Մամուլի տեսություն 13-5-2021
Գրավված Պաղեստինում բախումների ֆոնին իսրայելական քաղաքները հայտնվել են պաղեստինյան հրթիռների թիրախում:
Համշահրի օրաթերթ
Իրանի Գերագույն առաջնորդը համաձայնել է ներում շնորհել մեծ թվով դատապարտյալների կամ մեղմել նրանց պատիժը
Ֆեթրի բարեբաստիկ տոների առիթով, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին համաձայնել է ներում շնորհել 2 հազար 187 դատապարտյալների կամ մեղմել նրանց պատժի չափը:
Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին այս տոների առիթով Իրանի առաջնորդին է ներկայացրել 2187 դատապարտյալներին ներում շնորհելու կամ նրանց պատիժը մեղմելու առաջարկը, որը հաստատվել է Այաթոլլահ Խամենեիի կողմից և Սահմանադրության 110-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն, գործադրման կհանձնվի:
Էըթեմադ օրաթերթ
Առաջին անգամ Պաղեստինյան հրթիռները Թել Ավիվից հեռու են հասել
Պաղեստինյան դիմադրության հրթիռներն առաջին անգամ հասել են Նազարեթ և Հայֆա քաղաքներ ՝ Թել Ավիվից այն կողմ: (Թել Ավիվից 50 կմ հեռավորության վրա) Սիոնիստական լրատվամիջոցները հայտնում են, որ Թել Ավիվի խիտ բնակեցված տարածքները հրթիռակոծվել են:
Ջամե Ջամ օրաթերթ
Centcom ահաբեկիչների հրամանատար. Իրանը ցանկանում է մեզ դուրս հանել Իրաքից
Centcom- ի ահաբեկիչների հրամանատարը մեկ անգամ ևս պնդեց, որ Իրաքի կառավարությունը ցանկանում է շարունակել ամերիկյան զորքերի ներկայությունը երկրում, իսկ Իրանը փորձում է նրանց դուրս մղել տարածաշրջանից:
Տարածաշրջանում ԱՄՆ ահաբեկիչների հրամանատար Քենեթ Մաքքենզին, առանց անդրադառնալու Իրաքի խորհրդարանի կողմից այդ երկրից ԱՄՆ զորքերը դուրս բերելու որոշմանը մեղադրանքներ է հնչեցրել Իսլամական Հանրապետության հասցեին:
Al-Arabiya- ին տված հարցազրույցում Մակքենզին ասել է.«Հավատում եմ, որ Իրանը վաղուց էր հավատում, որ կարող է քաղաքականորեն ստիպել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին դուրս գալ Իրաքից»:
Իրան օրաթերթ
Վառելիքի պակասի վախ, ամերիկացիները շարք են կազմել են բենզինալցակայանների դիմաց
France 24-ը ուրբաթ օրը հաղորդել է, որ հակերները հարձակվել և Միացյալ Նահանգների ամենամեծ վառելիքի խողովակաշարի վրա, որի հետևանքով փակել են խողովակաշարերը և վառելիքի պակասի վախից ժողովուրդը շտապել են հասնել բենզինաալցակայաններ:
Ֆրանսիական լրատվական ցանցի կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում վառելիքի փոխանցման ամենամեծ խողովակաշարի վրա հաքերային հարձակման հետևանքով:
Վառելիքի խողովակաշարի ցանցի փակման և բենզինի պակասի հետ կապված մտավախությունները խուճապահար մարդկանց շտապում են բենզինալցակայաններ:
orakarg.com
Քարաջիչը ցմահ պատիժը կշարունակի կրել Բրիտանիայում
Սրեբրենիցեում ցեղասպանության եւ ռազմական հանագործությունների համար դատապարտված Բոսնիայի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Քարաջիչին կտեղափոխեն բրիտանական բանտ: Այդ մասին հայտնել է Բրիտանիայի ԱԳՆ Դոմինիկ Ռաաբը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Նա պատասխանատվություն է կրում Սրեբրենիցեում ցեղասպանության, տղամարդկանց, կանանց եւ երեխաներին սպանելու համար, նա նպաստել է Սարաեւոյում շրջափակմանը, որն ուղեկցվել է քաղաքացիական բնակչության վրա դաժան հարձակումներով: Մենք պետք է հպարտանանք, որ Բրիտանիան ապահովել է նրա ձերբակալումն ու ազատազրկումը»,-մանրամասնել է Ռաաբը:
Նրա խոսքով՝ Բրիտանիան համաձայնվել է տեղափոխել Քարաջիչին բրիտանական բանտ, որտեղ նա կկրի իր պատժի մնացած ամբողջ ժամկետը:
2016 թվականին նախկին Հարավսլավիայի հարցով Միջազգային դատարանը մեղավոր էր ճանաչել Քարաջիչին Բոսնիայում եւ Հերցեգովինայում հանցագործությունների մեղադրանքների 11 կետից 10-ի մեջ: Խոսքը վերաբերում է նաեւ էթնիկ զտումներին, մարդկանց զանգվածային արտաքսմանը, ինչպես նաեւ Սրեբրենիցեում ցեղասպանությանը: Քաղաքական գործիչը մեղադրվել է 40 տարվա ազատազրկման:
Հետագայում որոշումը բողոքարկել էր ե՛ւ մեղադրական կողմը, որը պահանջում էր դատապարտյալի համար ցմահ ազատազրկում, ե՛ւ պաշտպանական կողմը, որը դիմել էր արդարացնելու խնդրանքով:
Ինքը՝ Քարաջիչը, մեղքը չի խոստովանել: Նա եղել է Սերբիայի Հանրապետության առաջին նախագահը (1992-1996 թթ.):
Բոսնիայի եւ Հերցեգովինայի Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Քարաջիչը դատապարտվել է միջազգային դատավորների կողմից ցմահ ազատազրկման 2019 թվականին: Այնուհետեւ Քարաջիչը բողոքարկել է ցմահ դատավճիռը:
scannews.am
Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։
«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվեց, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել հետագա կյանքի կորուստի:
Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ վտանգելով նոր պատերազմով», - գրել է ԱՄՆ կոնգրեսականը ֆեյսբուքյան իր էջում։
ՀԱՊԿ-ն, սակայն, լուռ էր, գրեթե այնպես, ինչպես Հայաստանի բարձրագույն իշխանությունը
Սյունիքում երեկ տեղի ունեցած միջադեպը, որը միջադեպ կարելի է անվանել խիստ պայմանականորեն, բացահայտեց Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող մի շարք թաքնված ու վտանգավոր շերտեր։ Այն հերթական անգամ ցույց տվեց, որ պետություն՝ որպես ինստիտուցիա, գործնականում գոյություն չունի․ տեղի ունեցածի մասին առանձին ոչ պաշտոնական տեղեկությունների հայտնվելուց մի քանի ժամ անց միայն Պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ կատարվածը գնահատվեց՝ որպես ադրբեջանցիների կողմից «սահմանների ճշգրտման» գործընթաց՝ անուղղակիորեն լեգիտիմացնելով այն։
ՀԱՊԿ-ն, սակայն, լուռ էր, գրեթե այնպես, ինչպես Հայաստանի բարձրագույն իշխանությունը։ Եվ եթե ՀԱՊԿ-ի լռությունը կարող է պայմանավորված լինել աշխարհաքաղաքական շահերով, ապա Հայաստանի իշխանությունների պարագային լռության աղբյուրը ներքաղաքական շահն է։
1in.am
Երեք օրում Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 հրթիռ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները երկուշաբթի՝ իրադրության սրացման պահից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակել են ավելի քան 1500 հրթիռ։ Այս մասին ասվում է Իսրայելի բանակի թվիթերյան էջում։
Նշվում է, որ մոտ 350 հրթիռի արձակում անհաջող է եղել, և հրթիռներն ընկել են հենց Գազայի հատվածում։
Երկուշաբթի երեկոյան իրադրությունը կտրուկ սրվել է Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին։ Իսրայելական բնակավայրերի անդադար հրթիռակոծությունների հետևանքով 6 իսրայելցի է զոհվել, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։