի դեպքերի թիվը 4 տոկոսով նազել Է. ԱՀԿ
Անցած շաբաթ աշխարհում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,5 միլիոն դեպք եւ 90 հազարից ավելի մահացու վախճան: Նախորդ շաբաթվա համեմատությամբ հիվանդացությունն ու մահացությունը 4 տոկոսով նվազել են, մայիսի լույս 12-ի գիշերը Ժնեւում հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գլոբալ առումով COVID-19-ի նոր դեպքերը եւ մահերի թիվն այս շաբաթ փոքր-ինչ նվազել են. ընդամենն արձանագրվել Է ավելի քան 5,5 միլիոն վարակված եւ 90 հազարից ավելի մահացած»,- նշել Է ԱՀԿ-ն իր շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում՝ հավելելով, որ թե՛ հիվանդացությունը եւ թե՛ մահացությունը, չնայած որոշ նվազմանը, մնում են շատ բարձր մակարդակում: Մայիսի 3-ից մինչեւ 9-ն արձանագրվել են 5 517 602 վարակված եւ 90 242 մահացու վախճան: Մայիսի 9-ի դրությամբ, ընդամենը եղել Է ախտահարման 157 362 408 դեպք եւ հիվանդների 3 277 834 մահվան դեպք: Հիվանդացությունն աճել Է Հարավ - արեւելյան Ասիայի տարածաշրջանում (6 տոկոսով), ԱՀԿ-ն որին Է դասում նաեւ Հնդկաստանը, մինչդեռ Եվրոպայում ախտահարման նոր դեպքերի թիվը նվազել Է 23 տոկոսով, Արեւելյան Միջերկրականում՝ 13 տոկոսով, Աֆրիկայում՝ 5 տոկոսով, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում՝ 4 տոկոսով:
Panarmenian.net
ԱՆ․ ՀՀ է հասել «Սպուտնիկ V»-ի 14,000 երկրորդ դեղաչափ
PanARMENIAN.Net - Հայաստան է հասել կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի 14,000 երկրորդ դեղաչափ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները։
«Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-54 տարեկան բուժաշխատողների, 18-54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահությունները։
Միաժամանակ, գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում.
Կարող են պատվաստվել նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են բոլորի համար:
Tert.am
ՌԴ-ն կամրապնդի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում. Միշուստին
Ռուսաստանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում` արտաքին տնտեսական համագործակցության և նոր շուկաների հասանելիության ընդլայնման համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ`այս մասին Պետդումայում ելույթ ունենալիս հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:«Մեր երկրի զարգացման համար հասանելիություն է անհրաժեշտ դեպի նոր շուկաներ, աշխատուժի հոսքեր, արտաքին տնտեսական համագործակցության ընդլայնում: Դա անհրաժեշտ է նաև Եվրասիական տնտեսական միության հետագա ամրապնդման համար: Անցյալ տարին մեր միության համար լուրջ փորձություն էր»,- ասել է Միշուստինը:Նրա խոսքով` Ռուսաստանը կշարունակի ապահովել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը միության ընդհանուր շուկայում:
Panarmenian.net
«Սպուտնիկ V»-ն ստեղծողները հուսով են՝ պատվաստումից հետո իմունիտետը գուցե ցմահ պահպանվի
ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրը հայտարարել է, որ հուսով է՝ կորոնավրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո իմունիտետը ցմահ կլինի։
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ։ Սրսկվեցիր երկու անգամ ու հանգիստ կարող ես ապրել 5-10 տարի և ավելին։ Ես ասել եմ, որ իմ հակամարմինները կտակելու եմ իմ սերունդներին»,- ասել է Գինցբուրը, գրում է Interfax-ը։
Նա հավելել է՝ Գամալեայի անվան կենտրոնը, որը ստեղծել է պատվաստանյութը, հատուկ հետազոտման շրջանակում կրկին կպատվաստի նրանց, ում մոտ հակամարմինների քանակը կնվազի։
«Ոչ թե նրանց կորոնավիրուսից պաշտպանելու համար, այլ առաջին հերթին, տեսնելու, թե որքան արագ է նրանց մոտ մշակվում հակամարմինային պատասխանը։ Եթե այն հասնում է պաշտպանության համար անհրաժեշտ մակարդակի 2-3-4 օրում, նշանակում է՝ նրանց մոտ առաջացել են հիշողության բջիջներ։ Նշանակում է՝ իմունային պատասխանը առաջին պատվաստումից հետո նրանց մոտ պահպանվել է»,- ասել է նա։
Գիտական կենտրոնում այդ հետազոտման համար նախատեսում են 1-1․5 տարի հատկացնել։