Մեկնաբանություն- Երևանի ու Բաքվի սահմաններում լարվածությունը սրվել է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i141044-Մեկնաբանություն_Երևանի_ու_Բաքվի_սահմաններում_լարվածությունը_սրվել_է
Այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններում իրավիճակը լարված է, Բաքվում Իլհամ Ալիևի կառավարությանը մոտ կանգնած որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ ադրբեջանական ուժերն իրենց դիրքեր են վերադարձել:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Մայիս 18, 2021 08:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Երևանի ու Բաքվի սահմաններում լարվածությունը սրվել է

Այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններում իրավիճակը լարված է, Բաքվում Իլհամ Ալիևի կառավարությանը մոտ կանգնած որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ ադրբեջանական ուժերն իրենց դիրքեր են վերադարձել:

Հղում կատարելով աղբյուրներին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև եռակողմ բանակցությունների մասին տեղեկություններ են փոխանցում Կասպից ծովի ռազմական հետազոտությունների ինստիտուտին, Բաքվում լույս տեսնող Յենի Մուսավաթ օրաթերթը տեղեկացրել է Բաքվի ու Երևանի միջև անսպասելի համաձայնության մասին:

Օրաթերթը գրել է, որ կողմերը համաձայնության են եկել, որ Սև լճի տարածքում 3.5 կմ առաջացած ադրբեջանական ուժերը երկու կմ նահանջեն:

Հակադարձելով ադրբեջանական մամուլի նման լրատվությանը, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածելով, զգուշացրել է սահմանային տարածքներում Ադրբեջանի ԶՈՒ-ի տեղաշարժերի կապակցությամբ:

ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել և նրանք չեն հեռացել Հայաստանի տարածքից»:

Այս իրարամերժ հայտարարությունները վկայում են այն մասին, որ չնայած խաղաղության համաձայնագրի ստորագրմանն, Ադրբեջանի ու Հայաստանի միջև շարունակվում է հակամարտությունը: Այդ  պատճառով, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսացության առաջնորդ Ալի Քյարիմլին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության ավարտը հայտարարելով, Իլհամ Ալիևն ինքնախաբեությամբ է զբաղված:  «Ադրբեջանի ժամ» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում, Ալի Քյարիմլին ասել է.«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված համարելն անհեթեթություն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառը այդ տարածքի հայերի` Ադրբեջանից առանձնանալու փորձն էր, որին  Ադրբեջանն նդդիմացավ և սկսվեց հակամարտությունը: Սպանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ և գաղթական դարձավ ավելի քան մեկ միլիոն մարդ: Որովհետև մենք համաձայն չէինք Ղարաբաղի հայերի կառավարության ձևավորմանը և Ադրբեջանից նրանց անջատմանը»:

Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու գործընթացում տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Իրանի բացակայությունը հակամարտության կարգավորման գործընթացում տիրող անորոշությունների պատճառներից է:

Չնայած տարաձայնություններին, ՀՀ տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի ոտնձգություննից հետո, ՀՀ վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից օգնություն խնդրելով, ՀԱՊԿ-ից ևս խնդրել է միջամտել Բաքվի ու Երևանի միջև հակամարտության հարցում: Ակնհայտ է, որ այդ դիմումը կարող է հետագային շատ բարդացնել Ադրբեջանի գործը և Լ. Ղարաբաղի հակամարտության գործընթացում ավելի նախաձեռնող կդառա Ռուսաստանը: