Մեկնաբանություն. Արևմուտքի աջակցությունն Իսրայելի հանցագործություններին, ոչ ժողովրդավարական ճանապարհներով
Վերջին օրերին, Իսրայելի ու բռնագրավված Պաղեստինի բնակիչների միջև բախումների սրման ֆոնին, արևմտյան երկրներն, առանց անդրադառնալու սիոնսիտների իրականացրած հանցագործություններին, ամսնավորապես՝ Գազայի հատվածի ռմբակոծություններին, դատապարտել են պաղեստինցի ջիհադականների գործողությունները՝ կապված բռնագրավված տարածքների հրթիռակոծության հետ:
Իսկ հիմա, եվրոպական մի ՛շարք երկրներ, Թել Ավիվին համաքայլ, արգելել են հակասիոնիստական ցույցերի անցկացոմը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Սթիվեն Սիբերթը հայտարարել է, որ Գերմանիան, չնայած վերջին օրերին իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծմանը, չի արտոնելու հակասիոնսիտական բողոքի ցույցեր: Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի գործողությունները կրում են ինքնապաշտպանական բնույթ, Սիբերթը հավելել է, «Իսրայելն իրվունք ունի պաշտպանվել հարձակումներից:
Չորեքշաբթի օրը նույնպես, Գերմանիայի կառավարությունը դատապարտել էր Գազայի հատվածից Իսրայելի ագրեսիային ի պատասխան, Պաղեստինի Դիմադրության խմբերի իրականացրած հրթիռային հարձակումները, հայտարարելով, որ դրանք որևէ արդարացում չունեն:
Ավելի վաղ, Ֆրանսիայի կառավարությունը նույնպես արգելել էր ցույցը, որը պիտի տեղի ունենար մայիսի 15-ին՝ ի պաշտպանություն պաղեստինցիների:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Դերմանինն այդ կապակցությամբ Թվիթերում գրել էր. «Ես Փարիզի ոստիկանապետին խնդրել եմ չարտոնել շաբաթ օրը նախատեսված ցույցը՝ կապված Արևմտյան Ասիայում տիրող վերջին իրավիճակի հետ (Սիոնիստական ռեժիմի և պաղեստինցիների միջև ընթացող հակամարտությունը)»:
Շաբաթ օրը Փարիզի շրջանային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով արգելել է ցույցերը: Արձագանքեկով Իսրայելին սատարելու Ֆրանսիայի կառավարության քայլին, Թվիթերի ֆրանսիացի շատ օգտատերեր հայտարարել են, որ շաբաթ օրը ցույցեր են կազմակերպելու ՝ բողոքելով իսրայելական գաղութատիրության և ապարտեիդի դեմ, ինչը նրանք համարում են մարդկության դեմ ուղղված հանցագործություն:
Եվրոպայում բողոքի ցույցերը կրկնակի կարևոր են ՝ հաշվի առնելով պաղեստինյան ճնշված ժողովրդի դեմ Իսրայելի իրականացրած ավիահարվածները և պաղեստինցիների շրջանում նահատակների ու վիրավորների թվի աճը: Արձագանքելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Գազայի վրա նոր հարձակումներ իրականացնելու սպառնալիքին՝ Amnesty International- ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը հայտարարել է. «Հարձակումների գինը հիմնականում վճարում են քաղաքացիական անձանց»:
Արևելյան Երուսաղեմում վերջերս սկսված բախումների առաջին օրերին, Եվրամիությունը հայտարարություն էր տարածել, որում անընդունելի էր անվանել վերջին բախումները, հատկապես Ալ-Աղսա մզկիթում, կոչ անելով թուլացնել լարվածությունը և դեմ արտահայտվելով պաղեստինցիներին Շեյխ Ջարրահ թաղամասից վտարելուն:
Սակայն հիմա , ԵՄ-ն բացահայտում է Թել Ավիվի օգտին իր կողմնակալ դիրքորոշումը և բացահայտորեն դատապարտում պաղեստինյան ջիհադիստական խմբավորումների հրթիռային հարձակումները, որոնք իրականացվում են նհավասար պատերազմում բացառապես պաղեստինցիներին պաշտպանելու նպատակով: Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ հեռախոսազրույցում, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելն իր աջակցությունն է հայտնել այդ հանցավոր ռեժիմին
Սիոնիստական ռեժիմի հարձակումներին Պաղեստինի Դիմադրության արձագանքը վրդովեցրել է եվրոպացիներին, այնդ եպքում, երբ մարդու իրավունքների հավակնորդ արևմտյան երկրները տասնամյակներ շարունակ լուրջ դիրքորոշում չեն հայտնել պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների կապակցությամբ: Սակայն ԵՄ-ն ու եվրոպական որոշ երկրներ արձագանքել են պաղեստինյան հրթիռների արձակումից հետո սիոնիստների անվտանգության ու հանգստության խաթարմանը: