Մեկնաբանություն - Բաքվի ուշագրավ լռությունը սիոնիստների վերջին հանցագործությունների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i140642-Մեկնաբանություն_Բաքվի_ուշագրավ_լռությունը_սիոնիստների_վերջին_հանցագործությունների_վերաբերյալ
Մինչ Ադրբեջանի հոգևորականությունն ու կուսակցական ղեկավարները դատապարտում են սիոնիստական ռեժիմի զինված ուժերի և սիոնիստ ավանաբնակների վերջին հանցագործությունները Ալ-Աղսա մզկիթում, Իլհամ Ալիևի կառավարությունը լռում է այս հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2021 14:38 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բաքվի ուշագրավ լռությունը սիոնիստների վերջին հանցագործությունների վերաբերյալ

Մինչ Ադրբեջանի հոգևորականությունն ու կուսակցական ղեկավարները դատապարտում են սիոնիստական ռեժիմի զինված ուժերի և սիոնիստ ավանաբնակների վերջին հանցագործությունները Ալ-Աղսա մզկիթում, Իլհամ Ալիևի կառավարությունը լռում է այս հարցում:

Այս կապակցությամբ մի շարք ադրբեջանցի հասարակական-քաղաքական ակտիվիստներ դատապարտել են Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի ​​բանակի կողմից վերջերս կատարված հանցագործությունները: Ադրբեջանի «Արդարություն» կուսակցության փոխնախագահ Մութալիմ Ռահիմ Լին ընդգծել է.«Արաբական աշխարհի անտարբերությունն այս խնդրի նկատմամբ աններելի է և բոլոր կառավարությունները և արդարություն փնտրող մարդիկ պետք է արձագանքեն այդ հանցագործություններին»:

Անցած մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության մի շարք հասարակական-քաղաքական ակտիվիստներ դատապարտել են Պաղեստինի ճնշված ժողովրդի նկատմամբ սիոնիստական ռեժիմի  ​​բանակի կողմից  պաղեստինցիների դեմ վերջերս կատարված հանցագործությունները: Մինչդեռ Իլհամ Ալիեւի կառավարությունը լռում է Պաղեստինի գրավյալ տարածքներում սիոնիստական ռեժիմի ​​վայրագությունների վերաբերյալ:

Այն պայմաններում երբ Իլհամ Ալիեւի կառավարությունը լռում է սիոնիստական  ռեժիմի​​ոճրագործությունների վերաբերյալ, Թուրքիայի կառավարությունը և ժողովուրդը, բացի սիոնիստների ​​ոճրագործությունները դատապարտելուց, դիմել է միջազգային հանրությանը՝  կոչ անելով օգնել Պաղեստինի ճնշված ժողովրդին:

Իլհամ Ալիեւի կառավարությունը Թուրքիային բնութագրում է, որպես Ադրբեջանի ռազմավարական դաշնակից և համոզված է, որ երկու երկրների դիրքերը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում նույնն են: Մինչդեռ այս առումով, Ադրբեջանի պաշտոնյաները պատրաստ չեն ուղեկցել իրենց ռազմավարական դաշնակցին: Իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ և ադրբեջանցի ակտիվ քաղաքական գործիչներ արտահայտել են Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնական դիրքորոշումները:

Իլհամ Ալիեւի կառավարության հետ կապված քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ տարբեր ձևերով փորձում են Ադրբեջանի Հանրապետության հոգևորականներին կապել Իրանի հետ հարաբերությունների հետ և դատական ​​հայցեր ներկայացնել նրանց դեմ:

Վերջին տարիներին Ադրբեջանի պաշտոնյաները մեծ ջանքեր են գործադրել այնպիսի մեղադրանքներ, ինչպիսիք են կախվածությունը հարևան կառավարություններից և լրտեսություն Իրանի համար և  կրոնավորներին բանտարկելով և զրկելով նրանց բյուջեից և սոցիալական բարեկեցությունից՝ լրացուցիչ ճնշում կգործադրեն Ադրբեջանի Հանրապետության հասարակության մի ստվար մասի վրա: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ժողովուրդը, իր պատմական, մշակութային, կրոնական և դավանական ընդհանրությունների պատճառով, Իրանը համարում է իրենց հայրենիքը և իրենց իրանցի է համարում:

Այնուամենայնիվ, սա առաջին անգամ չէ որ Իլհամ Ալիեւի կառավարությունն, առանց հաշվի առնելու հասարակական կամքը, հրաժարվում է դատապարտել սիոնիստների հանցագործությունները Պաղեստինի գրավյալ տարածքներում:

Վերջին օրերին, բացի Բաքվի կրոնական քաղաքական գործիչներից և անկախ կուսակցություններից, ինչպիսիք են «Իսլամական կուսակցությունը», «Արդարություն» կուսակցությունը, «Մուսուլմանական միասնության շարժումը», քաղաքական ակտիվիստները և ադրբեջանական սոցիալական ցանցերի օգտվողները դատապարտել են Իսրայելի ռեժիմի վերջին հանցագործությունները:

Ադրբեջանի մուսուլմանների միասնության շարժումը, դատապարտելով Իսրայելի հանցագործությունները պաղեստինցի աղոթարարների նկատմամբ, Ալ-Աղսա մզկիթում Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի դիմաց լռությունը համարել են որպես այդ ճնշմանը մասնակցություն:

Իլհամ Ալիևի կառավարության զգալի լռությունը Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների առջև այն ժամանակ է, երբ օկուպացիոն ռեժիմի օկուպանտների կողմից Ռամադանի վերջին ուրբաթ Ղոդսի համաշխարհային օրը Ալ-Ակսա մզկիթում Պաղեստինցի աղոթարարների վրա կատարված հարձակման արդյունքում վիրավորվել է ավելի քան 200 հավատացյալ:

Նաեւ վերջին երեք օրերի ընթացքում Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի ավիահարվածների արդյունքում սպանվել է 35 պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 230 մարդ:

Մուսուլման  շատ ժողովուրդներ և իսլամական աշխարհի որոշ կառավարություններ դատապարտել են սիոնիստական ռեժիմի ​​ոճրագործությունները պաղեստինցի աղոթարարների դեմ և կոչ են արել ՄԱԿ-ին դադարեցնել պաղեստինցիների դեմ բռնությունները: